Սարգիս Ջանբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Ջանբազյան
Ծնվել էհունվարի 16, 1914(1914-01-16)
ԾննդավայրԱրմավիր, Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 11, 1963(1963-12-11) (49 տարեկանում)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Flag of Iran.svg Իրան
ԿրթությունԱ. Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունարվեստների գործիչ, պարուսույց և պարող
ԵրեխաներԱննա Ջանբազյան

Սարգիս Ջանբազյան (պարս․՝ سرکیس جانبازیان, հունվարի 16, 1914(1914-01-16), Արմավիր, Հայաստան - դեկտեմբերի 11, 1963(1963-12-11), Թեհրան, Իրան), իրանահայ պարող, պարուսույց, ռեժիսոր: Իրանում բալետի ակադեմիայի հիմնադիրը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Ջանբազյանը ծնվել է Արմավիր քաղաքում: Պատանի հասակից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի, հատկապես պարարվեստի հանդեպ[1]: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Լենինգրադ, սովորել Վագանովի անվան բալետի ակադեմիայում և Լեսգաֆ համալսարանում[1]: Ավարտելուց հետո Լենինգրադի Կիրովի անվան թատրոնում աշխատել է որպես գլխավոր պարող, բալետմայստեր և գեղարվեստական ղեկավար մինչև 1938 թվականի հուլիս[1][2]:

1938 թվականին տեղափոխվել է Իրան, հաստատվել Ղազվինում[1], որտեղ հիմնադրել է պարի դպրոց: Ղազվինի հայկական եկեղեցու գլխավոր քահանան թույլատրել է պարի դասեր անցկացնել եկեղեցու տանիքում[1][3]:

1942 թվականին հեռացել է Ղազվինից և հաստատվել Թեհրանում, որտեղ պարի դասեր է տվել հայկական Kušeš ավագ դպրոցում[3]: 1942 թվականին Թեհրանում հիմնադրել է բալետի ակադեմիա[1][2]:

Ջանբազյանը 1959 թվականին հիմնադրել է ժողովրդական պարերի և երգի համույթը, որի դիրիժորն է եղել Էդիկ Հովսեփյանը: Հետագայում համույթը շարունակել է իր ելույթները մաեստրո Հովիկ Գասպարյանի ղեկավարությամբ 1962 թվականին, Իրանում երկրորդ ազգային պարային փառատոնում:

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բախչիսարայի շատրվանը
  • Հավեսի երազները
  • Ռեյնգոլդ Գլիերի Chinese Flower Girl[3]
  • Խանդ (Ḥesādat)[3]
  • Պարսկական մանրանկարչություն (Miniātorhā-ye Irāni)[3]
  • Anuš
  • Gol-e gandom
  • Փայտահատ (Tabar-zan)
  • Նավաստիներ (Malavānān)
  • Կյանք ու մահ (Zendegi va marg, հայտնի է որպես Օձի պար կամ Raqṣ-mār
  • Աղոթք լեռներում (Raqṣ-e namāz)
  • Qāli-e Kermān
  • Šālikāri[3]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Ջանբազյանը մահացել է 1963 թվականի դեկտեմբերի 11-ին Թեհրանում հիսուն տարեկանում սրտի կաթվածից:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվաակնին ամուսնացել է Ֆլոր Ջանբազյանի հետ: Ունեցել են երկու զավակ` Ալբերտ և Աննա Ջանբազյանները: Աննան հոր ղեկավարությամբ սովորել է պարարվեստ, ղեկավարել է Թեհրանի բալետի ակադեմիան, Կալիֆոռնիայում հիմնել է բալետի իր ակադեմիան:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Djanbazian Dance Academy, the 60th Anniversary,” Los Angeles, 2002 (booklet)
  • Ehsan Yarshater, “Jānbāziān, Ostād-e bāleh (Djanbazian, Ballet Master),” Rowšanfekr 203, 20 Tir 1336 Š./11 July 1957
  • “Sāʿati dar ākādemi-ye Jānbāziān (An Hour in Djanbazian Academy),” Sepid o siāh 292, 20 Farvardin 1338 Š./10 April 1959, pp. 32-34.
  • “Dariča-i ba su-ye Āyanda,” Rowšanfekr 85, 19 Esfand 1333 Š./11 March 1955, p. 7.
  • Sarkis Djanbazian, “Raqṣ (Dance),” Ḵorus-e jangi 3, 1951, p. 25.
  • Bižan Emāmi, “Zendegi va marg-e ostād (The Life and Death of the Master),” Ṣobḥ-e emruz 90, 27 Ābān 1342 Š./19 December 1963.
  • “Following Father’s Footsteps,” The Tehran Journal, 4 Mehr 1351 Š./27 September 1972, p. 7.
  • “Ākādemi-ye bāleh-ye Tehrān (Tehran Ballet Academy),” Mehragān 16, 16 Ḵordād 1329 Š./6 June 1950.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «DJANBAZIAN, Sarkis»։ Վերցված է 28 October 2015 
  2. 2,0 2,1 Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Mary Ellen Snodgrass. The Encyclopedia of World Ballet Rowman & Littlefield, 8 jun. 2015 ISBN 978-1442245266 p 155