Սարգիս Հովհաննիսյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Հովհաննիսյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սարգիս Արամայիսի Հովհաննիսյան
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1968 (55 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ ՀԽՍՀ
Հասակ 186 սմ
Քաշ 81 կգ
Դիրք Պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Լոկոմոտիվ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986 - 1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ 89 (9)
1992 - 1993 Ռուսաստան Դինամո 20 (0)
1994 - 1999 Ռուսաստան Լոկոմոտիվ 103 (9)
1997 - 1999 Ռուսաստան Լոկոմոտիվ - 2 38 (4)
2001 Ռուսաստան Ռուբին 14 (1)
Ազգային հավաքական
1994 - 1999 Հայաստան Հայաստան 16 (0)
Մարզչական կարիերա
2004 - Ռուսաստան Լոկոմոտիվ(եիրտ․)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սարգիս Արամայիսի Հովհաննիսյան (օգոստոսի 17, 1968, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայ ֆուտբոլիստ, խաղացել է պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի մարզադպրոցի սան է։ Սկսել է խաղալ որպես հարձակվող, մարզվել է Սեյրան Գալստյանի մոտ, այնուհետև խաղացել է ձախ կիսապաշտպանի դիրքում։ Արարատի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 1987 թվականին։ Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը ակումբի կազմում անցկացրել է 89 խաղ, խփել՝ 9 գոլ։ 1992 թվականին տեղափոխվել է Մոսկվայի Դինամո, որը մարզում էր Վալերի Գազաևը, սակայն վնասվածքի պատճառով կորցրել է տեղը թիմի կազմում և ստիպված է եղել 1994 թվականի գարնանը Կոնստանտին Բասկովի թիմը գլխավորելու ժամանակ լքել ակումբը և տեղափոխվել Մոսկվայի Լոկոմոտիվ Յուրի Սյոմինի գլխավորությամբ, որտեղ դարձել է թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Նա մնացել է թիմում մինչև 1999 թվականը, հաջորդ մրցաշրջանը անցկացրել է Լոկոմոտիվի երկրորդ թիմում, որը հանդես էր գալիս II Լիգայում, կարիերան ավարտել է 2001 թվականին Ռուբինի կազմում։

Հավաքականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում։ 1990 թվականին մասնակցել է ոչ պաշտոնական խաղի ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում Իսրայելի դեմ խաղում։ 1994-1999 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 16 խաղ որպես թիմի ավագ։

2004 թվականից մարզում է Լոկոմոտիվի երիտասարդական թիմը։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստան Դինամո Մոսկվա
    • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1992, 1993
  • Ռուսաստան Լոկոմոտիվ Մոսկվա
    • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1995, 1999
    • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1994, 1998
    • Ռուսաստանի գավաթակիր - 1996

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]