Սանդալ (ծառ)
Այլ գործածությունների համար այցելեք Սանդալ (այլ կիրառումներ)։
Սանդալ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Santalum L. | ||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||
Սանդալ, ճանդակ, ճանդան | ||||||||||||
|
Սանդալ, սանտալ[1] կամ ճանդան (լատ՝ Santalum) մշտադալար, արևադարձային ծառերի տեսակ, Սանդալազգիների ընտանիքից։ Սանդալի յուղը լայնորեն օգտագործվում էր օծանելիքի, կոսմետիկայի և բժշկության մեջ, բայց այժմ այս բոլոր ոլորտներից գրեթե դուրս է մղվել։ Օծանելիքի և կոսմետիկայի ոլորտում իր բարձր գնի (ավելի քան 600 ԱՄՆ $ 1 կգ), նաև վայրենի կերպով ծառերի ոչնչացման պատճառով ստիպված եղան անցնել սինթետիկ արոմատիզատորներին, իսկ բժշկության ոլորտից դուրս մղվեց այն պատճառով, որ ի հայտ եկան անհամեմատ էժան և էֆեկտիվ միջոցներ, մասնավորապես, հակաբիոտիկներ։ Օգտագործվում է արոմաթերապիայում։
Ներկայումս սանդալի արտահանումը Հնդկաստանից արգելված է. արգելգն ուժի մեջ է մինչև ծառերի պոպուլյացիայի վերականգումը։ Սակայն արգելքի պարճառով սանդալի յուղի արժեքը կտրուկ թանկացել է՝ հասնելով 1000 ԱՄՆ դոլարի 1 կգ դիմաց։ Իսկ որոշ երկրներում սանդալի վաճառքը ընդհանրապես արգելքի տակ է։ Վայրի սպիտակ սանդալը աճում է Մալայան կղզեխմբում՝ Ճավայի արևելյան մասից մինչ Թիմոր կղզի։ Ենթադրվում է, իսկ որոշ բուսաբաններ էլ մինչ այս օր կարծում են, որ այս տեսակը աճում է վայրի տեսքով նաև Հնդկաստանում։ Սակայն մի շարք բուսաբաններ բերել էին համոզիչ փաստարկներ այն մասին, որ սպիտակ սանդալը, որը անհիշելի ժամանակներից աճեցվում է Հնդկաստանում, այստեղ նատուրալիզացվել և համատարածվել է։ Հնդկաստանը, հատկապես Կարնատակա նահանգի Մայսուր քաղաքը, մինչև 1998 թ. եղել է սանդալի փայտի և յուղի հիմնական մատակարարը, այժմ այն արտադրվում է հիմնականում Ավստրալիայում։
Ստուգաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանդալ անունը գալիս է սանսկրիտ candarm բառից։
Հայերենում այս ծառը հայտնի է սանդալ կամ ճանդակ, ճանդամ անվամբ։ Եթե համեմատենք Սպիտակ կամ Արևելյան Հնդկական սանդալ կամ չանդան (चंदनाचे) անունը հայկական ճանդան անվան հետ, ապա կարելի է ենթադրել, որ հայերեն տարբերակը ծագում է հնդկերենից։
- Անգլերեն՝ Indian sandalwood, Sandalwood, White sandalwood, New Caledonian sandalwood
- Էսպերանտո՝ Blanka santalo
- Գերմաներեն՝ Sandelholz
- Ֆրանսերեն՝ Bois de santal, Bois de santal type Nouvelle-Caledoni
- Ֆիներեն՝ Santelipuu
- Շոտլանդերեն՝ Fiodh almhaig
- Հունգարերեն՝ Fehér szantálfa
- Ինդոնեզերեն՝ Cendana
- Ճապոներեն՝ 香木
- Վրացերեն՝ თეთრი სანდალოზი (սպիտակ սանթալոզի)
- Լիտվերեն՝ Baltasis santalas
- Մալայերեն՝ Cendana
- Պորտուգալերեն՝ Sândalo
- Ռուսերեն՝ Сантал белый
- Չինարեն՝ 檀香
