Սեմագլյուտիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեմագլյուտիեից)
Սեմագլյուտիդ
Քիմիական միացություն, 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար Խմբագրել Wikidata
քիմիական երևույթի տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիասինթետիլ պեպտիդ, Գլյուկագոնանման պեպտիդ-1 Խմբագրել Wikidata
Զանգված4111,115376892007 զանգվածի ատոմական միավոր Խմբագրել Wikidata
Քիմիական բանաձևC₁₈₇H₂₉₁N₄₅O₅₉ Խմբագրել Wikidata
Canonical SMILESCCC(C)C(NC(=O)C(Cc1ccccc1)NC(=O)C(CCC(=O)O)NC(=O)C(CCCCNC(=O)COCCOCCNC(=O)COCCOCCNC(=O)CCC(NC(=O)CCCCCCCCCCCCCCCCC(=O)O)C(=O)O)NC(=O)C(C)NC(=O)C(C)NC(=O)C(CCC(N)=O)NC(=O)CNC(=O)C(CCC(=O)O)NC(=O)C(CC(C)C)NC(=O)C(Cc1ccc(O)cc1)NC(=O)C(CO)NC(=O)C(CO)NC(=O)C(NC(=O)C(CC(=O)O)NC(=O)C(CO)NC(=O)C(NC(=O)C(Cc1ccccc1)NC(=O)C(NC(=O)CNC(=O)C(CCC(=O)O)NC(=O)C(C)(C)NC(=O)C(N)Cc1cnc[nH]1)C(C)O)C(C)O)C(C)C)C(=O)NC(C)C(=O)NC(Cc1c[nH]c2ccccc12)C(=O)NC(CC(C)C)C(=O)NC(C(=O)NC(CCCNC(=N)N)C(=O)NCC(=O)NC(CCCNC(=N)N)C(=O)NCC(=O)O)C(C)C Խմբագրել Wikidata
Isomeric SMILESCC[C@H](C)[C@@H](C(=O)N[C@@H](C)C(=O)N[C@@H](CC1=CNC2=CC=CC=C21)C(=O)N[C@@H](CC(C)C)C(=O)N[C@@H](C(C)C)C(=O)N[C@@H](CCCNC(=N)N)C(=O)NCC(=O)N[C@@H](CCCNC(=N)N)C(=O)NCC(=O)O)NC(=O)[C@H](CC3=CC=CC=C3)NC(=O)[C@H](CCC(=O)O)NC(=O)[C@H](CCCCNC(=O)COCCOCCNC(=O)COCCOCCNC(=O)CC[C@H](C(=O)O)NC(=O)CCCCCCCCCCCCCCCCC(=O)O)NC(=O)[C@H](C)NC(=O)[C@H](C)NC(=O)[C@H](CCC(=O)N)NC(=O)CNC(=O)[C@H](CCC(=O)O)NC(=O)[C@H](CC(C)C)NC(=O)[C@H](CC4=CC=C(C=C4)O)NC(=O)[C@H](CO)NC(=O)[C@H](CO)NC(=O)[C@H](C(C)C)NC(=O)[C@H](CC(=O)O)NC(=O)[C@H](CO)NC(=O)[C@H]([C@@H](C)O)NC(=O)[C@H](CC5=CC=CC=C5)NC(=O)[C@H]([C@@H](C)O)NC(=O)CNC(=O)[C@H](CCC(=O)O)NC(=O)C(C)(C)NC(=O)[C@H](CC6=CN=CN6)N Խմբագրել Wikidata
Սահմանված օրական դոզա0,11 milligram Խմբագրել Wikidata
Ակտիվ բաղադրիչ էOzempic Խմբագրել Wikidata
Բուժվել է2-րդ տիպի շաքարային դիաբետ, Ճարպակալում Խմբագրել Wikidata
Իրավական կարգավիճակ բժշկությունումտուփի նախազգուշացում Խմբագրել Wikidata

