Սավառնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Սավառնակ», ազգային-քաղաքային երգիծաթերթ։ Լույս է տեսել 1919-71 թվականներին, Կահիրեում։ Տնօրեն-խմբագիր՝ Երվանդ Մսրլյան։ Ունեցել է տարբեր անվանումներ («Զեբլին», «Սավառնակ-Զեբլին») և փոփոխական պարբերականություն (շաբաթաթերթ, օրաթերթ, ամսաթերթ)։ Երգիծական նյութերով հանդես է եկել ազգային հոգսերին անտարբեր հայ հասարակական գործիչների ու կազմակերպությունների դեմ, ծաղրել եգիպտահայ գաղութի կենցաղի թերությունները։

Առանձնակի ուշադրություն է տվել Խորհրդային Հայաստանի անցուդարձին, հանդես եկել դաշնակցության դեմ։

Տպագրել է Ե․ Օտյանի, Ա․ Իսահակյանի, Գ․ Մահարու, Ե․ Չարենցի, Հ․ Շիրազի, այլ անվանի գրողների ստեղծագործություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 205 CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png