Բուժիչ ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանդալի յուղը շատ լավ է օգնում շնչառական համակարգի վարակների ժամանակ, հատկապես չոր, նյարդայնացնող հազի դեպքում, ինչպես և հանգստացնող ազդեցություն է գործում։ Սա այն լավագույն յուղերից մեկն է, որ բուժում է քրոնիկ բրոնխիտը, ֆարինգիտները և անգինան։ Սպազմոլիտիկ է, լավարկում է արյան շրջանառությունը և միկրոցիրկուլյացիան։ Վերացնում է գլխապտույտը, սրտխառնոցը, աչքի մգեցումը։ Սանդալը իջեցնում է արյան ճնշումը, ամրացնում է արյան անոթները, արդյունավետ է երակների վարիկոզի դեմ։ Մաքրում է մարմինը «տոքսիններից»։ Սանդալի յուղը լավարկում է մարսողությունը, վերացնում է գաստրիտները, մարսողության խանգարումը և լուծը։ Ունի հակաբորբոքային և հականեխիչ ազդեցություն միզասեռական համակարգի բորբոքման ժամանակ՝ ցիստիտներ, ուրետրիտներ, վագինիտներ։ Հակաուռածուցիչ և միզամուղ միջոզ է։ Սանդալի յուղն իրենից ներկայացնում է հզոր միջոց քորի քեմ։ Բացի այդ, ճանդանի եթերային յուղը հաճախ օգտագործվում է մեդիտացիայի ժամանակ։ Ենթադրվում է, որ ճանդանը պնդացնում է, հաստացնում է մարդու էներգետիկ դաշտի շերտը՝ նպաստելով աուրայի արագ և սահուն վերականգնմանը[2]։

Եթերային յուղի հատկությունները և բաղադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանդալի յուղը մածուցիկ, դեղին հեղուկ է, քաղցր չձանձրացնող բույրով։ Հիմնական բաղադրիչն է – սանտալոլ (α- սանտալոլ 45-50%), բացի այդ, α- և β-սանտալեն 2-10%, α-տրանս-բերգամոտոլ 2-6%, էպի-β- սանտալոլ 2-7%, ցիս-β – սանտալոլ 15-30%։
Թարմ տերևները պարունակում են մոմ։ Պտուղների յուղը պարունակում է սանտալբին, պալմիտին, օլեին և լինոին թթուներ, պտուղներում առկա է բետուլինի թթու, p-սիտոստերոլ, գլյուկոզ, ֆրուկտոզ և շաքարոզ[3]։
Օգտագործումը օծանելիքի արտադրության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանդալը օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ։ Սանդալի եթերային յուղը տալիս է օծանելիքին «ազնիվ ծառու» տոն։ Սանդալի եթերային յուղի հավելումն օծանելիքի մեջ, հանդիսանում է հիանալի վերին և ստորին բուրմունքի տոների ֆիքսատոր։ Ներկայումս, սանդալի եթերային յուղը շահեկանորեն փոխարինվում է սինթետիկ արոմատիզատորներով, բացառությամբ որոշ արաբական օծանելիքների, որոնց բաղադրության մեջ դեռևս կա զտած սանդալի յուղ[4]։ Տ.Ա. Մելնիչենկոի ձեռնարկում՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար, սանդալի բուրմունքին վերնագրված է հակադեպրեսանտ հատկություն[5]։
Օծանելիքները պարունակող սանդալի յուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանդալը հաճախակի «հյուր է» տղամարդկանց և կանանց օծանելիքներում[2]։
Տղամարդկանց օծանելիքներում.
Angel Schlesser Homme, Armani Emporio He, Bazar Pour Homme Christian Lacroix-ից, Boss Elements Aqua Hugo Boss-ից, Iceberg Effusion Man, MontBlanc Presence, Paco Rabanne XS Pour Homme, Sander Pure For Men Jil Sander-ից, Zanzibar Van Cleef&Arpels-ից։
Կանացի օծանելիքներում.
