Սամուել Մաոզ
Սամուել Մաոզ եբրայերեն՝ שמואל מעוז | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Հերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել |
Կրթություն | Բեյթ Ցվի |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ-բեմադրող |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1413443 |
Շմուել Մաոզ (առավել հայտնի է որպես Սամուել Մաոզ, եբրայերեն՝ שמואל מעוז, մայիսի 23, 1962[1], Հերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել), իսրայելցի կինոռեժիսոր և սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շմուել Մաոզը ծնվել է 1962 թվականին Թել Ավիվում, ավտոբուսի վարորդի և բուժքրոջ ընտանիքում։ 13 տարեկանում բար-միցվայի կապակցությամբ նվեր է ստանում 8 միլիմետրանոց կինոխցիկ և չորս րոպե տևողությամբ ժապավեն, քանի որ ծնողները գիտեին կինոարվեստի հանդեպ նրա հետաքրքրության մասին։
1982 թվականին՝ Լիբանանյան պատերազմի ընթացքում, զորակոչիկ Մաոզը 45 օր գտնվել է մարտական գործողությունների գոտում (30 օր տանկի մեջ՝ որպես հրանոթի նշանառու)։ Պատերազմի առաջին օրը՝ հունիսի 6-ին, առավոտյան ժամը 6-ն անց 15, կատարելով հրաման՝ նա կրակ բացեց մոտեցող բեռնատար տանկի վրա և հետագայում այդ պահն իր կյանքում համարեց շրջադարձային։ Հարցազրույցում Մաոզը պատմում է 1982 թվականի պատերազմի և նախորդ իսրայելական պատերազմների միջև եղած հիմնական հոգեբանական տարբերությունների մասին, որտեղ միասնական զինվորական համազգեստով միմյանց դեմ էին դուրս եկել կանոնավոր բանակները։ Լիբանանում հաշվվում էին տասնյակ թշնամական խմբավորումներ, որոնք կրում էին քաղաքացիական արտահագուստ։ 1988 թվականին Մաոզն ավարտել է Բեյթ Ցվիի թատերական դպրոցը։ Սովորելով կինոարվեստ՝ փորձել է սցենար գրել իր վերապրած կյանքի մասին, սակայն հույզերին չտիրապետելով՝ անավարտ է թողել։ 2006 թվականին սկսվեց Երկրորդ լիբանանյան պատերազմը, որը ստիպեց Մաոզին խախտել լռությունը՝ իր փոքր բյուջեով նկարահանած «Լիբանան» ֆիլմով, որտեղ նա հանդես էր գալիս որպես սցենարիստ և ռեժիսոր։ Ֆիլմը սենսացիոն տպավորություն է թողել՝ 2009 թվականի Վենետիկյան կինոփառատոնում արժանանալով «Ոսկե առյուծ» մրցանակի, ինչպես նաև չորս իսրայելական Օֆիրի և Սաթյաջիտ Ռայի 14-րդ մրցանակի[3]։
2017 թվականին ռեժիսորի «Ֆոկստրոտ» նոր ֆիլմը Վենետիկյան 74-րդ կինոփառատոնում արժանացել է ժյուրիի Գրան պրի «Արծաթե առյուծ» մրցանակին[4]։ Կինոնկարն ընտանեկան ողբերգության մասին է, որի սյուժեն բաղկացած է երեք գործողություններից։ Առաջինում նորակոչիկ Ջոնաթան Ֆելդմանի ընտանիքը ստանում է նրա մահվան լուրը, որը, հավանաբար, սխալմունք է լինում. իրականում մահացած է լինում նրա անվանակիցն ու ազգանվանակիցը։ Երկրորդ գոծողության ժամանակ հանդիսատեսը տեսնում է չորս զինվորներից կազմված պարեկախումբ, որոնցից մեկը Ջոնաթան Ֆելդմանն է, բայց անհայտ է մնում՝ սա այն զինվորն է արդյոք, որի ծնողների մասին պատմվում էր առաջին նովելում։ Երրորդ մասում հեղինակը ընդհանրացնում է ցավի և ատելության զարգացումն իսրայելական հանրության գիտակցության մեջ, որը տանում է դեպի հոգևոր հոգնածության[5]։ Իսրայելում ֆիլմը ոչ միանշանակ արձագանքներ ունեցավ, քանի որ բանակը այս երկրում համարվում է ամենահարգված հաստատություններից մեկը։ Ի պատասխան՝ Մաոզը հայտարարում է , որ չի կարող բարգավաճել այն երկիրը, որտեղ քննադատողներին դավաճան են համարում, և որ ինքն անձամբ մնում է դիրքորոշմանը, ցավում է իր հարենիքի համար և տոգորված է նրա հանդեպ սիրով[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լրիվ խավարում» (2000) - վավերագրական
- «Լիբանան» (2009)
- «Manybuy» (2013) - կարճամետրաժ
- «Վենետիկ-70։ Ապագայի ծանրաբեռնում» (2013) - վավերագրական
- «Ֆոկստրոտ» (2017)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1012080323 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20191209171345/https://www.europeanfilmacademy.org/?id=63
- ↑ Rachel Cooke (2010 թ․ մայիսի 2). «Samuel Maoz: my life at war and my hopes for peace» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Fulvia Caprara (2017 թ․ սեպտեմբերի 10). «Trionfa la favola di Del Toro: "Viva la vita, l'amore, il cinema"» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Xan Brooks (2017 թ․ սեպտեմբերի 4). «Foxtrot review – Samuel Maoz's fierce nightmare vision of Israel» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «The Latest: Director Maoz defends film from Israeli critics» (անգլերեն). The Washington Times. 2017 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Самуэль Маоз». КиноПоиск. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Մաոզ» հոդվածին։ |
|