Վիեդմա (լիճ)
Վիեդմա | |
---|---|
![]() | |
Տեսակ | սառցադաշտային լիճ |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածք | Սանտա Կրուս |
Երկարություն | 80 կիլոմետր |
Լայնություն | 15 կիլոմետր |
ԲԾՄ | 250 մետր |
Մակերես | 1088 կմ² |
Հոսող հոսքեր | Viedma Glacier? և Las Vueltas river? |
Ավազանի երկիր | Արգենտինա |
Լիճ հոսող գետ | Santa Cruz River? |
Լճից հոսող գետ | Santa Cruz River? |
![]() |
Վիեդմա լիճ (իսպ.՝ Lago Viedma), սառցադաշտային ծագման լիճ Հարավային Պատագոնիայում՝ Արգենտինայի և Չիլիի սահմանի մերձակայքում:
Իր մեծությամբ երկրորդն է Արգենտինայում[1]: Լիճն այդպես է անվանվել ի պատիվ իսպանացի ճանապարհորդ, Հարավային Ամերիկայի հետազոտող Անտոնիո դե Վիեդմայի, ով 1783 թվականին, առաջինը եվրոպացիների մեջ, հասել է այս ափերին: Լճի մերձակայքում են գտնվում Էլ Չատլեն քաղաքը և Անդյան լեռնաշղթայի բարձր գագաթներից Սեռո Տոռեն ու Ֆիցռոյը (բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3375 մետր), որոնք ընդգրկված են լեռնագնացների (ալպինիստների) շրջանում հետաքրքրություն առաջացնող լեռնագագաթների ցանկի մեջ:
Լիճը հիմնականում սնվում է Վիեդմա սառցադաշտի հալոցքի ջրերով. սառցադաշտի լեզվակներից մեկը՝ հինգ կիլոմետր լայնությամբ, կպած է լճի արևմտյան ափին: Սարալանջին և հարթավայրում գերակշռող դարչնագույնը, կանաչի բացակայությունը բացատրվում են հողածածկի վրա սառույցների գործած ազդեցությամբ:
Վիեդմա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 254 մետր բարձրության վրա:
Նրանից սկիզբ է առնում Լեոնա գետը, որը մուտք է գործում Արխենտինո լիճը, հատում այն և այնուհետև Ռիո Սանտա Կրուս անվան տակ շարունակում իր ճանապարհը դեպի Ատլանտյան օվկիանոս:
Լճի մեծ մասը գտնվում է Արգենտինայի տարածքում: Նրա արևմտյան ափը հասնում է Հարավային Պատագոնիայի սառույցների դաշտին, որտեղ Արգենտինայի և Չիլիի միջև սահմանը դեռևս մնում է առկախյալ, անորոշ վիճակում:
Վիեդմա լիճը ներառված է Լոս Գլասիարիս ազգային պարկի մեջ, որը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, 1981 թվականից ի վեր համարվում է համաշխարհային ժառանգության մաս:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Principal Lagos de la Republica Argentina", http://www.ign.gob.ar/NuestrasActividades/Geografia/DatosArgentina/Lagos, accessed 20 Jul 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (Իսպաներեն) Carte détaillée de la province de Santa Cruz
|