Սեսիլ Կենգե Կեշետու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեսիլ Կենգե Կեշետու
իտալ.՝ Cécile Kyenge
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1964(1964-08-28) (56 տարեկան)
ԾննդավայրKambove, Վերին Կատանգա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա և Flag of the Democratic Republic of the Congo.svg Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՍուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունակնաբույժ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրUniversity of Modena and Reggio Emilia?
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր[2], Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Minister for Integration of the Italian Republic?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Կայքcecilekyenge.it
Cécile Kyenge Վիքիպահեստում

Սեսիլ Կենգե Կեշետու (իտալ.՝ Cécile Kyenge Kashetu, օգոստոսի 28, 1964(1964-08-28), Kambove, Վերին Կատանգա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), իտալացի քաղաքական գործիչ, ինտեգրման նախարար Էնրիկո Լետայի կառավարությունում։ Երկրի առաջին սևամորթ նախարարը[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոնգոյում, կրթությամբ ակնաբան է[3]։

Բնակվում է Իտալիայում 1983 թվականից[5], որտեղ եկել էր սովորելու։

Կիենգը դարձել է Իտալիայի քաղաքացի՝ ամուսնանալով իտալացու հետ[3]։ 2004 թվականին Մոդենայի շրջաններից մեկում ընտրվել է որպես տեղական պատգամավոր՝ Ձախ դեմոկրատներ կուսակցությունից։

2013 թվականին ընտրվել է պատգամավորների պալատ և 2013 թվականի մարտի 19-ից անդամակցել է Դեմոկրատական կուսակցության խմբակցությանը։ 2013 թվականի մայիսի 7-ից եղել է երրորդ հանձնաժողովի անդամ (օտարերկրյա գործեր և կապեր եվրոպական երկրների հետ), 2014 թվականի հունիսի 25-ին վաղաժամկ վայր է դրել պատգամավորական մանդատը[6]։

2013 թվականի ապրիլի 28-ից մինչև 2014 թվականի փետրվարի 22-ը Լետտի կառավարությունում ինտեգրման հարցերով նախարար է եղել[7]։ Նախարար նշանակվելուց անմիջապես հետո, 2013 թվականի ապրիլի վերջին, իր հասցեին մի շարք վիրավորական արտահայտություններ է ստացել, որոնք կապված են եղել նրա ծագման հետ[3][4], հատկապես ծայրահեղ աջ քաղաքական գործիչներից, ինչին Սեսիլ Կյենգեն հայտարարել է, որ ինքը սևամորթ է և հպարտանում է դրանով[4]։

Նախարարի հասցեին ռասիստական արտահայտությունները շարունակվել են նաև հետագայում։ 2013 թվականի հուլիսին սենատոր Ռոբերտո Կալդերոլին նախարարին համեմատել է օրանգուտանի հետ[8], սակայն ավելի ուշ ներողություն է խնդրել և իր արտահայտությունն անհաջող կատակ անվանել[8]։ Նույն ամսվա վերջում Իտալիայի Դեմոկրատական կուսակցության նիստում Սեսիլ Կյենգեի վրա բանան են նետել[8]։

Ինտեգրման նախարարը վրդովմունք է առաջացրել աջակողմյան ակտիվիստների մոտ` հանդես գալով ներգաղթյալների` Իտալիայի քաղաքացիություն ստանալու ընթացակարգերի պարզեցման համար[8]։

2013 թվականի հունիսի 24-ին՝ Յոզեֆա Իդեմի պաշտոնաթողությունից հետո, նրա պարտականությունները վերաբաշխվել են կառավարության մյուս անդամների միջև։ Մասնավորապես, Երիտասարդության հարցերի դեպարտամենտը և Քաղաքացիական ազգային ծառայությունը հանձնվել են Սեսիլ Կենգեի իրավասությունը[9]։

