Սեմ Չայլդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմ Չայլդերս
Sam Childers 2009.jpg
Ծնվել է1963
ԾննդավայրԳրանդ Ֆորքս (Հյուսիսային Դակոտա), Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունգրող

Սեմ Չայլդերս (անգլ.՝ Sam Childers, 1963, Գրանդ Ֆորքս (Հյուսիսային Դակոտա), Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), ԱՄՆ քաղաքացի, նախկին «բայքեր օրենքից դուրս» և թմրավաճառ, որն արդյունքում իր ողջ կյանքը նվիրեց երեխաների փրկությանը Հարավային Սուդանի զինված հակամարտության գոտում: Նա և իր կինը` Լիննը, հիմնել և գլխավորում են «Արևելյան Աֆրիկայի հրեշտակներ» որբերի գյուղ-ապաստարանը հարավսուդանական Նիմուլե քաղաքի սահմանին, ուր այժմ նրանց խնամքի տակ է գտնվում 300 երեխա:

Չայլդերսը ծնվել է Գրանդ Ֆորքսում (Հարավային Դակոտա), շինարար և նախկին ծովային հետևակային Փոլ Չայլդերսի ընտանիքում[1]։ Սեմը ուներ երկու ավագ եղբայր։ Նրա մանկության տարիներին ընտանիքը անընդհատ տեղափոխվում էր մի շինհրապարակից մյուսը։ 1974 թվականի գարնանը՝ Սեմի տասներկուամյակից քիչ առաջ, ընտանիքը տեղափոխվեց Գրանդ Ռապիդս (Մինեսոտա), որտեղ Չայլդերսը գնաց յոթերորդ դասարան։ Իր կյանքի այս շրջանում նա սկսեց ծխել, ալկոհոլ, մարիխուանա և հերոին օգտագործել, նույնիսկ սկսեց թմրանյութ վաճառել, բացի դրանից, նա տարվեց մոտոցիկլներով և սկսեց վարել «օրենքից դուրս բայքերի» ապրելակերպը[2]։

1982 թվականի դեկտեմբերին Ֆլորիդա նահանգի թմրավաճառական գործարքներից մեկի ժամանակ նա հանդիպեց մերկապարուհի Լիննին։ Ծանոթությունից մի քանի ամիս հետո նրանք ամուսնացան։ Լիննը դարձավ քրիստոնյա, իսկ երբ 1989 թվականին հղիացավ (արդյունքում ծնվեց դուստր Փեյջը), Սեմը, ով մինչև այդ խնդիրներ ուներ բեղմնավորման հետ, դա համարեց Աստծո միջամտության արդյունք և ինքը դարձավ քրիստոնյա։ 1992 թվականի ամռանը Փենսիլվանիայում նա միացավ Աստծո Վեհաժողովների եկեղեցուն, այնուհետև Դետրոյթում սկսեց աշխատել քարոզչի դերում[3]։

Դեպի Սուդան իր առաջին ուղևորությունը նա ավարտեց 1998 թվականին եկեղեցու հոգևոր հովիվ դառնալով, որի ընթացքում ենթարկվեց ուգանդական «Տիրոջ դիմադրության բանակ» խմբավորման անդամների հարձակումներին[4]։ Դեպի Սուդան իրենց առաջին ուղևորությունից ոչ շատ ուշ Սեմն ու Լիննը այնտեղ ստեղծեցին «Արևելյան Աֆրիկայի հրեշտակներ» մանկական գյուղը[5], որտեղ ներկա պահին խնամքի տակ է գտնվում 300 որբ Հարավային Սուդանից և Ուգանդայի հյուսիսից[6]։ Այս յուրատիպ մանկատան աշխատակիցներն են մեծահասակ որբերն ու այրիները Հարավային Սուդանից։

Սեմ Չայլդերսը նաև հայտնի է նրանով, որ անձնապես փրկել է Ուգանդայի հյուսիսում առևանգված երեխաներին (համարվում է, որ նա փրկել է ավելի քան 1000 երեխայի[7]) և ավտոմատով իր ձեռքին պաշտպանել էր իրենց հիմնադրած գյուղը ՏԴԲ զինյալների հարձակումներից։ Աֆրիկայում ստացած իր կյանքի փորձը նա ներկայացրեց Another Man’s War[8] գրքում, որի հիման վրա էլ 2011 թվականին նկարահանվել է «Գնդացիրով քարոզիչը» գեղարվեստական ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Machine Gun Preacher - About Sam»։ machinegunpreacher.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2012-07-02 
  2. Morrison Keith (2006-09-26)։ «In war-torn Uganda, kids only emerge at night – Dateline NBC – msnbc.com»։ MSNBC։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2010-10-08 
  3. manstream.pl (2011-12-09)։ «Kaznodzieja z karabinem. Lepszy niż Rambo» 
  4. «World Missions New Sudan»։ Boyerspond.com։ 2009-06-27։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-08-ին։ Վերցված է 2010-10-08 
  5. «Angels of East Africa»։ Angels of East Africa։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2010-10-08 
  6. «Missionary Fights for Children of East Africa – Christian World News – CBN News – Christian News 24-7»։ CBN.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-25-ին։ Վերցված է 2010-10-08 
  7. «Angels of East Africa»։ Angels of East Africa։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-09-ին։ Վերցված է 2010-10-08 
  8. «Another Man's War | Book Videos, Interviews & Podcasts from B&N Studio»։ Media.barnesandnoble.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-25-ին։ Վերցված է 2010-10-08