Սաուսե
Բնակավայր | ||
---|---|---|
Սաուսե | ||
Երկիր | Ուրուգվայ | |
Համայնք | Canelones Department? | |
ԲԾՄ | 44 մետր | |
Բնակչություն | 6132 մարդ | |
Ժամային գոտի | UTC−3 | |
Փոստային դասիչ | 91500 | |
| ||
Սաուսե (իսպ.՝ Sauce), ոչ մեծ քաղաք Ուրուգվայի հարավային մասում՝ Կանելոնես դեպարտամենտում։ Ընկած է ազգային 6-րդ ավտոմայրուղու 36-րդ կիլոմետրի վրա, 67-րդ, 86-րդ և 107-րդ ազգային ավտոմայրուղիների հետ դրա հատման վայրի մերձակայքում։ Երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի մետրոպոլիսային ընդլայնված տարածքի բաղկացուցիչ մասն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը հիմնադրվել է 1851 թվականի հոկտեմբերի 12-ին, 1915 թվականի սեպտեմբերի 29-ին ստացել է գյուղի (Pueblo-ի) կարգավիճակ, 1925 թվականի մայիսի 15-ին նրա կարգավիճակը բարձրացվել, հասցվել է Villa-ի (փոքր քաղաքի)[1]։ 1973 թվականի հունիսի 18-ին էլ Սաուսեին շնորհվել է Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով Սաուսևմ ապրում էր 6.132 մարդ[3]։ 2010 թվականին՝ ընտրությունների նախօրյակին, ըստ Intendencia de Canelones-ի տվյալների՝ Սաուսե անվանումը կրող ամբոջ համայնքի բնակչության թվաքանակը կազմել է 12.041[4]:
Տարին | Բնակչությունը |
---|---|
1908 | 6,935 |
1963 | 3,227 |
1975 | 3,911 |
1985 | 4,294 |
1996 | 4,932 |
2004 | 5,797 |
2011 | 6,132 |
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[1]:
Հնագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին ուրուգվայցի հնագետները Սաուսեի մերձակայքում պեղումներ կատարելիս հայտնաբերել են Lestodon-ի (հսկա համրուկների) անհետացած տեսակների մնացորդներ, ոսկրեր, որոնք իրենց վրա կրել են քարե գործիքներով մշակման ենթարկված լինելու նշաններ-վկայություններ[5][6]։ Դա հիմք է տվել եզրակացնելու, որ մարդիկ այս վայրերում ապրել են դեռևս 30 հազար տարի առաջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Statistics of urban localities (1908–2004)» (PDF). INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Ley Nº 14.138». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1973. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Censos 2011 Cuadros Canelones». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «ELECCIONES - Canelones». El Observador. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Bob Yirka, Ancient giant sloth bones suggest humans were in Americas far earlier than thought. phys.org - November 20, 2013
- ↑ Richard A. Fariña et al, Arroyo del Vizcaíno, Uruguay: a fossil-rich 30-ka-old megafaunal locality with cut-marked bones, Proceedings of the Royal Society B: Biological Sciences, Published 20 November 2013,
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- INE map of Sauce
- Arroyo del Vizcaíno - What we found arroyodelvizcaino.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաուսե» հոդվածին։ |
|