Սապփո և Ալքայոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սապփո և Ալքայոս
տեսակգեղանկար
նկարիչԼոուրենս Ալմա-Թադեմա
տարի1881
բարձրություն66 սանտիմետր
լայնություն122 սանտիմետր
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՈւոլթերսի արվեստի թանգարան
հավաքածուՈւոլթերսի արվեստի թանգարան[1]
Ծանոթագրություններ
 Sappho and Alcaeus, by Lawrence Alma-Tadema Վիքիպահեստում

«Սապփո և Ալքայոս» (անգլ.՝ Sappho and Alcaeus), բրիտանացի նկարիչ, պատմական և դիցաբանական թեմաների վարպետ Լոուրենս Ալմա-Թադեմայի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1881 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 66 × 122 սմ։

Այսօր «Սապփո և Ալքայոս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ուոլթերսի գեղարվեստի թանգարանում[3] (Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուրենս Ալմա-Թադեման «Սապփո և Ալքայոս» ստեղծագործությունում պատկերել է համերգ, որը տեղի է ունեցել մեր թվարկությունից առաջ՝ VII դարավերջին․ այն կայացել է ծովափին՝ մարմարապատ ամֆիթատրոնում։ Հույն բանաստեղծ Ալքայոսը նվագում է կիֆարա։ Նրան ունկնդրում է հույն բանաստեղծուհի Սապփոն՝ մի քանի ընկերուհու ուղեկցությամբ։ Սապփոյի ձեռքը դրված է բարձին, որի վրա դափնեպսակ կա, որն, ըստ էության, նախատեսված է կատարողի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սապփո և Ալքայոս» ստեղծագործությունը ցուցադրվել է 1881 թվականին Թագավորական ակադեմիայում։ Նկարը գնել է բալթիմորցի Ուիլյամ Թոմփսոն Ուոլթերսը։ Նրա մահվանից հետո 1894 թվականին կտավն անցնում է որդուն՝ Հենրի Ուոլթերսին։ Վերջինս նկարը կտակել է Ուոլթերսի գեղարվեստի թանգարանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://art.thewalters.org/detail/10245
  2. «Sappho and Alcaeus». www.handmadepiece.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Sappho and Alcaeus | The Walters Art Museum». Online Collection of the Walters Art Museum (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]