Սեմագլուտիդ հակադիաբետիկ դեղամիջոց, օգտագործվում է 2-րդ տիպի շաքարախտի բուժման և գիրության դեմ, քաշի երկարաժամկետ կառավարման համար[1][2][3]։ Այն պեպտիդ է, որը նման է գլյուկագոնի նման պեպտիդ-1 (GLP-1) հորմոնին, որը ձևափոխված է կողային շղթայով[4][5]։ Այն կարող է օգտագործվել ենթամաշկային ներարկումով կամ օրալ[6][7][8][9]։ Այն վաճառվում է Ozempic[7] և Rybelsus[8] ֆիրմային անվանումներով՝ շաքարախտի համար, իսկ Wegovy ապրանքանիշով՝ քաշ կորցնելու համար[9]։

Սեմագլուտիդը գլյուկագոնանման պեպտիդ-1 ընկալիչների ագոնիստ է[7][8][9]։ Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի ցավ և փորկապություն[7][10][11][12][13]։

Այն բժշկական օգտագործման համար ԱՄՆ-ում հաստատվել է 2017 թվականին[7][14]։ 2021 թվականին այն 90-րդն էր ԱՄՆ-ում ամենաշատ նշանակված դեղամիջոցներից՝ ավելի քան 8 միլիոն դեղատոմս[15][16]։

Բժշկական օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմագլուտիդը նշանակվում է որպես սննդակարգի և վարժությունների հավելում` 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ մեծահասակների մոտ գլիկեմիկ հսկողությունը բարելավելու համար[7][8]։

Սեմագլուտիդի ավելի մեծ չափաբաժինները ցուցվում են որպես սննդակարգի և վարժությունների հավելում գիրություն ունեցող մեծահասակների քաշի երկարատև կառավարման համար (մարմնի զանգվածի սկզբնական ինդեքս (BMI) ≥ 30 կգ/մ2) կամ ավելաքաշ (նախնական BMI ≥ 27 կգ)։ /մ2) և ունեն քաշի հետ կապված առնվազն մեկ ուղեկցող հիվանդություն[9][12][17]։

2024 թվականի մարտին FDA-ն սիրտ-անոթային մահվան, սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը նվազեցնելու համար, սրտանոթային հիվանդություն ունեցող գեր կամ ավելորդ քաշ ունեցող մեծահասակների մոտ ընդլայնեց սեմագլուտիդի (Wegovy) ցուցումները՝ զուգակցված նվազեցված կալորիականությամբ սննդակարգի և ավելացված ֆիզիկական ակտիվության հետ[18]։

Սննդառության խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմագլուտիդը և նմանատիպ դեղամիջոցները, ինչպիսիք են դուլագլուտիդը և լիրագլուտիդը, օգտագործվել են շատակերության (BED) բուժման համար, քանի որ դրանք կարող են հաջողությամբ նվազագույնի հասցնել սննդի վերաբերյալ և ուտելու ցանկությունների մոլուցքային մտքերը[19][20]։ Այս դեղերի որոշ օգտագործողներ հայտնել են «սննդի աղմուկի» (անընդհատ, անկասելի մտքեր ուտելու մասին՝ չնայած ֆիզիկապես քաղցած չլինելուն) զգալի կրճատման մասին[21][22]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ տիպի շաքարային դիաբետով և ռեֆլյուկոզով հիվանդ մարդկանց մոտ, հնարավոր կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, փորկապություն, որովայնի ցավ, գլխացավ, հոգնածություն, մարսողության խանգարում/այրոց, գլխապտույտ, որովայնի ընդլայնում, հիպոգլիկեմիա (արյան ցածր գլյուկոզա)[23]

Սեմագլուտիդի ԱՄՆ FDA պիտակում նշված է կրծողների մոտ վահանաձև գեղձի C-բջջային ուռուցքների առաջացման վերաբերյալ նախազգուշացում[7][8][9][13]։ Հայտնի չէ, արդյոք սեմագլուտիդը մարդկանց մոտ առաջացնում է վահանաձև գեղձի C-բջիջների ուռուցքներ, ներառյալ վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղ[7][8][9][13][24]։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

