Սառա Բիալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սառա Բիալա
SaraBiala1913.tif
Ծնվել է մարտի 7, 1881(1881-03-07)
Ծննդավայր Լեհաստան
Մահացել է 1963
Մահվան վայր Այովա, ԱՄՆ
Կրթություն Drake University
Մասնագիտություն դերասանուհի

Սառա Բիալա (անգլ.՝ Sara Biala, մարտի 7, 1881(1881-03-07), Լեհաստան - 1963, Այովա, ԱՄՆ), Լեհաստանում ծնված ամերիկացի դերասանուհի, ով ակտիվ գործունեություն է ծավալել Բրոդվեյում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Դ. Բլոտկին ծնվել է Լեհաստանում, Յակոբ Բլոտկիի և Մարիամ (Մերի) Վերբլոֆսկի Բլոտկիի ընտանիքում: Վաղ տարիքում նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ[1]: Սառան մեծացել է Այովայում[2], պերճախոսություն է ուսանել Դրեյք համալսարանում, Չիկագոյում ուսումնասիրել է երաժշտություն[3][4]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Նյու Յորք տեղափոխվելը, Սառա Բիալան հանդես է եկել որպես թատերական ասմունքող[5]: Նրա առաջին բրոդվեյյան ներկայացումը եղել է «Քաղաքացու տունը» (1909 թ.): Բրոդվեյում հանդես է եկել նաև «Բեյբի մայն» (1910 թ.), «Ամպերը» (1911 թ.)[6], «Ուրվականներին խանգարողը» (1913 թ.), «Պիղատոսի դուստրը» (1914 թ.), «Մի քանի երեխա» (1915 թ.), «Պագանինի» (1916 թ.), «Լապտերներ» (1917 թ.),[7] և «Կոտրված շղթա» (1929 թ.) պիեսներում[8][9]: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խաղացել է երկու թեմատիկ դրամաներում՝ «Պատերազմի հարսնացուներ» (1916 թ.)[10] և «Տկարը» (1918 թ.)[11]: Նյու Յորքի Հաքեթ թատրոնում խաղացել է նաև «Մարիամ Մագդալենացի» և «Ձյունահողմ» ներկայացումներում[12][13], 1915 թվականին Լոնդոնում՝ «Երեք գդալ» պիեսում[14][15]: Սառա Բիալան նկարահանվել է նաև համր ֆիլմերում, այդ թվում՝ «Գնչուի սիրտը» (1919 թ.), «Վախի շուկա» (1920 թ.), «Յուկոնի օրենքը» (1920 թ.)[16]:

Բիալային նկարագրել են որպես «խորը, ողբերգական աչքեր ունեցողի»[1]: 1910 թվականին Սառա Բիալային չեն ընդունել Երեք արվեստի ակումբի անդամ, քանի որ նա հրեա էր[17]: 1934 թվականին Բիալան վերադարձել է Նյու Յորք՝ դերասանական խաղ սովորելու Ֆրենսիս Դաֆ-Ռոբինսոնի մոտ[18]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Չիկագոյում ամուսնացել է Հարի Դ Կոենի հետ: Նրանք ապրել են Այովայում, որտեղ Սառան երբեմն գեղարվեստական ընթերացանությամբ է զբաղվել[19][20]: Սառա Բիալան մահացել է 1963 թվականին 82 տարեկան հասակում: Նրա մասունքներն ամփոփված են Այովայի Դե Մոյն հրեական գերեզմանատանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "Many Compliments over 'War Brides'" Houston Post (April 11, 1916): 7. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  2. John L. Shipley, "Plays and Players" Des Moines Tribune (October 31, 1907): 5. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  3. "About Sara Biala" Philadelphia Inquirer (December 14, 1913): 51. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  4. "Success of a Des Moines Girl on the Stage" Des Moines Register (June 25, 1911): 11. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  5. "Noted Impersonator Coming" Willmar Tribune (October 10, 1903): 5. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  6. "Little Stories of the New Plays" Green Book Album (September 1911): 533.
  7. "The Torches" Theatre Magazine (December 1917): 351.
  8. Dixie Hines, Harry Prescott Hanaford, eds., Who's who in Music and Drama (H. P. Hanaford 1914): 374, 405, 472.
  9. "'The Broken Chain' Written with Fervor" New York Times (February 21, 1929): 24. via ProQuest
  10. "Orpheum" The Allentown Leader (January 15, 1916): 8. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  11. "War Playlet at the Palace" New York Times (March 5, 1918): 9. via ProQuest
  12. "Hackett-Mary Magdalene" New York Dramatic Mirror (May 28, 1910): 3.
  13. "The Snow Storm" New York Dramatic Mirror (June 11, 1910): 4.
  14. "Des Moines Girl Makes Good on London Stage" Des Moines Register (May 8, 1915): 2. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  15. "'Three Spoonfuls' at the Criterion" Illustrated London News (April 17, 1915): 486.
  16. Paul Mavis, The Espionage Filmography: United States Releases, 1898 through 1999 (McFarland ): 137. 9781476604275
  17. "Our New York Weekly Bulletin" The Reform Advocate (June 18, 1910): 919.
  18. "Sara Biala Cohen Studying in N. Y." Des Moines Tribune (February 28, 1934): 18. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  19. "Mrs. Sol Davidson is Hostess to Society" Des Moines Register (July 25, 1926): 55. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  20. "Club Will Hear Fantasy Reading" Des Moines Tribune (March 9, 1933): 14. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]