Jump to content

Սան Մարտին (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Մարտին, Օ'Հիգգինս
իսպ. O'Higgins, San Martín

'
48°50′00″S 72°36′00″W / 48.8333°S 72.6°W / -48.8333; -72.6
Կոորդինատներ 48°50′0″S 72°36′0″W / 48.83333°S 72.60000°W / -48.83333; -72.60000
Երկիր Արգենըինա, Չիլի
Հայելու բացարձակ բարձրությունը 250 մ
Ավազանի մակերեսը 1058 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 525 կմ
Ամենամեծ խորությունը 836 մ
Թափվող գետերը Մայեր
Սկիզբ առնող գետերը Պասկուա
Ծանոթագրություն
Սան Մարտին կամ Օ'Հիգգինս (իսպ. O'Higgins, San Martín), ունի ֆյորդի տեսք և գտնվում է Հարավային Ամերիկայի հարավում՝ պատագոնական անդեր լեռնաշղթայում՝ Չիլիի և Արգենտինայի սահմանին։ Ունի երկու անվանում. չիլիական մասում լիճը կոչվում է Օ'Հիգգինս, իսկ արգենտինական հատվածում՝ Սան Մարտին։

Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Արգենտինա" does not exist.

Սան Մարտին (լիճ) (Չիլի)##
Սան Մարտին (լիճ) (Չիլի)

Սան Մարտին կամ Օ'Հիգգինս (իսպ. O'Higgins, San Martín), ունի ֆյորդի տեսք և գտնվում է Հարավային Ամերիկայի հարավում՝ պատագոնյան Անդեր լեռնաշղթայում՝ Չիլիի և Արգենտինայի սահմանին։ Ունի երկու անվանում. չիլիական մասում լիճը կոչվում է Օ'Հիգգինս, իսկ արգենտինական հատվածում՝ Սան Մարտին[1]։

Ընդհանուր տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի մակերեսը 1058 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից՝ 250 մ, ջրափնյա գծի երկարությունը՝ 525 կմ։

Սան Մարտինի նկարը՝ ՆԱՍԱ-ի արբանյակով

Սան Մարտինը ամենախոր լիճն է ամբողջ Հարավային Ամերիկայում, և Օ'Հիգգինսի սառցադաշտի մոտ նրա խորությունը հասնում է 836 մետրի։ Լիճ են թափվում Մայեր գետը և մի քանի այլ վտակներ ու գետակներ, սկիզբ առնող գետը մեկն է՝ Պասկուան, որը լցվում է Խաղաղ օվկիանոս։

Լիճը գտնվում է Հարավային Պատագոնիան սառցապատ եզրին, որը ձգվում է 330 կմ՝ մինչև Վիեդմա ու Արխենտինո լճերը։ Լիճն ունի շատ անհավասար ձև և կազմված է ութ «թևերից»։ Լճի երկու մասերն էլ անվանվել են ի պատիվ իրենց ազգային հերոսների. արգենտինական մասը անվանվել է Խոսե դե Սան Մարտինի, իսկ չիլիականը՝ Բեռնարդո Օ'Հիգգինսի։ Արգենտինական կողմի «թևերը» ունեն 521 կմ² մակերես և կրում են Խոսե դե Սան-Մարտինի կրած հաղթական ճակատամարտերի անվանումները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Латинская Америка» Энциклопедический словарь, «СОВЕТСКАЯ ЭНЦИКЛОПЕДИЯ», Москва, 1982
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Մարտին (լիճ)» հոդվածին։