GLP-1-ով միջնորդավորված վահանաձև գեղձի C-բջջային հիպերպլազիայի վերաբերյալ տվյալները[25] ցույց են տալիս, որ վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի անձնական կամ ընտանեկան պատմություն կամ 2-րդ տիպի բազմաթիվ էնդոկրին նորագոյացություններ ունեցող մարդկանց կողմից օգտագործումը հակացուցված է[7][8]։

Գործողության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմագլուտիդը գլյուկագոնի նման պեպտիդ-1 ընկալիչների ագոնիստ է[7][8][9]։ Դեղը նվազեցնում է արյան շաքարի մակարդակը։ Ենթադրվում է, որ նվազումը պայմանավորված է ինկրետին գլյուկագոնանման պեպտիդ-1-ի (GLP-1) նմանակմամբ[26]։ Այն նաև ուժեղացնում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների աճը, որոնք պատասխանատու են ինսուլինի արտադրության և ազատման համար[5][27]։ Բացի այդ, այն արգելակում է գլյուկագոնի արտադրությունը՝ հորմոն, որը մեծացնում է գլիկոգենոլիզը (լյարդից կուտակված ածխաջրերի ազատումը) և գլյուկոնեոգենեզը (նոր գլյուկոզայի սինթեզը)։ Այն նվազեցնում է ախորժակը և դանդաղեցնում մարսողությունը[4], օգնելով նվազեցնել մարմնի ճարպը[28][29]։

Կառուցվածք և դեղաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմագլուտիդի և լիրագլուտիդի կառուցվածքների սխեմատիկ ներկայացում, համեմատած GLP-1-ի հետ

Սեմագլուտիդը քիմիապես նման է մարդու GLP-1-ին[30]։ GLP-1-ի առաջին վեց ամինաթթուները բացակայում են[30]։

Արյան մեջ սեմագլուտիդի կիսաքայքայումը մոտ յոթ օր է տևում[5][31]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսին սեմագլուտիդի կլինիկական փորձարկումne8i II փուլy սկսվեց[32]։

2012 թվականին Նովո Նորդիսկի հետազոտողների թիմը, գիտնական Լոտտե Բյեր Կնուդսենի գլխավորությամբ, շաքարախտի բուժման համար, մշակեց սեմագլուտիդը[33], որպես լիրագլուտիդի՝ շաբաթական մեկ անգամ, ավելի երկար գործող այլընտրանք[34]։ Այն ստացավ Ozempic ապրանքանիշը։ Կլինիկական փորձարկումները սկսվեցին 2016 թվականի հունվարին և ավարտվեվին 2017 թվականի մայիսին։.[1][35]

2021 թվականի մարտին III փուլի, կրկնակի կույր փորձարկման ժամանակ 30 և ավելի մարմնի զանգվածի ինդեքսով 1961 մեծահասակների նշանակվել է շաբաթական մեկ անգամ ենթամաշկային սեմագլուտիդով կամ պլացեբո բուժում, 2:1 հարաբերակցությամբ, նաև ապրելակերպի փոփոխություն։ . Փորձարկումները տեղի են ունեցել Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի 16 երկրներում 129 տեղամասերում։ Մարմնի քաշի միջին տոկոսային փոփոխությունը 68-րդ շաբաթվա ընթացքում սեմագլուտիդային խմբում եղել է -14,9%, իսկ պլացեբոյի խմբիում՝ −2,4%[36][37][38][39]։

2022 թվականին գիրության դեմ բուժումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեմագլուտիդը, ինչպես նաև թիրզեպատիդը (որի գործողության մեխանիզմը համընկնում է) ավելի խոստումնալից են, քան գիրության դեմ նախորդ դեղամիջոցները, թեև ավելի քիչ արդյունավետ են, քան բարիատրիկ վիրաբուժությունը։.[40]

