Սամիդ Իմանով
Սամիդ Իմանով | |
---|---|
ադրբ.՝ Samid İmanov | |
հոկտեմբերի 14, 1981 - ապրիլի 4, 2016 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Həsənabad, Neftchala District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Նեֆթչալա |
Քաղաքացիություն | Ադրբեջանի զինված ուժեր |
Զորատեսակ | Հատուկ նշանակության զորքեր և Ադրբեջանի հատուկ նշանակության զորքեր |
Կոչում | մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) և 2014 Armenian–Azerbaijani line of contact clashes? |
Պարգևներ | Qizil Ulduz Medal?, Q99375054?, “For Faultless Service” medal?, "90th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918–2008)" Medal?, "95th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918-2013)" Medal?, Q99381144?, Q99381164?, Ադրբեջանի ազգային հերոսներ, Medal "For Distinguished Service"? և Q4287106? |
Սամիդ Գյուլաղա օկլի Իմանով (ադրբ.՝ Samid Gülağa oğlu İmanov, հոկտեմբերի 14, 1981, Həsənabad, Neftchala District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 2016, Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), Ադրբեջանի զինված ուժերի և հատուկ նշանակության ջոկատների մայոր, Նա զոհվել է 2016 թվականի ապրիլյան մարտերի ընթացքում: Մահից հետո նրան շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում[1][2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամիդ Իմանովը ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 14-ին Հասանաբադ բնակավայրում, որը գտնվում է Նեֆթչալայի շրջանի հյուսիսում: Սամիդ Իմանովը ընտանիքի առաջին որդին էր: Նա ուներ երկու քույր և եղբայր:
Սամիդ Իմանովը սովորել է Նեֆթչալայի շրջանի թիվ 1 միջնակարգ դպրոցում 1988-1998 թվականներին: 1998 թվականին Իմանովն ընդունվել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոց, իսկ 2003 թվականին գերազանց ավարտել է այն: 2003 թվականին նա պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության 3-րդ նախագահ Հեյդար Ալիևի կողմից[3][4]:
Սամիդ Իմանովն ամուսնացել է 2013 թվականի հունիսի 16-ին: Նրանք ունեցել են դուստր և որդի:
Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամիդ Իմանովը 2004 թվականի հունիսից ծառայել է որպես Հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ, խմբի հրամանատար, դիվիզիայի հրամանատար, ջոկատի հրամանատար և շտաբի պետ: Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցն ավարտելուց հետո Սամիդ Իմանովը ռազմական դասընթացներ է հաճախել Թուրքիայի Հանրապետությունում: Սամիդ Իմանովը նաև եղել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի անվտանգության ծառայության պետ: 2015 թվականի մայիսի 9-ին Սամիդ Իմանովը պարգևատրվել է շքանշանով՛ Ռուսաստանի Մոսկվայի «Կարմիր հրապարակ»ում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսում:
2016 թվականի ապրիլի 19-ին, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի և Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի թիվ 1966 հրամանով, Մայոր Սամիդ Իմանովին հետմահու շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում[5]: