Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլ
Գործունեություն1927
Կայքsayat-nova.org/sayat-nova-ashough-ensemble/

Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլ, ստեղծվել է 1927 թվականին երգիչ Շարա Տալյանի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942-1972 թվականներին անսամբլը ղեկավարել է ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանը։ 1972 թվականին անսամբլը դադարեցրել է գործունեությունը։ 1992 թվականին Թովմաս Պողոսյանն իր շուրջն է համախմբել մի խումբ արհեստավարժ երգիչների ու երաժիշտների և վերստեղծել անսամբլը։

Անսամբլի երգացանկն ընդգրկում է տարբեր ժամանակների ստեղծագործող աշուղների շուրջ 400 և ավելի երգեր։ 2005 թվականին անսամբլի երգացանկը համալրվել է իրանահայ (փերիահայ) աշուղների 24 ստեղծագործություններով, որոնց հիմնական մասն ունկնդրին անհայտ է եղել։ Բացի համերգը, նույն ծրագիրը թողարկվել է ԱՄՆ-ում՝ ձայնասկավառակով (CD) և տեսասկավառակներով (DVD): Ձայնագրվել և թողարկվել են նաև Սայաթ Նովայի 31 ստեղծագործություններ` 2 ձայնասկավառակով։ ԱՄՆ-ում Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարմամբ թողարկվել է «Հայ աշուղների ազգային հայրենասիրական երգեր» ձայնասկավառակը։ Սայաթ-Նովա անսամբլը համերգներով հանդես է եկել Հայաստանի և սփյուռքի տարբեր բնակավայրերում` Ռուսաստան, Վրաստան, Իրան, Սիրիա, Լիբանան[1], ԱՄՆ և այլուր[2]։ 2012 թվականին Սայաթ Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանի կապակցությամբ անսամբլը բարեգործական համերգներով հանդես է եկել Արցախում[3]։

Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, գործիքային մասի ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ Վարդան Բաղդասարյանն է։

Անսամբլի կազմը 2020 թվականին`[4]

Երաժիշտներ`

Երգիչներ`

  • Անանիա Հովսեփյան
  • Սարգիս Խաչատրյան
  • Արթուր Մնացականյան
  • Հովհաննես Մանուչարյան
  • Մկրտիչ Աֆրիկյան
  • Դավիթ Շեկոյան
  • Սուրեն Գևորգյան
  • Թեհմինե Գրիգորյան
  • Լուսինե Գասպարյան
  • Լուսինե Պողոսյան
  • Տաթև Սարգսյան
  • Անգինե Ավագյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը ելույթ է ունեցել Լիբանանում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  2. Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլ
  3. «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը համերգներ կտա Արցախում
  4. «"Սայաթ-Նովա" աշուղական երգի վաստակավոր անսամբլ | "Sayat-Nova" Cultural Union». sayat-nova.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]