Սեյլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյլան
Ծնվել էհունվարի 24, 1861(1861-01-24)
ԾննդավայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 29, 1934(1934-03-29) (73 տարեկան)
Մահվան վայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԿրթությունՆերսիսեան դպրոց և Կեդրոնական վարժարան
Մասնագիտությունգրող, պատմաբան և ուսուցիչ

Սեյլան (Արշակ Գևորգի Մադոյան, հունվարի 24, 1861(1861-01-24), Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1934(1934-03-29), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), մանկավարժ, գրող, պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել է Վենետիկում։ Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանից ստացել է առաջին կարգի ուսուցչի վկայագիր։ 1886 թվականից եղել է Սասունում, հիմնել նոր տիպի ուսումնարաններ, պաշտոնավարել է Զմյուռնիայում, Կարինում, Տրապիզոնում։ 1910 թվականին եվրոպացի մի խումբ գիտնականների հետ բարձրացել է Մասիսի գագաթը։ 1920-1924 թվականներին ուսուցչություն է արել Ջավախքում, Ծալկայում, Մանգլիսում։ Ղեկավարել է Ախալքալաքի գավառի հնագիտական կայանի աշխատանքները։ Սեյլանը գրի է առել ժողովրդական ավանդություններ և տպագրել մամուլում՝ Ալևույթ, Սիլվան ստորագրություններով։ Հեղինակ է «Բախտի մէկ խաղը» (1890), «Խան-Միրան» (1892), «Հայթաֆիրատ» (1904), «Լեոն կայսր» (1904) գրքերի։ Կորած երկերից է «Ֆերիտեն», որը ազգային կուսակցությունների կազմավորման ու պայքարի առաջին տարիների պատմությունն էր։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սասուն. պատմաազգագրական ակնարկ, Երևան, 1990։[1]
  • Նշմարներ, Երևան, 1999։
  • Լէօն-Կայսր, Աղէքսանդրապօլ, 1904
  • Հայթա-Ֆիրատ, Թիֆլիս, 1904