Սարայ (Ռեսեն)
Սարայ (Ռեսեն) | |
---|---|
Տեսակ | շենք և պատկերասրահ |
Ստեղծում | 1909 |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա |
Բնակավայր | Resen Municipality? |
Շինության ձև | Պատմամշակութային հուշարձան, Նեոդասականություն |
Ոճ | նեոդասականություն |
կայք | |
Saraj Resen Վիքիպահեստում |
Սարայ (մակեդոներեն՝ Сарај ), պատմական նեոդասականության ոճի շինություն է Ռեսեն քաղաքում[1]։ Այն կառուցվել է 20-րդ դարի սկզբին, տեղացի օսմանացի բեյ Ահմեդ Նիյազի կողմից։ Այն եզակի է իր ճարտարապետական ոճով Մակեդոնիայում[2]։
"Սարայ" անվանումը գալիս է թուրքերեն սարայ (saray) բառից, որը նշանակում է՝ "պալատ".[3]։ Շենքն այժմ տուն թանգարան է, պատկերասրահ և գրադարան[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարայը կառուցվել է նեոդասականության ճարտարապետական ոճով։ Շենքը սիմետրիկ է, ավելի բարձր կենտորանական մասով, որի բարձրությունը կազմում է 25 մ և ունի երկու թև։ Այն ունի նկուղ, հիմնական հարկ, երկրորդ հարկ և ձեղնահարկ, ինչպես նաև ունի 4,800 քմ տարածք։
Շենքի արտաքին պատերը 40 սմ-ից մինչև 85 սմ հաստություն ունեն։ Դրանք պարունակում են հարուստ քանդակագործական գործեր, հատկապես ճակատային մասում։ Սկզբում տանիքը պատրաստաված էր փայտից, սակայն 1982 թվականի վերանորոգման ժամանակ այն փոխարինվեց պողպատե պրոֆիլներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմեդ Նիյազ Բեյը, որը առաջադեմ և հավանաբար Երիտթուրքական հեղափոխության անդամ էր, 19-րդ դարի ավարտին և 20-րդ դարի սկզբին Ռեսեն շրջանի բեյն էր[5]։ Նա ցանկանում էր ֆրանսիական ոճով կալվածք ունենալ, գուցե Վերսալից բացիկ ստանալուց հետո[6]։
1905 թվականին սկսվել է շինարարությունը։ Շենքի արտաքին տեսքի կառուցապատումը ավարտվեց 1909 թվականին երիտթուրքական հեղափոխությունից հետո, չնայած մնացածը, ներքին հարդարանքը դեռևս չէր ավարտվել և այն միայն ավարտվեց 1922 թվականին Բալկանյան պատերազմներից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո[7]։ Սակայն 1912 թվականին Ահմեդ Նիյազ Բեյը մահացավ Դուրրասում անհայտ պատճառներով և այդպես էլ չկարողացավ տեսնել, որ իր կալվածքը ավարտին է հասցվել[5]։
Բալկանյան պատերազմներից հետո այն մի քանի տարբեր գործառույթներ է կատարել մի քանի տարբեր կազմակերպությունների համար։ Այն օգտագործվել է Սերբիայի թագավորության կողմից տեղական վարչական նպատակների համար, այնուհետև Հարավսլավիայի թագավորության կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքը օգտագործվել է օկուպացիոն ուժերի կողմից։ Պատերազմից հետո այն օգտագործվել է որպես Ռեսեն քաղաքի քաղաքապետարան, իսկ ավելի ուշ որպես թանգարան և պատկերասրահ, որն այն մնացել է մինչև այսօր[5]։
Շենքի տանիքը վերանորոգվել է երկու անգամ, մեկ անգամ 1982 թվականին և մյուսը 2005 թվականին[2]։
Ընթացիկ կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարայը այսօր օգտագործվում է որպես Դրագի Տոզիժայի (Dragi Tozija) մշակութային տուն, Keraca Visulčeva պատկերասրահ և գրադարան[1]։
Դրագի Տոզիժայի (Dragi Tozija) մշակութային տունը հանդիսանում Մակեդոնիայի թանգարանի մասնաճյուղը[8]։ Այստեղ նաև անց են կացվում գրական ընթերացանություններ և այլ մշակութային իրադարձություններ[4]։
Գործում է պատկերասրահ, որում նարկայացված են նկարիչուհի Կերաջա Վիսուլչևայի բազում գործեր[1]։ Գրադարանը գործում է 1940 թվականից սկսած։ Այժմ այն ունի ավելի քան 31 000 գիրք[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Културно Наследство». Resen Municipality. 2011. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 2,0 2,1 «Сарајот на Ахмет Нијази-бег - Ресен». Кои се седумте чуда во Македонија. Утрински Весник. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Harper, Douglas. «seraglio». Online Etymology Dictionary.
- ↑ 4,0 4,1 4,2 «Зграда Сарај». Дом на култура Драги Тозија - Ресен. 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Фотографот Цуле отиде по трагите на грофицата Рене». ПРИКАЗНА ЗА САРАЈОТ И ЉУБОВТА НА ДУЉАНОВИ ОД РЕСЕН. Вечер. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Historycal building: "Ahmed Niyazi bey's Saraj" - Resen». The Region of Prespa: Natural, Historical and Cultural sights. Kit-Jan Company. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «ГРАДБА НА САРАЈОТ». САРАЈ. ИИ , ЦДНН. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Museum of Macedonia» (Macedonian). Skopje. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)