Jump to content

Սեդա Թութխալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդա Թութխալյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ազգությունհայ
Մասնագիտացումսպորտային մարմնամարզիկ
Երկիր Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհուլիսի 15, 1999(1999-07-15) (27 տարեկան)
ԾննդավայրԳյումրի, Հայաստան
Հասակ՝141 սմ
Քաշ35 կգ

Սեդա Թութխալյան (հուլիսի 15, 1999(1999-07-15), Գյումրի, Հայաստան), ռուսահայ սպորտային մարմնամարզուհի։ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[1], 2014 թվականի «Երիտասարդական Օլիմպիական խաղերի» չեմպիոն։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2015)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Թութխալյանը ծնվել է 1999 թվականի հուլիսի 15-ին Գյումրիում[3], մարզիկների ընտանիքում։ Ունի հայկական արմատներ։ Նրա հայրը՝ Գուրգեն Թութխալյանը, ԽՍՀՄ սամբոյի քառակի չեմպիոն է, իսկ եղբայրը Բելառուսի դրոշի ներքո հանդես է գալիս սամբո ըմբշամարտ մարզաձևում։

2013 թվականին Սեդա Թութխալյանը Ռուսաստանի առաջնությունում ոսկե մեդալների է արժանանում թիմային առաջնությունում, անհատական բազմամարտում, հենացատկում ու զուգապայտերի վրա կատարած վարժություններում, ինչպես նաև բրոնզե մեդալ վաստակեց ազատ վարժություններում[4], իսկ մարմնամարզական գերանի վրա կատարած վարժություններում գրավեց յոթերորդ տեղը[5]։ Ավելի ուշ «Օլիմպիական հույսեր» առաջնությունում ոսկե մեդալի է արժանացել թիմի կազմում, իսկ բազմամարտում ու ազատ վարժություններում վաստակել է արծաթե մեդալներ։ Միջազգային հարթակում նրա դեբյուտը կայացել է 2014 թվականի ձմռանը, երբ նա մասնակցել է Բրազիլիայում անցկացվող համաշխարհային գիմնազիադային. այդտեղ նա թիմային առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի, ազատ վարժություններում՝ բրոնզե մեդալի, մարզական գերանի վրա կատարած վարժություններում զբաղեցրել է չորրորդ, բազմամարտում ու հենացատկում՝ հինգերորդ, իսկ զուգափայտերի վրա կատարած վարժություններում՝ ութերորդ տեղը։

2014 թվականին Ռուսաստանի առաջանությունում Սեդա Թութխալյանը հաղթել է բազմամարտում, ինչպես նաև հենացատկում ու զուգափայտերի վրա կատարած վարժություններում։ Պատանիների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալի է արժանացել Ռուսաստանի հավաքականի կազմում, սակայն անհատական առաջնություններում ոչ մի մեդալ չի վաստակել։ Որակավորման փուլի արդյունքներով՝ Սեդա Թութխալյանն ընտրվել է մասնակցելու 2014 թվականին Նանկինում կայանալիք Երիտասարդական օլիմպիադային, որտեղ ոսկե մեդալի է արժանացել բացարձակ առաջնությունում[6]։ Առանձին մարզաձևերի եզրափակիչներում արժանացել է երկու մեդալների. զուգափայտերի վրա կատարած վարժություններում ստացել է ոսկե, իսկ ազատ վարժություններում՝ արծաթե մեդալներ։

2015 թվականին Սեդա Թութխալյանն ընդգրկվել է Ռուսաստանի ազգային հավաքականում։ Բաքվում կայացած Եվրոպական խաղերում դարձել է թիմային առաջնության չեմպիոն, իսկ հենացատկում արժանացել է արծաթե մեդալի։ Գլազգոյում անցկացված աշխարհի առաջնությունում թիմի հետ գրավել է չորրորդ տեղը, գերանի վրա կատարած վարժություններում եղել է վեցերորդը, իսկ անհատական բազմամարտում՝ 15-րդը։