2023 թվականի մարտին Novo Nordisk-ի պաշտոնյան հայտարարեց, որ նիհարելու համար սեմագլուտիդ օգտագործող հիվանդները իրենց սկզբնական քաշը կարող է վերականգնվել, բուժումը դադարեցնելուց հետո, առնվազն 5 տարվա ընթացքում[41]։

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) սեմագլուտիդը հաստատել է՝ հիմնվելով 2-րդ տիպի շաքարախտով 4087 մասնակիցների նկատմամբ յոթ կլինիկական փորձարկումների վրա[13]։ Փորձարկումներն անց են կացվել 33 երկրների 536 վայրերում, այդ թվում՝ Կանադայում, Մեքսիկայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Թուրքիայում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում, Ճապոնիայում, Հոնկոնգում, բազմաթիվ եվրոպական երկրներում, Արգենտինայում և Միացյալ Նահանգներում[13]։ Այս երկու (NCT #02054897 և NCT#02305381) փորձարկումներում, մասնակիցներին պատահականության սկզբունքով նշանակվել է շաբաթական սեմագլուտիդ կամ պլացեբո ներարկում[13]։ Մինչ փորձարկումների ավարտը, ոչ մասնակիցը, ոչ բուժաշխատողը չգիտեին, թե որ բուժումն էր իրականացվում[13]։ Բուժումը տրվել է 30 շաբաթ[13]։ Մյուս հինգ փորձարկումներում (NCT #01930188, 01885208, 02128932, 02207374, 02254291) մասնակիցներին պատահականորեն նշանակվել էր սեմագլուտիդ կամ մեկ այլ հակադիաբետիկ դեղամիջոց և մասնակիցն ու մատակարարը գիտեին, թե որ դեղամիջոցն է տրվել[13] Բուժումը տևել է 30 շաբաթ կամ 56 շաբաթ[13]։

Յուրաքանչյուր փորձարկման ընթացքում HbA1c-ը չափվել է փորձարկման սկզբից մինչև փորձարկման ավարտը և համեմատվել սեմագլուտիդի խմբի և այլ խմբերի միջև[13]։

FDA-ն նաև հաշվի է առել 2-րդ տիպի շաքարային դիաբետով 3297 հիվանդների, ովքեր սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի խմբում էին առանձին փորձարկման տվյալները (NCT #01720446)[13]։ Այս փորձարկումն իրականացվել է Եվրոպայի 20 երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքիայում, Բրազիլիայում, Իսրայելում, Մալայզիայում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Թաիլանդում, Թայվանում, Կանադայում և Միացյալ Նահանգներում[13]։ Մասնակիցները պատահական կերպով բաժանվել են սեմագլուտիդ կամ պլացեբո ստանացող խմբերի[13]։ Ո՛չ մասնակիցը, ո՛չ բուժաշխատողը չգիտեին, թե որ բուժումն է իրականացվում[13]։ Բուժումը տևել է 104 շաբաթ (2 տարի), և սիրտ-անոթային հիվանդության դեպքերի, այդ թվում՝ սրտի կաթվածի, ինսուլտի հոսպիտալացման դեպքեր են գրանցվել և արդյունքները համեմատվել[13]։

