Սեյրի
Սեյրի | |
|---|---|
| Ծննդյան անուն | Ավետիք Համբարձումի Գուլոյան[1] |
| Ծնվել է | 1880[1] |
| Ծննդավայր | Հաֆթվան[1] |
| Վախճանվել է | 1920[1] |
| Վախճանի վայր | Կապան, Զանգեզուրի գավառ[1] |
| Մասնագիտություն | գրող և հեղափոխական |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | Իրան և |
| Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] |
| Աշխատավայր | Ներսիսյան դպրոց |
Սեյրի (Ավետիք Համբարձումի Գուլոյան, 1880[1], Հաֆթվան[1] - 1920[1], Կապան, Զանգեզուրի գավառ[1]), հայ գրող, հեղափոխական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանի հասակում մեկնել է Թիֆլիս, աշխատել և հաճախել Ներսիսյան դպրոց, անդամագրվել «Ծիածան» աշակերտական ընկերությանը, որի հիմնադիրներից է Ստեփանոս Շահումյանը։ Մասնակցել է ռուսական առաջին հեղափոխությանը։ 1905-1907 թթ. Բաթումում եղել է ուսուցիչ, 1911 թվականից՝ Սալմաստի գավառի հայկական դպրոցների տեսուչ։ 1914 թ. ընտանիքով տեղափոխվել է Բաքու։ 1920 թ. Զանգեզուրի գավկոմի քարտուղարն էր։ Գնդակահարել են դաշնակցականները, Ղափանում։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիքի բանաստեղծություններն ու պատմվածքները մամուլում տպագրվել են 1906 թվականից։ «Ծիլ ու ծաղիկ» (1913) ժողովածուն, որը միակն է, արժանացել է Հովհաննես Թումանյանի ուշադրությանը։ Սեյրիի ձիրքը դրսևորվել է հատկապես արձակ բանաստեղծության ձևով գրված այլաբանական պատմվածքներում, զրույցներում, որոնց բնորոշ է ազատագրական-հեղափոխական պայքարի պաթոսը՝ «Մոռացության հովիտը», «Զգոն ոգին», «Վարդերը», «Առաջին անձրևը»։ Մեծ եղեռնի անդրադարձն է «Կարոտի հուշեր» պատմվածաշարը։ Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված ոգեշունչ հիմներգ է «Կարմիր աստղ» խորագրով ակնարկների ու պատմվածքների շարքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 287)։ |