Սաֆրայի ամրոց (Գուադալախարա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաֆրայի ամրոց
Parador Duque De Feria
Նկարագրություն
Տեսակպալատ և դղյակ
Տեղագրություն38°25′27″ հս․ լ. 06°25′00″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորՍաֆրա[1]
ԵրկիրԻսպանիա
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Zafra Վիքիպահեստում

Սաֆրա (իսպ.՝ Palacio de los Duques de Feria, պաշտոնական անվանումը՝ Parador Duque De Feria), ամրոց Իսպանիայի Ռուտա-դե-լա-Պլատա քաղաքում, որով հին ժամանակում անցնում էր Եվրոպայի ամենահին ճանապարհը։ Ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում R-I-51-0000401 գրանցման համարի ներքո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի ունի մի քանի դարերի պատմություն։ Շինարարությունը սկսվել է 1437 թվականին։ Ամրոցը կառուցվել է, որպես Իսպանիայում ազդեցիկ և ամենահարուստ տոհմերից մեկի՝ Ֆերայի, նստավայր։

Յոթ հարյուր տարի առաջ, երբ ներկայիս ամրոցի տարածքը գտնվել է Հռոմեական Կայսրության ձեռքում, Սաֆրա է ժամանել Լորենցո Սուարես դե Ֆիգերոա 2-րդը։ 1435 թվականին Լորենցո Սուարես դե Ֆիգերոա 2-րդը ամուսնանում է Մարիա Մանուելի հետ և որպես ամուսնության նվեր խոստանում է յուրահատուկ ամրոց կառուցել։ Ամուսնությունից երկու տարի անց՝ 1437 թվականին Ֆիգերոա 2-րդը սկսում է Սաֆրա ամրոցի շինարարությունը։

Սկզբում նա քաղաքի շուրջը պարսպապատում է, նրա անվտանգությունը ապահովելու համար, իսկ հետո բարձունքի վրա կառուցում է ամրոցը։ Ամրոցի շինարարության համար օգտագործվել է Ալկասերում գտնվող մավրիտանական ամրոցների ավերակների քարերը։ Սաֆրայի պաշտոնական անունը՝ Parador Duque De Feria, հնչել է երբ ժամանել է այստեղ Մեքսիկայի կոնկիստադոր Էռնան Կորտեսը։

Քաղաքում են ծնվել մի շարք իսպանացի հայտնի գիտնականներ և հետազոտողներ Կառլ 5-րդի կառավարման ժամանակ, երբ հայտնաբերվեց Ամերիկան։ Թե Սաֆրա ամրոցը և թե քաղաքը ամբողջությամբ ստեղծում են այնպիսի միջավայր, որը բնորոշ է Իսպանիայի ազգային բնույթին ու մշակույթին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆրա ամրոցի տպավորիչ ճակատամասը մարմնավորում է այդ ժամանակահատվածի բոլոր քաղաքացիական հատկանիշները, որի ընթացքում այն կառուցվել էր։ Շինարարության ժամանակ հաշվի է առնվել ռազմավարական դիրքը, որը թույլ է տալիս ապահովել և պաշտպանել քաղաքացիների անվտանգությունը, միաժամանակ ճիշտ դիրքերից հակահարված տալու ու թշնամու ուժերը ոչնչացնելու և ջախջախելու առանձնահատկությունները։

Ինը ատամնավոր աշտարակները, որոնք դրսից անմատչելի են, թաքցնում էին ներսի հիանալի ինտերիերը, որոնց գլուխգործոցը հանդիսանում է շքեղ նախշազարդերով պատված առաստաղը։ Շատ են թանկարժեք փայտից պատրաստված արկղները։

Ամրոցի տարածքում գտնվում է գոթական ոճով պատրաստված ութանկյուն հատակագծով գմբեթավոր մատուռը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.castlesguide.ru/spain/zafra.html

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաֆրայի ամրոց (Գուադալախարա)» հոդվածին։