2024 թվականի մարտին FDA-ն ընդլայնեց սեմագլուտիդի (Wegovy) օգտագործման ցուցումները՝ մեծահասակների մոտ նվազեցնելու սիրտ-անոթային հիվանդությունների և գիրություն պատճառով մահացության դեպքերը[18]։ Այս նոր ցուցման արդյունավետությունն ու անվտանգությունը ուսումնասիրվել են բազմազգ, բազմակենտրոն, պատահականորեն պլացեբո կամ սեմագլուտիդ՝ կրկնակի կույր, 17600 մասնակիցների նկատմամբ փորձարկման ժամանակ[18]։ Երկու խմբերի մասնակիցները նաև ստացել են ստանդարտ բուժում (օրինակ՝ արյան ճնշման և խոլեստերինի կառավարում) և առողջ ապրելակերպի խորհրդատվություն (ներառյալ դիետան և ֆիզիկական ակտիվությունը)[18]։ Սեմագլուտիդը (Wegovy) զգալիորեն նվազեցրեց սրտանոթային հիմնական անբարենպաստ իրադարձությունների ռիսկը (սրտանոթային մահ, սրտի կաթված և ինսուլտ)՝ մասնակիցների 6.5%-ի մոտ, ովքեր ստացել էին սեմագլուտիդ (Wegovy)՝ համեմատած 8%-ի հետ, ովքեր ստացել էին պլացեբո[18]։

Հասարակություն և մշակույթe[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերին սեմագլյուտիդը հաստատման է ներկայացվել՝ նոր դեղամիջոցի դիմում (NDA), ԱՄՆ FDA, իսկ 2017 թվականի հոկտեմբերին FDA խորհրդատվական կոմիտեն միաձայն հաստատել է այն[42]։

2017 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգներում Ozempic ապրանքանիշը կրող ներարկվող տարբերակը հաստատվեց շաքարախտով հիվանդ մարդկանց կողմից օգտագործման համար[14][43], իսկ 2018 թվականի հունվարին՝ Կանադայում[44]։

2018 թվականի փետրվարին օգտագործման թույլտվությունը տրվել է Եվրոմիությունում[10][45], 2018 թվականի մարտին՝ Ճապոնիայում[46], և 2019 թվականի օգոստոսին՝ Ավստրալիայում[47][48]

2019 թվականի սեպտեմբերին օրալ տարբերակը (Rybelsus) օգտագործման համար հաստատվել է Միացյալ Նահանգներում[49][50], և 2020 թվականի ապրիլին՝ Եվրոմիությունում[11]։ 2021 թվականի հունիսին ներարկային օգտագործման Wegovy ապրանքանիշով, ավելի մեծ չափաբաժնով, տարբերակը հաստատվել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից (FDA)՝ որպես գիրության դեմ դեղամիջոց, մեծահասակների քաշի երկարաժամկետ կառավարման համար[9]։ 2021 թվականի նոյեմբերին Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) առաջարկեց Novo Nordisk A/S-ին Wegovy-ն առաքելու շուկայավարման թույլտվություն տրամադրել[51][51]։ 2022 թվականի հունվարին Wegovy-ն Եվրոմիությունում բժշկական օգտագործման համար հաստատվեց<ref[52][53]։։

