Սառցային անձրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սառցային անձրև, խառը մթնոլորտային տեղումներ են, որոնք տեղի են ունենում օդի բացասական ջերմաստիճաններում ըստ Ցելսիուսի սանդղակի։ Սառցային անձրևները դիտվում են ջերմաստիճանի ինվերսիայի դեպքում, երբ երկրի մակերևույթին օդը սառն է, իսկ այդ սառը օդի վերևում ավելի տաք օդի շերտ է՝ դրական ջերմաստիճանով։

Ծառերի ճյուղերը ծածկված սառույցով

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռուսական հիդրոօդերևութաբանական հանրագիտարանի[1]՝ սահմանվում է, որ սառցային անձրևը ամպերից թափվող փոքր, թափանցիկ սառցե գնդիկներ են 1-3 մմ տրամագծով[1][2]։ Առավել հաճախ նմանատիպ երևույթ նկատվում է 0…−10 °C, երբեմն նաև մինչև −15 °C ջերմաստիճանների պարագայում։ Սառցե գնդիկները ձևավորվում են անձրևի կաթիլների սառչման դեպքում, երբ նրանք թափվում են օդի վերին շերտից ներքևի շերտ, որտեղ արդեն ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի սանդղակի բացասական է[1]։ Գնդիկների ներսում դեռևս մնում է չսառչած ջուր, և երբ տեղի է ունենում սառցային անձրևը սառցե գնդիկները հարվածելով երկրի մակերևույթին ձևավորում են մերկասառույց[2]։

Սառցային անձրևի հետևանքները Ռուսաստանում՝ 26 դեկտեմբերի 2010 թվական

Համաձայն ճանապարհային տերմինների ուղեցույցի սառցային անձրևի հոմանիշը ջինջառն է[3]՝ գերսառեցված ջուրն է, ջերմաստիճանի ինվերսիայից բարձր համեմատաբար տաք օդից անցումը 0°С-ից ցածր ջերմաստիճանի առաջացնում է մերկասառույց։

Սառցային անձրևի վտանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախակի այս մթնոլորտային երևույթը զգալի վնաս է հասցնում և դասակարգվում է որպես բնական աղետ (ծանր հետևանքներով և մարդկային կորուստներով)։ Օրինակ այդպիսի բնական աղետներ են եղել Հյուսիսային Ամերիկայում սառցային անձրևները 1998 թվականին և 2007 թվականին և Ռուսաստանում 2010 թվականի դեկտեմբերի 25-ին[4]։

Սառցային անձրևի հետևանքով վնասված էլեկտրասյուները

Ռուս բանաստեղծուհի Տատյանա Տոլստայան իր «Փոթորիկը Նյու Յորքում» հոդվածում նկարագրում է 2012 թվականին տեղի ունեցած սառցային անձրևի աղետալի հետևանքները, երբ ծառերը ամբողջապես պատված լինելով սառույցով՝ զանգվածաբար ընկել էին էլեկտրահաղորդալարերի վրա, փաստացի կտրելով որոշ բնակավայրեր արտաքին աշխարհից և մարդկանց զրկելով ոչ միայն հոսանքից, այլ նաև կապից, ջեռուցումից, առաջին անհրաժեշտության ապրանքներից[5]։

Վտանգների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 19-ի գիշերը Վլադիվոստոկում տեղի ունեցած սառցային անձրևը հանգեցրել է արտակարգ դրության։ Օդերևութաբանները արձանագրել են ծառերի և հաղորդալարերի մինչև 12 սմ հաստությունը։ Տարածաշրջանում այդպիսի դեպք վերջին երեսուն տարիների ընթացքում չէր եղել։ Միայն Վլադիվոստոկում 1353 բնակելի տներ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի, 1266 տուն առանց սառը ջրի, 887 տուն առանց տաք ջրի, 776 տուն առանց ջեռուցման։ Մյուս հարակից շրջաններում շուրջ 150000 մարդ հայտնել էին, որ խնդիրներ ունեն ջեռուցման, հոսանքի, ջրի և այլ պատճառներով[6]։ Աղետի հետևանքով մոտակա կղզի տանող կամրջի մալուխները սառցակալել էին, և կամուրջը փակվել էր երթևեկության համար, լաստանավերը դարձել էին կղզի ուղևորներ և բեռներ հասցնելու միակ միջոցը[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Российский гидрометеорологический энциклопедический словарь». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  2. 2,0 2,1 «Атмосферные явления — классификация и описание». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  3. «Справочник дорожных терминов 2005». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. Г. В. Тарасевич. Декабрь. Научный праздник каждый день. — М.: «Кот Шрёдингера» № 12 (26), 2016 г.
  5. Т. Н. Толстая. «Ураган над Нью-Йорком». — М.: «Русская жизнь», 2012 г.
  6. «На Владивосток обрушился ледяной шторм». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «Паром «Босфор Восточный» с трудом справляется с наплывом пассажиров». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. ««Даже в Норвегии такого не было»: французы приедут спасать Русский мост». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]