Սարուխանի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարուխանի ջրանցք

Սարուխանի ջրանցք, ջրանցք ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Սարուխանի աղբյուրներից, անցնում Կարմիրգյուղի, Գանձակ գյուղի սահմաններով, հասնում մինչև Գավառ քաղաք։ Շահագործման է հանձնվել 1936 թվականին։ Երկարությունը 3,7 կմ է, ջրթողունակությունը՝ 100 մ³/վ։ Ջրառը կատարվում է ջրարգելակ կարգավորիչի միջոցով։ Ոռոգում է Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ գյուղերի հողատարածքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։