2023 թվականի հոկտեմբերին Բելգիան հայտարարեց, որ քննարկում է Ozempic-ը որպես նիհարեցնող դեղամիջոց օգտագործման ժամանակավոր արգելքը։ Կառավարությունը նախկինում բժիշկներին խորհուրդ էր տվել դեղը նշանակել միայն դիաբետով հիվանդներին։ Նույն ամսվա սկզբին նման հրաման էր արձակվել Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ լրացուցիչ արգելելով 2-րդ տիպի դիաբետով հիվանդների համար նոր դեղատոմսերի բաց թողումը[54]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Singh G, Krauthamer M, Bjalme-Evans M (2022 թ․ հունվար). «Wegovy (semaglutide): a new weight loss drug for chronic weight management». Journal of Investigative Medicine. 70 (1): 5–13. doi:10.1136/jim-2021-001952. PMC 8717485. PMID 34706925.
  2. Phillips A, Clements JN (2022 թ․ փետրվար). «Clinical review of subcutaneous semaglutide for obesity». Journal of Clinical Pharmacy and Therapeutics. 47 (2): 184–193. doi:10.1111/jcpt.13574. PMID 34964141. S2CID 245538758.
  3. Amaro A, Sugimoto D, Wharton S (2022 թ․ հունվար). «Efficacy and safety of semaglutide for weight management: evidence from the STEP program». Postgraduate Medicine. 134 (sup1): 5–17. doi:10.1080/00325481.2022.2147326. PMID 36691309. S2CID 256192982.
  4. 4,0 4,1 Doggrell SA (2018 թ․ մարտ). «Semaglutide in type 2 diabetes - is it the best glucagon-like peptide 1 receptor agonist (GLP-1R agonist)?» (PDF). Expert Opinion on Drug Metabolism & Toxicology. 14 (3): 371–377. doi:10.1080/17425255.2018.1441286. PMID 29439603. S2CID 3421553. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 Goldenberg RM, Steen O (2019 թ․ մարտ). «Semaglutide: Review and Place in Therapy for Adults With Type 2 Diabetes». Canadian Journal of Diabetes. 43 (2): 136–145. doi:10.1016/j.jcjd.2018.05.008. PMID 30195966.
  6. Hughes S, Neumiller JJ (2020 թ․ հունվար). «Oral Semaglutide». Clinical Diabetes. 38 (1): 109–111. doi:10.2337/cd19-0079. PMC 6969659. PMID 31975761.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 «Ozempic- semaglutide injection, solution». DailyMed. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «Rybelsus- oral semaglutide tablet». DailyMed. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 «Wegovy- semaglutide injection, solution». DailyMed. 2021 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  10. 10,0 10,1 «Ozempic EPAR». European Medicines Agency (EMA). 2018 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  11. 11,0 11,1 «Rybelsus EPAR». European Medicines Agency (EMA). 2020 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  12. 12,0 12,1 «Wegovy EPAR». European Medicines Agency. 2021 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 «Ozempic Drug Trial Snapshot». U.S. Food and Drug Administration (FDA). 2017 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 31-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  14. 14,0 14,1 «Drug Approval Package: Ozempic (semaglutide) Injection». U.S. Food and Drug Administration (FDA). 2018 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  15. «The Top 300 of 2021». ClinCalc. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  16. «Semaglutide - Drug Usage Statistics». ClinCalc. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  17. «FDA Approves New Drug Treatment for Chronic Weight Management, First Since 2014». U.S. Food and Drug Administration (FDA) (Press release). 2021 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 «FDA Approves First Treatment to Reduce Risk of Serious Heart Problems Specifically in Adults with Obesity or Overweight». U.S. Food and Drug Administration. 2024 թ․ մարտի 8. Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  19. Hayashi D, Edwards C, Emond JA, Gilbert-Diamond D, Butt M, Rigby A, Masterson TD (2023 թ․ նոյեմբեր). Trakada G (ed.). «What Is Food Noise? A Conceptual Model of Food Cue Reactivity». Nutrients. 15 (22): 4809. doi:10.3390/nu15224809. PMC 10674813. PMID 38004203.
