Սայյար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Սայյար
Сайяр
Տեսակթատրոն
ՀիմնադիրներԻլյաս-բեկ Բատիրգարևիչ Կուդաշև-Աշկազարսկի
ԵրկիրՌուսաստան
Գտնվելու վայրըՕրենբուրգ Կազան Թաթարստան 8 փողոց
Հիմնադրման ամսաթիվ1907
Նախկին անվանումներ«Մուսուլման դրամատիկական դերասանների առաջին թատերախումբը Ռուսաստանում (ղեկ.` Ի. Կուդաշև-Աշխազարսկի)»
Գեղարվեստական ղեկավարԱբդուլա Կարիև

Սայյար, առաջին թաթարական պրոֆեսիոնալ թատերախումբը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թաթարական թատերախումբն ստեղծվել է 1907 թվականին, Օրենբուրգում: Թատերախմբի կազմակերպիչը Իլյաս-բեկ Բատիրգարևիչ Կուդաշև-Աշկազարսկին էր: Առաջին` «Լույս ու մութ» ներակայացումը ցուցադրվել է 1907 թվականի մայիսի 19-ին, Օրենբուրգում: Ի սկզբանե թատերախումբը կրում էր «Մուսուլման դրամատիկական դերասանների առաջին թատերախումբը Ռուսաստանում (ղեկ.` Ի. Կուդաշև-Աշխազարսկի)» անվանումը: Նույն տարվա ամռանը թատերախումբը հյուրախաղերով է հանդես եկել Պովոլժիեի քաղաքներում: Հաջորդ հյուրախաղերն անց են կացվել Քասիմով, Րյազան և Մոսկվա քաղաքներում (1907 թվական, հոկտեմբեր-դեկտեմբեր): Այս հյուրախաղերը ձախողվում են: Թատերախումբը թողած մուրզա Կուդաշև-Աշկազարսկուն փոխարինում է Աբդուլա Կարիևը: Կարիևի ընկերոջ հրավերով թատերախումբը ելույթ է ունենում Ուրալսկում: Այստեղ 1908 թվականի հունվարի 12-ին մեծ հաջողությամբ անցնում է Գալիասկար Քամալի «Դժբախտ երիտասարդը» ներկայացման առաջնախաղը[1]: 1908 թվականի գարնանն ու ամռանը խումբը ելույթ է ունենում Ղրիմում և Հյուսիսային Կովկասում: Նրանց առաջին այցելությունը Կազանում ավարտվում է անհաջողությամբ, քանի որ նահանգապետը ներկայացման ցուցադրության թույլտվություն չի տալիս: Նիժնի Նովգորոդում անցկացված երկրորդ ելույթը ֆինանսապես ավելի հաջող է լինում, ներկայացումները դրական արձագանքներ են ստանում: Այստեղ կայանում է Կարիևի ծանոթությունը սկսնակ դրամատուրգ Գալիասկար Քամալի հետ: 1908 թվականի աշնանը թատերախումբը ժամանում է Կազան` այն ընտրելով որպես մշտական գործունեության վայր (անվանելով այն «Սայյար», այսինքն` «թափառող աստղ»): Թատերախումբը հյուրախաղերով էր հանդես գալիս գարնան և ամռան ամիսներին: Ներկայացումները ցուցադրվում էին շաբաթը մեկ անգամ, թատերախումբը չուներ իր մշտական տարածքը: Յուրաքանչյուր շաբաթ պատրաստվում էր նոր ներկայացում: Սայյարը համերգային ծրագրով լինում է Թուրքեստանում` լինելով Տաշքենդում, Սամարկանդում, Բուխարուում, Կոկանդում, Նամանգանում: Սկսած 1911 թվականից` «Սայյարն» աշխատել է Կազանի Արևելյան ակումբի տարածքում: 1914 թվականին թատրոնը զրկվում է Արևելյան ակումբի տարածքից, քանի որ այստեղ հիմնվում է զինվորական հիվանդանոց: Ներկայացումները ցուցադրվում էին այլ թատրոններում կամ ակումբերում: Թատրոնի ղեկավարությունը ողջունել է 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը: Ազատվելով գրաքննությունից` «Սայյարը» 1917 թվականի ընթացքում ներկայացրել է 25 առաջնախաղ, ինչն աննախադեպ է եղել թատրոնի ամբողջ պատմության մեջ[2]: 1918-19 թվականներին թատերախումբն աշխատել է ժողովրդական կրթության նահանգային բաժնի շրջանակներում: Կարիևը երազում էր մշտական թատրոնի մասին և անգամ դրա համար տեղ էր ընտրել Կազանում, հայտնի «Շամիլի տունը»: Սակայն այդ ծրագիրը կյանքի չի կոչվում: 1918 թվականի ամռանը «Սայյար»-ը կազմաքանդվում է, իսկ երկու տարի անց մահանում է նաև ինքը` Աբդուլա Կարիևը[3]: Որոշ ժամանակ թատերախումբը ղեկավարել է Քամիր Տինչուրինը, սակայն նրան շուտով աշխատանքի են հրավիրել Մուսուլմանական կենտրոնական կոմիտեից[4]: 1922 թվականին Կ. Տինչուրինը վերադառնում է Կազան և նշանակվում է Կարմիր Հոկտեմբերի անվան Թաթարական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար: Տինչուրինը նոր թատերախումբ է հավաքում «Սայյարի» նախկին խմբի անդամներից, հետաքրքրություն է առաջացնում դրամատուրգների ու երաժիշտների շրջանում:

