Սամվել Պետրոսյան (պետական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Պետրոսյան (այլ կիրառումներ)
Սամվել Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1892[1] |
Մահացել է | նոյեմբերի 16, 1971[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն[1] և ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Աշխատավայր | ՀԿԿ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Սամվել Քրիստափորի Պետրոսյան (հունվարի 16, 1892[1] - նոյեմբերի 16, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կուսակցական և պետական աշխատող, Անդրկովկասում հեղափոխական շարժումների և սովետական կարգերի հաստատման համար պայքարի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1911 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Թիֆլիսի հաշվապահական դասընթացներում։ 1908-1913 թվականներին աշխատել է մասնավոր ձեռնարկության գրասենյակում, միաժամանակ գիտակցորեն աշխատանք տարել բանվորների և ծառայողների շրջանում։ Ընդհատակում ծանոթացել է Սուրեն Սպանդարյանի, Սերգո Օրջոնիկիձեի, Սարգիս Կասյանի, Ս․ Իոսնոյանի և ուրիշների հետ։ Նրա ծառայողական հասցեով է ստացվել արտասահմանում հրատարակվող «Սոցիալ-դեմոկրատ» անլեգալ թերթը։ 1913 թվականին զորակոչվել է բանակ, որտեղ շարունակել է հեղափոխական գործունեությունը։ 1920 թվականին Թիֆլիսում մայիսմեկյան ցույցին մասնակցելու համար ձերբակալվել է։ Որոշ ժամանակ հետո անցել է Խորհրդային Հայաստան։ 1921 թվականի դաշնակցականների փետրվարյան խռովության օրերին ձերբակալվել և բանտարկվել է։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո աշխատել է կուսակցական, սովետական, տնտեսական պատասխանատու մարմիններում։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի ֆինբաժնի վարիչ, ՀԽՍՀ ֆինանսների և մատակարարումների ժողկոմի տեղակալ, Պետապի կառավարիչ, Նոր Բայազետի շրջգործկոմի նախագահի տեղակալ, Հացամթերումների բազայի տնօրեն, ՀԽՍՀ կոմունալ բանակի կառավարչի տեղակալ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 263)։ |