  20. Järvinen A, Laine MK, Tikkanen R, Castrén ML (2019). «Beneficial Effects of GLP-1 Agonist in a Male With Compulsive Food-Related Behavior Associated With Autism». Frontiers in Psychiatry. 10: 97. doi:10.3389/fpsyt.2019.00097. PMC 6405420. PMID 30881319.
  21. Kuhn C (2023 թ․ սեպտեմբերի 25). «Patients say drugs like Ozempic help with 'food noise.' Here's what that means». PBS. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.
  22. Blum D (2023 թ․ հունիսի 21). «People on Drugs Like Ozempic Say Their 'Food Noise' Has Disappeared». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.
  23. Sodhi M, Rezaeianzadeh R, Kezouh A, Etminan M (2023 թ․ հոկտեմբեր). «Risk of Gastrointestinal Adverse Events Associated With Glucagon-Like Peptide-1 Receptor Agonists for Weight Loss». The Journal of the American Medical Association. 330 (18): 1795–1797. doi:10.1001/jama.2023.19574. PMC 10557026. PMID 37796527.
  24. Sande CM, Tondi Resta I, Livolsi VA (2023 թ․ մարտ). «The Thyroid Pathologist Meets Therapeutic Pharmacology». Endocrine Pathology. 34 (1): 48–56. doi:10.1007/s12022-023-09749-1. PMC 9890439. PMID 36723855.
  25. Bjerre Knudsen L, Madsen LW, Andersen S, Almholt K, de Boer AS, Drucker DJ, Gotfredsen C, Egerod FL, Hegelund AC, Jacobsen H, Jacobsen SD, Moses AC, Mølck AM, Nielsen HS, Nowak J, Solberg H, Thi TD, Zdravkovic M, Moerch U (2010 թ․ ապրիլ). «Glucagon-like Peptide-1 receptor agonists activate rodent thyroid C-cells causing calcitonin release and C-cell proliferation». Endocrinology. 151 (4): 1473–1486. doi:10.1210/en.2009-1272. PMID 20203154. S2CID 20934882.
  26. Marso SP, Bain SC, Consoli A, Eliaschewitz FG, Jódar E, Leiter LA, Lingvay I, Rosenstock J, Seufert J, Warren ML, Woo V, Hansen O, Holst AG, Pettersson J, Vilsbøll T (2016 թ․ նոյեմբեր). «Semaglutide and Cardiovascular Outcomes in Patients with Type 2 Diabetes». The New England Journal of Medicine. 375 (19): 1834–1844. doi:10.1056/NEJMoa1607141. PMID 27633186.
  27. Li Y, Hansotia T, Yusta B, Ris F, Halban P, Drucker D (2003). «Glucagon-like Peptide-1 Receptor Signaling Modulates β Cell Apoptosis». The Journal of Biological Chemistry. 278 (1): 471–478. doi:10.1074/jbc.M209423200. PMID 12409292.
  28. Dhillon S (2018 թ․ փետրվար). «Semaglutide: First Global Approval». Drugs. 78 (2): 275–284. doi:10.1007/s40265-018-0871-0. PMID 29363040. S2CID 46851453.
  29. Blundell J, Finlayson G, Axelsen M, Flint A, Gibbons C, Kvist T, Hjerpsted JB (2017 թ․ սեպտեմբեր). «Effects of once-weekly semaglutide on appetite, energy intake, control of eating, food preference and body weight in subjects with obesity». Diabetes, Obesity & Metabolism. 19 (9): 1242–1251. doi:10.1111/dom.12932. PMC 5573908. PMID 28266779.
  30. 30,0 30,1 Lau J, Bloch P, Schäffer L, Pettersson I, Spetzler J, Kofoed J, Madsen K, Knudsen LB, McGuire J, Steensgaard DB, Strauss HM, Gram DX, Knudsen SM, Nielsen FS, Thygesen P, Reedtz-Runge S, Kruse T (2015 թ․ սեպտեմբեր). «Discovery of the Once-Weekly Glucagon-Like Peptide-1 (GLP-1) Analogue Semaglutide». Journal of Medicinal Chemistry. 58 (18): 7370–80. doi:10.1021/acs.jmedchem.5b00726. PMID 26308095. S2CID 20228358.
  31. Kapitza C, Nosek L, Jensen L, Hartvig H, Jensen CB, Flint A (2015 թ․ մայիս). «Semaglutide, a once-weekly human GLP-1 analog, does not reduce the bioavailability of the combined oral contraceptive, ethinylestradiol/levonorgestrel». Journal of Clinical Pharmacology. 55 (5): 497–504. doi:10.1002/jcph.443. PMC 4418331. PMID 25475122.
  32. Կաղապար:ClinicalTrialsGov
  33. «Abstracts of the 48th EASD (European Association for the Study of Diabetes) Annual Meeting of the European Association for the Study of Diabetes. October 1–5, 2012. Berlin, Germany». Diabetologia. 55 (S1): S7–537. 2012 թ․ հոկտեմբեր. doi:10.1007/s00125-012-2688-9. PMID 22918257.