2014 թվականին կայացած եվրոպական ընտրությունների ավարտին նա Դեմոկրատական ​​կուսակցությունից ընտրվել է Եվրախորհրդարանի անդամ, եղել է սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական խմբակցության անդամ։ Աֆրիկայի, Կարիբյան ավազանի և Խաղաղ օվկիանոսի երկրների և ԵՄ հավասարության խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության նախագահի տեղակալ է, Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի և Համաաֆրիկյան խորհրդարանի հետ հարաբերությունների պատվիրակության անդամ[10]։

2019 թվականի Եվրոպական ընտրություններում նա իր թեկնածությունն է դրել Իտալիայի հյուսիսարևելյան ընտրատարածքում, սակայն քվեարկության արդյունքներով պարտվել է[11]։

2019 թվականի հուլիսին Լոդիի 60-ամյա անանուն բնակիչը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման՝ 2013 թվականին թռուցիկներ պատրաստելու և բաժանելու համար, որոնցում Սեսիլը պատկերվել էր կապիկի տեսքով։ Նրան միաժամանակ դատապարտել են հավելյալ ութ ամսով, քանի որ նրա բնակարանում խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ֆաշիստական ​​ռեգալիա և ռազմական տեսակի փամփուշտներ[12]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենգեն ամուսնացած է Դոմենիկո Գրիսպինոյի հետ, ով 2019 թվականի փետրվարին մասնակցել է Կաստելֆրանկո Էմիլիայի կոմունայի խորհրդի ընտրությունների Հյուսիսային լիգայի ցուցակով։ Radio 24-ի «Zanzara» ծրագրում նա հայտարարել է, որ կնոջ հետ չի քննարկել իր մտադրությունները, ինչպես նաև չի վրդովվում «Aiutiamoli a casa loro» կարգախոսից (Օգնենք նրանց իրենց տանը), որը, նրա կարծիքով, Սալվինին անհրաժեշտ է միայն կուսակցության ներքին պառակտումը կանխելու համար[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.groene.nl/artikel/italie-is-net-zo-erg-als-libie
  2. http://www.europarl.europa.eu/meps/en/124801
  3. 3,0 3,1 3,2 3,3 В Италии расследуют факты оскорбления чернокожего министра — Сесиль Киенге назвали «конголезской обезьяной» — Эхо Москвы, 02 мая 2013
  4. 4,0 4,1 4,2 Италия: за «конголезскую обезьяну» ответят — Եվրոնյուզ, 05 мая 2013
  5. «Cécile Kyenge, per la prima volta nel governo un ministro di colore» (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին 
  6. «KYENGE Cecile» (իտալերեն)։ Իտալիայի պատգամավորների պալատ։ Վերցված է 2015-01-24 
  7. «Governo Letta (28/04/2013 - 21/02/2014)» (իտալերեն)։ Governo Italiano։ Վերցված է 2014-02-28 
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Первого чернокожего итальянского министра закидали бананами :: Общество :: Top.rbc.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-30-ին։ Վերցված է 2013-07-27 
  9. «Josefa Idem si dimette dopo colloquio con Letta» (իտալերեն)։ la Repubblica.it։ 2013-06-24 
  10. «Kashetu KYENGE»։ Deputati (իտալերեն)։ Европейский парламент։ Վերցված է 2015-01-24 
  11. «Europee 2019, i non eletti famosi: dalla Santanchè a Cecile Kyenge» (իտալերեն)։ Blitz Quotidiano։ 2019-05-28։ Վերցված է 2019-07-30 
  12. «Lodi: aveva ritratto l'ex ministra come una scimmia, condannato a sei mesi» (իտալերեն)։ la Repubblica։ 2019-07-29։ Վերցված է 2019-07-30 
  13. «Il marito di Cécile Kyenge si candida con la Lega: «Sono persone perbene»» (իտալերեն)։ Corriere della Sera։ 2019-02-05։ Վերցված է 2019-02-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]