Սերաֆիմա Բլոնսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերաֆիմա Բլոնսկայա
Ծնվել էհոկտեմբերի 3, 1870(1870-10-03)
ԾննդավայրՎերխնեդնեպրովսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 9, 1947(1947-08-09) (76 տարեկան)
Մահվան վայրՏագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆիկոլայ Մուրաշկո, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Մարիինյան գիմնազիա
Մասնագիտություննկարչուհի և ուսուցչուհի
Ոճռեալիզմ
Ժանրգրաֆիկա
Թեմաներգեղանկարչություն
ՀայրQ47118451?
 Seraphima Blonskaya Վիքիպահեստում

Սերաֆիմա Բլոնսկայա (ռուս.՝ Серафима Иасоновна Блонская, հոկտեմբերի 3, 1870(1870-10-03), Վերխնեդնեպրովսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 9, 1947(1947-08-09), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարչուհի, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերաֆիմա Յասոնովնա Բլոնսկայան ծնվել է 1870 թվականի հոկտեմբերի 3-ին Եկատերինոսլավսկայա գավառի Վերխնեդնեպրովսկ քաղաքում[1]։ 1875 թվականին նրանց ընտանքը տեղափոխվել է Տագանրոգ[1]։ Հայրը՝ Յասոն Իվանովիչ Բլոնսկին, իրավաբան էր, մայրը Ստրելնևա ընտանիքից էր և Խարկովի համալսարանի բժշկության պրոֆեսոր էր։

Սերաֆիման 1887 թվականին ոսկե մեդալով ավարտել է Տագանոգրի Մարիինսկայա գիմնազիան[1]։ 1891 թվականին ավարտել է Նիկոլայ Մուրաշկոյի հիմնադրած Կիևի նկարչական դպրոցը[1]։ 1892- 1900 թվականներին սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիան։ 1900 թվականին ներկայացրել է «Աղջիկներ. Ծաղկազարդ» դիպլոմային աշխատանքը և ստացել նկարչի կոչում։ Սա Բլոնսկայայի միակ բազմաֆիգուր կոմպոցիզիան է։ Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո Սերաֆիմա Բլոնսկայային ուղարկել են Իտալիա՝ կատարելագործվելու համար։ Իտալիայում սովորել է իտալերեն և մինչև կյանքի վերջին օրերի սիրել և սահուն կարդացել է իտալերեն։

1909 թվականին Բլոնսկայան վերադարձել է Տագանրոգ։ 1910 թվականին[2] ամուսնու՝ Ալեքսանդր Լեոնտովսկու հետ բացել են գեղանկարչության դպրոց, որտեղ կազմակերպել են նաև անատոմիա, հեռանկարի և արվեստի պատմության վերաբերյալ դասընթացներ։ Դպրոցում դասընթացներն անց են կացվել երկու հերթափոխով։ Վարձավճարը եղել է աննշան՝ ամսական մոտ 25 կոպեկ։ Մանկատան սաները սովորել են անվճար։ Հատուկ կարողություններ ցուցաբերած ուսանողները նույնպես ազատվել են ուսման վարձից։ Ալեքսանդր Լեոնտովսկու (1928) մահից հետո դպրոցը դադարեց գոյություն ունենալ։ Դպրոցը փակելուց հետո Բլոնսկայան դասեր էր տալիս տանը[3]։ Ապրել է քրոջ՝ քաղաքային դպրոցներից մեկի ուսուցչուհի Վալենտինա Յասոնովնա Ռուխլինայի ընտանիքի հետ[4]։

1930-ական թվականներին Բլոնսկայան հանդիսանում էր «Всекохудожник» տագանրոգյան կազմակերպության անդամ։ 1942 թվականին Բլոնսկայան քաղաքին նվիրեց իր լավագույն աշխատանքը`«Աղջիկներ» («Ծաղկազարդ») նկարը։ 1944 թվականից աշխատել է ՌԽՖՍՀ գեղարվեստի ֆոնդի Տագանրոգի մասնաճյուղում։ 1946 թվականին «Հմայիչ կին դիմանկար» աշխատանքով մասնակցել է տարածաշրջանային ցուցահանդեսի։

Սերաֆիմա Բլոնսկայան մահացել է 1947 թվականի օգոստոսի 9-ին, Տագանրոգում։ Թաղված է հին քաղաքի գերեզմանատանը։ Նկարչի գերեզմանի վրա գտնվող հուշարձանը վերականգնվել է միայն 2010 թվականին՝ քաղաքի բյուջեի հաշվին[5]։

Հայտնի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի գործերը հավաքածուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին՝ Ալեքսանդր Միխայլովիչ Լեոնտովսկի (1865-1928), ռուս նկարիչ, մանկավարժ։
  • Զարմուհի՝ Ադա Աևտեմովնա Չումաչենկո (1887-1954), ռուս գրող, բանաստեղծուհի։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվականին Տագանոգի մանկապատանեկան արվեստի դպրոցը անվանվել է Սերաֆիմա Բլոնսկայայի անունով։
  • 2010 թվականին Տագանրոգի Ռոզա Լյուքսեմբուրգ 91 հասցեում, որտեղ ապրել են Սերաֆիմա Բլոնսկայան և Ալեքսանդր Լեոնտովսկին, որոշվել է ստեղծել հուշասենյակ[9]։
  • 2010 թվականի հոկտեմբերին՝ նկարչի ծննդյան 140-ամյակի առիթով, Տագանրոգի արվեստի թանգարանում տեղի է ունեցել Սերաֆիմա Բլոնսկայայի հետահայաց անհատական ցուցահանդեսը[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ревенко Л. В. Блонская Серафима Иасоновна // Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. - С. 192-193. - ISBN 5-88040-017-4.
  2. Таганрог. / Под общ. ред. Е. П. Коноплёвой - М.: Планета, 1987. - С. 155.
  3. 3,0 3,1 Автобиография // Образцова Н. Радиус детства. - Таганрог: БАННЭРплюс, 2004. - С. 54. - ISBN 5-98472-008-6.
  4. Лузгин А. Всегда в поиске // Таганрогская правда. - 1977. - 11 июня.
  5. Шелухина Е. Вопрос решён // Таганрогская правда. - 2010. - 18 ноября.
  6. 6,0 6,1 6,2 Серафиме Иасоновне Блонской 135 лет. Буклет / Авт. текста О. Костина. - Таганрог: ТХМ, 2005. - 6 с.
  7. Таганрогский художественный музей: каталог. - М.: ГТГ, 2003. - 48 с. - ISBN 5-89580-025-4.
  8. Казакова Л. «Помнишь ли ты …» // Вехи Таганрога. Таганрогский художественный музей. - 2007. - № 32 - С. 62.
  9. 9,0 9,1 Вовк Е. Навеки с Таганрогом // Таганрогская правда. - 2010. - 26 окт.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Художники народов СССР. Биографический словарь. - М.: 1970.
  • Таганрогская картинная галерея: Альбом / Л. В. Зуева. - М.: Изобраз. искусство, 1988. - 176 с. - ISBN 5-85200-011-6.
  • Таганрогская картинная галерея. Живопись, графика XVIII-XX веков / сост. Л. В. Зуева. - Таганрог: Айкэн, 1998. - 208 с. - ISBN 5-900948-05-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]