Մակեդոնիայի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մակեդոնիայի թանգարան
Museum of Macedonia 11.jpg
Տեսակազգային թանգարան և կառույց
ԵրկիրFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա[1]
ՏեղագրությունՍկոպիե
ՎայրOld Bazaar?
Հիմնադրված է1924
Կայքmuseum.org.mk(մակեդ.)

Մակեդոնիայի թանգարան (մակեդոներեն՝ Музеј на Македонија, Muzej na Makedonija), ազգային կառույց Մակեդոնիայի Հանրապետությունում։ Համարվում է երկրի ամենահին թանգարաններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ստեղծվել է հնագիտական, պատմական և ազգաբանական թանգարանների միավորման արդյունքում, որոնցից ամենահինը՝ հնագիտական թանգարանը, հիմնադրվել է 1924 թվականին[2], և այդ տարեթիվը համարվում է ազգային թանգարանի հիմնադրման ամսաթիվ։ Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության օրոք թանգարանը հայտնի է եղել որպես «Մակեդոնիայի ժողովրդական թանգարան»[2]։

Թանգարանը գտնվում է Սկոպյեի Հին բազար տարածքում՝ Սկոպյեի ամրոցի մոտ։ Այն զբաղեցնում է 10.000 մ² տարածք, որի 6000 մ² հատկացված է մշտական և ժամանակավոր ցուցահանդեսների համար։ Թանգարանի խնդիրն է հավաքել, պահել ու պահպանել, ցուցադրել մակեդոնական ազգային պատմական ու մշակութային ժառանգությունը։ Թանգարանի տարածքում է գտնվում 16-րդ դարում կառուցված «Kuršumli An» պատմական հուշարձանը։ Թանգարանի հոգածության ներքո են գտնվում նաև հետևյալ հաստատությունները[3]՝

  • Ռեսենում գտնվող «Dragi Tozija» մշակույթի պալատի հավաքածուն
  • Կոչանի քաղաքի «Իսկրա» գրադարանի հավաքածուն
  • Վալանդովո քաղաքի մշակույթի պալատի «Մայիսի 25» հավաքածուն
  • Վիտուշե, Գալիչնիկ և Գորնո Վրանոցվի գյուղերի թանգարանների հավաքածուները

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի հետևյալ բաժինները[3]՝

  • Մարդաբանության բաժին
  • Հնագիտության բաժին
  • Ազգաբանության բաժին
  • Պատմության բաժին
  • Արվեստի պատմության բաժին
  • Պահպանության բաժին

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 Voroncov Barbara։ «The evaluation of the Museum of Macedonia in Skopje» (Macedonian)։ Skopje, Macedonia։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-08-ին։ Վերցված է 2016-04-14 
  3. 3,0 3,1 «Museum of Macedonia» (Macedonian)։ Skopje։ Վերցված է մարտի 26, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]