Angel Schlesser Essential, Angel Thierry Mugler-ից, BLV Bvlgari-ից, Gucci Envy Me, Kenzo d’ete parfum, Kingdom Alexander McQueen-ից, Paco Rabanne XS, Pure Poison Christian Dior-ից, So Pretty Cartier-ից։
Բնապահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև սանդալի բոլոր ծառերը՝ դա Հնդկաստանի պետական սեփականությունն են, որսագողական անտառահատումները շարունակվում են։ Պետական պաշտոնյաները հաճախ ծածկում որսագողությունը։
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան մոտ երկու տասնյակ տեսակներ, առավել հայտնի է Սպիտակ սանդալը.
- S. acuminatum A.DC. — քաղցր կվանդոնգ, անապատային կվանդոնգ, ազգային դեղձ (Ավստրալիա)
- S. album L. — Հնդկական սանդալենի, սպիտակ սանդալենի, chandana (Հնդկաստան, Ինդոնեզիա, հյուսիսային Ավստրալիա)
- S. austrocaledonicum Vieill. (Նոր Կալեդոնիա, Վանուատու)[6]
- S. boninense (Nakai) Tuyama (Bonin Islands, Ճապոնիա)
- S. ellipticum Gaudich. — ծովափնյա սանդալ (Հավայի)[7]
- S. fernandezianum Phil. (Խուան Ֆեռնանդես կղզեխումբ)
- S. freycinetianum Gaudich. — (Hawai okinai)[8][9]
- S. haleakalae Hillebr. — Hawai okini
- S. lanceolatum R.Br. — Հյուսիսային սանդալենի (Ավստրալիա)
- S. macgregorii F.Muell (Պապուա Նոր Գվինեա, Ինդոնեզիա)
- S. murrayanum C.A.Gardner — դառը կվանդոնգ (Ավստրալիա)
- S. obtusifolium (Ավստրալիա)
- S. paniculatum Hook. & Arn. — Hawai okina
- S. salicifolium — Ուռենատերև սանդալ
- S. spicatum (R.Br.) A.DC. — Ավստրալյան սանդալ (Ավստրալիա)
- S. yasi Seem. - յասի (Ֆիջի),Տոնգա- Ahi[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Не путать с сандаловым деревом
- ↑ 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ http://mir-masel.narod.ru/reference/4_1/sandal.html
- ↑ «Блог «Арабские духи»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Мельниченко, Т. А., Товароведение парфюмерно-косметических товаров (для средних специальных учебных заведений). — Ростов: Феникс, 2002. — С. 19.
- ↑ «Santalum austrocaledonicum Vieill». Germplasm Resources Information Network. United States Department of Agriculture. 2006 թ․ մայիսի 12. Վերցված է 2009 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Little Jr., Elbert L.; Roger G. Skolmen (1989). «[[:Կաղապար:Okina]]iliahi-a-lo e, coast sandalwood» (PDF). United States Forest Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); URL–wikilink conflict (օգնություն) - ↑ Little Jr., Elbert L.; Roger G. Skolmen (1989). «[[:Կաղապար:Okina]]Iliahi, Freycinet sandalwood» (PDF). United States Forest Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); URL–wikilink conflict (օգնություն) - ↑ Allen, James A. (2003 թ․ հունվարի 1). «Santalum freycinetianum Gaudich». Tropical Tree Seed Manual. Reforestation, Nurseries & Genetics Resources. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Santalum yasi Seem». Germplasm Resources Information Network. United States Department of Agriculture. 1999 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2009 թ․ ապրիլի 5-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանդալ
- Mandy Aftel, Essence and Alchemy։ A Natural History of Perfume, Gibbs Smith, 2001, ISBN 1-58685-702-9
- Australian Quandong Industry Association Արխիվացված 2019-03-29 Wayback Machine
- Սանդալ
- Սանդալ Արխիվացված 2015-02-24 Wayback Machine
- Սանդալ սպիտակ