2016 թվականի հունիսի 4-ին Բեռնում (Շվեյցարիա) Սեդա Թութխալյանը Ռուսաստանի կանանց հավաքականի կազմում (Ալիա Մուստաֆինա, Քսենյա Աֆանասևա, Անգելինա Մելնիկովա, Դարյա Սպիրիդոնովա և Սեդա Թութխալյան) դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող[7]։

Մրցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Առաջնություն Թիմային Բազմամարտ Հենացատկ Զուգափայտեր Գերան Ազատ վարժ.
2012Ռուսաստանի առաջնություն (պատանիներ) (ՍՎԹ)127
2013Ռուսաստանի առաջնություն (պատանիներ) (ՍՎԹ)111173
Օլիմպիական հույսեր1212
Համաշխարհային գիմնազիադա155843
2014Ռուսաստանի առաջնություն (պատանիներ) (ՍՎ)221256
Եվրոպայի առաջնություն (պատանիներ)17478
Սպարտակիադա11134
Սև ծով9211
Երիտասարդական Օլիմպիական խաղեր1512
2015Ռուսաստանի առաջնություն233636
Եվրոպական խաղեր125
Ռուսաստանի գավաթ12224
Աշխարհի առաջնություն4156
Միխայիլ Վորոնինի գավաթ1
2016 Ռուսաստանի առաջնություն 2 2 1 8 8
Եվրոպայի առաջնություն 1
Օլիմպիական խաղեր 2
Տարի Առաջնություն Վայր Մարզաձև Տեղ (եզրափակիչ) Գնահատական (եզրափակիչ) Որակավորման տեղ Որակավորման գնահատական
2014 Երիտ. Օլիմպ. խաղեր Նանկին Բազմամարտ 1 54.900 1 53.650
Հենացատկ 5 13.816 3 14.300
Անհավասար զուգափայտեր 1 13.575 3 13.000
Գերան 9 12.900
Ազատ վարժ. 2 13.733 3 13.150
2015 Եվրոպական խաղեր Բաքու Թիմային 1 116.897
Բազմամարտ 15 55.432 2 57.332
Հենացատկ 2 14.683 2 14.466
Անհավասար զուգափայտեր 6 14.166
Գերան 5 13.566 1 14.600
Ազատ վարժ. 9 13.600
Աշխարհի առաջնություն Գլազգո Թիմային 4 171.964 2 231.437
Բազմամարտ 15 55.432 7 56.599
Հենացատկ 9 14.816
Անհավասար զուգափայտեր 20 14.066
Գերան 6 13.500 5 14.533
Ազատ վարժ. 83 13.100
2016 Եվրոպայի առաջնություն Բեռն Թիմային 1 175.212 2 173.261
Հենացատկ 10 14.283
Գերան 11 13.833
Ազատ վարժ. 10 13.766
Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո Թիմային 3 174.620
Բազմամարտ 5 58.207
Հենացատկ 10 14.733
Անհավասար զուգափայտեր 11 15.133
Գերան 14 14.466
Ազատ վարժ. 25 13.875

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Олимпийские игры - 2016». uniorsport.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  2. Приказ Министерства спорта РФ от 24 февраля 2015 года № 19-нг О присвоении спортивного звания «Мастер спорта России международного класса»
  3. «Седа Тутхалян выиграла Юношеские Олимпийские игры по гимнастике». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  4. International Gymnast Magazine Online - Bondareva, Polyashov Win Russian Junior Titles(անգլ.)
  5. «Seda Tutkhalyan won the all-around gold in the Candidate for Master of Sport category». Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  6. Российская гимнастка Тутхалян выиграла золото в многоборье на Играх в Нанкине
  7. «Чемпионат Европы по спортивной гимнастике - 2016». uniorsport.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդա Թութխալյան» հոդվածին։