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին թատրոնի խաղացանկում էին Յա. Վալիի «Ամոթ կամ արցունքներ», Խ. Զաբիրի «Դժվախտություն հրամանից», Հ. Իսհակիի «Կյանքը երեք կանանց հետ», Ն. Քեմալի «Խղճալին» պիեսները[5]: «Սայյարի» գործունեության հաջորդ շրջանում (1908-12) թատրոնի խաղացանկում գլխավոր տեղ էին զբաղեցնում Հալիասքար Քամալի պիեսները, որոնցից էին «Առաջն ներկայացում», «Հանուն նվերի», «Շվայտություն», «Սնանկը», «Մեր քաղաքի գաղտնիքները» ստեղծագործությունները: Այնուհետև թատերախմբի խաղացանկն ընդլայնվում է. բեմադրվում են ռուս և արևմտաեվրոպական դասականների ստեղծագործություններ, ադրբեջանցի դրամատուրգների գործեր. «Սեր և ատելություն» (1913), «Ամպրոպ» (1914), «Անմեղ մեղավորները» (1915), «Ռևիզոր» (1916), «Եկամտաբեր պաշտոն» (1916), «Ժլատը» (1915): Գ. Կարիևի կողմից ղեկավարվող թատերախումբը մեծ աշխատանք էր տանում ազգային խաղացանկ ստեղծելու ուղղությամբ: Ներկայացվում էին Ֆաթիխ Ամիրխանի «Երիտասարդություն» պիեսը, ինչպես նաև մի շարք երիտասարդ գրողների գործեր: 1917 թվականին Կարիևը կազմակերպում է թաթարական պիեսների մրցույթ, որը նպատակ ուներ ընդլայնելու թատերախմբի խաղացանկը: Նույն 1917 թվականին «Սայյար»-ն առաջին անգամ բեմադրել է 1910 թվականին արգելված «Երիտասարդ կյանք» պեսը, որը գրել էր Հաֆուր Կուլահմետը Մաքսիմ Գորկու ազդեցությամբ: 1918 թվականին Կարիմ Տինչուրինը թատրոնի աշխատանքների է ներգրավում երիտասարդ դրամատուրգներ Ֆ. Սայֆի-Կազանլիին, Շամիլ Ուսմանովին, Ֆատհի Բուրնաշին:

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իլյաս Կուդաշև-Աշկազարսկու` թատերախմբից հեռանալուց հետո Կարիևի հետ թատերախմբին են միացել հետևյալ ինը դերասանները[6].
    • Վալիուլա Մուրտազին Իմանսկի
    • Սահիբջամալ Գիզատուլինա-Վոլժսկայա
    • Ֆ. Շայմարդանովա
    • Ն. Ահունդով
    • Ն. Գայնուլին
    • Ա. Իշմուրատով-Կուլալյով
    • Ն. Հայրենդինով
    • Զ. Բոգդանովա
  • Գաբդելբարի Ֆայզուլին-Բոլգարսկի
  • 1910 թվականին թատերախմբին են միացել.
    • Քասիմ Շամիլ
    • Գուլսում Բոլգարսկայա
    • Աբդուլա Քամալ 1-ին
    • Գ. Մանգուշև
    • Քարիմ Տինչուրին
    • Համիդ Կուլմամետ և այլն:

Թատերախմբի կազմում տարբեր ժամանակներ եղել են այլ դերասաններ ևս: Հայտնի են թատրոնում խաղացած 48 դերասանների անուններ:

Դերը թաթարական պրոֆեսիոնալ թատրոնի ձևավորման գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայյար թատերախումբը հիմք է հանդիսացել թաթարական այլ թատերախմբերի ստեղծման համար: 1912 թվականին «Սայյար» թատերախմբից հեռանում է Ս. Գիզատուլինա-Վոլժսկայան և Ուֆայում հիմնում է երկրորդ թաթարական թատերախումբը` «Շող» անվամբ: 1915 թվականին Վալիուլա Մուրտազին Իմանսկին Օրենբուրգում ստեղծում է թաթարական երրորդ` «Ընկերակցություն» թատերախումբը: Հեղափոխությունից հետո Վ. Մուրտազին-Իմանսկին դառնում է Ուֆայում բաշկիրական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրը[7]: Բոլոր թատերախմբերի խաղացանկը նույնական էր: Նրանք ոչ մեծ տարբերություններով կրկնում էին «Սայյարի» ծրագիրը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Арсланов М. Г. Татарское режиссерское искусство(1906—1941).-Казань,1992.-С.13-20.
  2. Р. Салихов. Триумф и трагедия Габдуллы Кариева. ВиД. Выпуск за 25 2005 года
  3. Последний Сайяр: автор Фарит Хабибуллин
  4. Вакытсыз сүнгән йолдыз. Автор: Әлфәт Закирҗанов
  5. Артисты театра им. Галиаскара Камала: Библиографический справочник. Ильтани Илялова — Казань: Тат. кн. изд-во, 2005.
  6. В энциклопедии «Башкирия», автор ст. С. С. Саитов.
  7. История Татарского академического театра Archived 2014-02-25 at the Wayback Machine.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]