Սերբիայի մշակութային ժառանգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլուբակ բերդ
Մագլիչի ամրոց
Սուրբ Գևորգ եկեղեցի

Սերբիայի մշակութային ժառանգություն (սերբ.՝ Непокретна културна добра (НКД) / Nepokretna kulturna dobra (NKD), անգլ.՝ Immovable Cultural Goods), Սերբիայի պատմությանը, մշակույթին, կրոնին և բնակչության կենցաղին առնչվող կառույցներ, որոնք ամրագրված են տվյալ երկրի մշակութային ժառանգությանն առնչվող օրենսդրությամբ[1]։ Կառույցների մի մասն էլ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի մշակութային ժառանգության կառույցների պահպանությունն ու անվտանգությունը վերապահված է Մշակութային հուշարձանների պահպանության ազգային ինստիտուտին, որը կազմում է մշակութային ժառանգության կենտրոնական ռեգիստրը։ Ներկա դրությամբ Սերբիայի մշակութային ժառանգության կարգավիճակ ունեն 2306 անշարժ գույք[2], որոնք բաժանված են 4 դասի՝ մշակութային հուշարձաններ (2023 միավոր), հնագիտական վայրեր (151 միավոր), պատմական վայրեր (66 միավոր) և տարածական մշակութային-պատմական միավորներ (66 միավոր)։ Նշվածներից 200-ը բնութագրվում են որպես «բացառիկ նշանակություն ունեցող» և ունեն պահպանության ամենաբարձր մակարդակը։ 582 կառույց համարվում է «մեծ նշանակություն ունեցող», իսկ մնացածը չունեն որակավորում։ Բացի Սերբիայի մշակութային ժառանգության կառույցներից, առանձին նշվում է հոգևոր ժառանգությունը՝ տպագրային հուշարձաններ, գեղանկարներ, արխիվային նյութեր, կինոարվեստի ստեղծագործություններ և այլն։

Մշակութային հուշարձաններ են համարվում հատուկ մշակութային կամ պատմական կարևորություն ունեցող շինությունները և ճարտարապետական կառույցները, ժողովրդական ճարտարապետության նմուշներ, այլ անշարժ կառույցներ, մոնումենտալ և դեկորատիվ նկարչության նմուշներ, քանդակներ, скульптура, դեկորատիվ-արհեստների արտադրանքը և ինժեներատեխնիկական հատուկ օբյեկտներ.

Հնագիտական կառույցներ են համարվում պեղումների վայրերը, երկրակեղևի կամ ջրային օբյեկտների հատակի հատվածները, որտեղ առկա են շինությունների և կառույցների մնացորդներ, թաղումներ և այլ գտածոներ, որոնք ունեն մշակութային կամ պատմական նշանակություն.

Պատմական վայրեր են համարվում պետության համար հատուկ նշանակություն ունեցող իրադարձությունների վայրեր, հուշարձաններ և հուշակոթողներ, որոնք տեղադրվել են տեղադրվել են ի հիշատակ կարևոր իրադարձությունների, մարդկանց.

Տարածական մշակութային-պատմական միավորներ են համարվում քաղաքային և գյուղական բնակատեղիները կամ վերջիններիս մի հատվածը, որոնք ստեղծում են մշակութային և պատմական կարևորության ոչ շարժական ամբողջական համալիրներ (11 միավոր բացառիկ և 28 միավոր մեծ նշանակություն ունեցող)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]