  34. Kalra S, Gupta Y (2015 թ․ հուլիս). «Once-weekly glucagon-like peptide 1 receptor agonists». The Journal of the Pakistan Medical Association. 65 (7): 796–8. PMID 26160096. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  35. «Efficacy and Safety of Semaglutide Versus Dulaglutide as add-on to Metformin in Subjects With Type 2 Diabetes». ClinicalTrials.gov. 2019 թ․ հոկտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
  36. Wilding JP, Batterham RL, Calanna S, Davies M, Van Gaal LF, Lingvay I, McGowan BM, Rosenstock J, Tran MT, Wadden TA, Wharton S, Yokote K, Zeuthen N, Kushner RF (2021 թ․ մարտ). «Once-Weekly Semaglutide in Adults with Overweight or Obesity». The New England Journal of Medicine. 384 (11): 989–1002. doi:10.1056/NEJMoa2032183. PMID 33567185. S2CID 231883214.
  37. Blum D (2022 թ․ նոյեմբերի 22). «What Is Ozempic and Why Is It Getting So Much Attention?». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  38. Garvey WT, Batterham RL, Bhatta M, Buscemi S, Christensen LN, Frias JP, Jódar E, Kandler K, Rigas G, Wadden TA, Wharton S (2022 թ․ հոկտեմբեր). «Two-year effects of semaglutide in adults with overweight or obesity: the STEP 5 trial». Nature Medicine. 28 (10): 2083–2091. doi:10.1038/s41591-022-02026-4. PMC 9556320. PMID 36216945.
  39. Dillinger K (2023 թ․ մարտի 29). «WHO advisers to consider whether obesity medication should be added to Essential Medicines List». CNN. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  40. Müller TD, Blüher M, Tschöp MH, DiMarchi RD (2022 թ․ մարտ). «Anti-obesity drug discovery: advances and challenges». Nature Reviews. Drug Discovery. 21 (3): 201–223. doi:10.1038/s41573-021-00337-8. PMC 8609996. PMID 34815532.
  41. «Novo Nordisk says stopping obesity drug may cause full weight regain in 5 years». Reuters. 2023 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 12-ին.
  42. «Development Status and FDA Approval Process for semaglutide». Drugs.com. 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  43. «Ozempic (semaglutide) approved in the US» (Press release). Novo Nordisk. 2017 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  44. «Regulatory Decision Summary – Ozempic». Health Canada. 2014 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  45. «Novo Nordisk A/S: Ozempic (semaglutide) approved in the EU for the treatment of type 2 diabetes» (Press release). Novo Nordisk A/S. 2018 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին – via GlobeNewswire.
  46. «Ozempic approved in Japan for the treatment of type 2 diabetes» (Press release). Novo Nordisk A/S. 2018 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին – via GlobeNewswire.
  47. «AusPAR: Semaglutide». Therapeutic Goods Administration (TGA). 2020 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  48. «Summary for ARTG Entry:315107 Ozempic 1 mg semaglutide (rys) 1.34 mg/mL solution for injection pre-filled pen». Therapeutic Goods Administration (TGA). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  49. «Drug Approval Package: Rybelsus». U.S. Food and Drug Administration (FDA). 2020 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  50. «FDA approves first oral GLP-1 treatment for type 2 diabetes» (Press release). U.S. Food and Drug Administration (FDA). 2019 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  51. 51,0 51,1 «Wegovy : Pending EC decision». European Medicines Agency. 2021 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Text was copied from this source which is copyright European Medicines Agency. Reproduction is authorized provided the source is acknowledged.
  52. name="Wegovy EPAR">«Wegovy EPAR». European Medicines Agency. 2021 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  53. «Wegovy Product information». Union Register of medicinal products. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
  54. Strauss M (2023 թ․ հոկտեմբերի 24). «Belgium plans temporary ban on use of Ozempic for weight loss». Reuters. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 24-ին.