Սարգսի խաչքար (Նորավանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգսի խաչքար
Սարգսի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հարավարևելք՝ Նորավանք վանական համալիրում։
Սկզբնական տեղադրությունՆորավանք վանական համալիրի Բուրթելաշեն եկեղեցու հարավային պատի մոտ՝ արտաքուստ, պատվանդանին։
Ներկա տեղադրությունՆորավանք վանական համալիրի Բուրթելաշեն եկեղեցու հարավային պատի մոտ՝ արտաքուստ, պատվանդանին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՍարգսին։
ԽաչագործԱնհայտ է։
ՊատվիրողԱնհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ13-րդ դար
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարի քիվին քանդակված է Հիսուսը՝ շրջապատված 4 ավետարանիչների կենդանակերպերով։ Նրա երկու կողմերում ամբողջ հասակով երկու առաքյալների քանդակներն են։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 Khatchkars in Noravank Վիքիպահեստում

Սարգսի խաչքար, գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հարավարևելք՝ Նորավանք վանական համալիրի Բուրթելաշեն եկեղեցու հարավային պատի մոտ՝ արտաքուստ, պատվանդանին։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (11.8.1/1.1.1)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորավանք վանական համալիրի Բուրթելաշեն եկեղեցու հարավային պատի մոտ՝ արտաքուստ, պատվանդանին[2]։

Պատկերաքանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգսի խաչքարի քանդակներն ու արձանագրությունը

Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։

Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչներն,

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։

Ավետարանիչների կողմերում ամբողջ հասակով քանդակված են երկու առաքյալներ։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին առկա է 1 տող՝ ելնդավոր տառերով, վիմական արձանագրություն[2][3].

  1. (ՍԲ Խ)ԱՉ(Ս) Է ԲԱՐԵԽ[ԱՒՍ]… [ՍԱ]ՐԳՍԻ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրվել է ի հիշատակ Սարգսին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]