Սեկուրյան աղվես
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սեկուրյան աղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Lycalopex sechurae | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Սեկուրյան աղվես (լատին․՝ Lycalopex sechurae), Հարավային Ամերիկայում հանդիպող աղվեսի տեսակ։ Այդ մայրցամաքում հանդիպող ամենափոքր աղվեսն է։ Հանդիպում է միայն Սեկուրյան անապատում՝ հարավարևմտյան Էկվադորում և հյուսիսարևմտյան Պերուում։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեկուրյան աղվեսը փոքր կենդանի է։ Նա կշռում է 2.5 -4.2 կգ։ Ունի 50-78 սմ մերմնի երկարություն, պոչը 27-34 սմ է։ Ունի համեմատաբար փոքր բերան և փոքր ատամներ, որոնք նախատեսված են մանր ուտելիքների համար՝ միջատներ, չոր բույսեր և այլն։
Մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորթին հիմնականում մոխրագույն է։ Վզի և ոտքերի ներքևի մասը բաց է՝ սպիտակ։ Ականջների մոտ, աչքերի շուրջը և ոտքերին կարող են նկատվել կարմրավուն մազեր։ Պոչը ավելի մուգ է և կենտրոնական մասում ունի սև գունավորում։
Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս կենդանու մասին քիչ ուսումնասիրություններ են կատարվել։ Հայտնի է, որ ձագերը ծնվում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Սեկուրյան աղվեսները վարում են միայնակ կյանք և որսում են մենակ, բայց եղել են նաև դեպքեր, երբ նրանք որսի դուրս են եկել զույգերով։
Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեկուրյան աղվեսները որսում են գիշերը։ Ցերեկը նրանք սովորաբար անց են կացնում իրենց գետնի տակ փորած բներում։ Սեկուրյան աղվեսները ուտում են գրեթե ամեն ինչ։ Սնունդը կախված է տարվա եղանակից։ Նրանք ուտում են տարբեր տեսակի բույսեր, բույսերի արմատներ, կարող են ամիսներով ապրել միայն բուսական սննդով։ Բացի բույսերից սեկուրյան աղվեսները ուտում են նաև միջատներ, թռչունների ձվեր, կրծողներ և այլ մանր կենդանիներ։
Պահպանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեկուրյան աղվեսը համարվում է վերացման եզրին գտնվող կենդանի՝ հիմնականում Էկվադորում։ Նրանք երբեմն վնաս են հասցնում գյուղատնտեսությանը՝ գողանալով հավերին։ Մարդիկ որսում են այս կենդանուն առևտրական նպատակներով։ Պերուում նրանց որսը արգելված է։
|