Սամանթա Թինա
Սամանթա Թինա | |
---|---|
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Samanta Tīna |
Ի ծնե անուն | լատիշ․՝ Samanta Poļakova |
Ծնվել է | մարտի 31, 1989 (35 տարեկան) Տուկմուս, Տուկումսի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Լատվիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և գործարար |
Գործիքներ | վոկալ |
Samanta Tīna Վիքիպահեստում |
Սամանթա Թինա (լատիշ․՝ Samanta Tīna, ծնունդով՝ Պոլյակովա, մարտի 31, 1989, Տուկմուս, Տուկումսի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի էստրադային երգչուհի, «Академия О!Карте» հեռուստաշոուի հաղթող, 2012 թվականին երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում՝ «Սլավյանսկի բազարում», ներկայացրել է Լատվիան, որտեղ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Ներկայացնելու է Լատվիան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Թինան հաղթել է լատվիական «Академия О!Карте» երաժշտական մրցույթը և հնարավորություն ստացել սովորելու Լոնդոնի «British and Irish Modern Music Institute»-ում[1]։ 2011 թվականին մասնակցել է մոլդովական երաժշտական «Ոսկե ձայներ» մրցույթին և հաղթել է Մոլդովայի գավաթը[2]։
2012 թվականին Սամանթան մասնակցել է «Սլավյանսկի բազարին», որտեղ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Նույն տարում նա Դավիթս Կալանդիայի հետ «I Want You Back» երգով մասնսակցել է «Եվրատեսիլ 2012»-ի Լատվիայի ազգգային ընտրությանը[3], բայց զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։
2013 թվականին Սամանթան «I Need a Hero» երգով կրկին մասնակցել է նույն ընտրական փուլին, բայց, ինչպես 2012 թվականին, այդ տարի նույնպես զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
2014 թվականին Սամանթան «Stay» երգով դարձյալ մասնակցել է նույն ընտրական փուլին, բայց զբաղեցրել երրորդ հորիզոնականը։ Նույն տարում Սամանթան մասնակցել է լիտվական հեռուստատեսության «Lietuvos Balsas» հեռուստահաղորդման երրորդ եթերաշրջանին, «Ձայնը» հաղորդման լիտվական տարբերակին։ Նա լիտվերեն չի խոսել մարզիչների հետ, խոսել է ռուսերեն։
2016 թվականին Սամանթան «The Love Is Forever» և «We Live For Love» երգերով կրկին մասնակցել է ազգային ընտրության փուլին, բայց մինչև եզրափակիչ դուրս է եկել Ստոկհոլմի տոմսի պայքարի համար։
Ներկայումս Սամանթան ձայնագրում է իր երկրորդ ստուդիական ալբոմը, առաջինը եղել է «Tagad esmu cita»-ն (հայերեն՝ Հիմա ես ուրիշ եմ)[4]։ Երգչուհին երազում է Եվրատեսիլում ներկայացնել իր երկիրը։
2020 թվականին նա նորից մասնակցել է ազգային ընտրության փուլին և այս անգամ նա կարողացել է հաղթել՝ ներկայացնելով «Still Breathing» երգը։ Եվ հենց նա էր ներկայացնելու Լատվիան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում։ Սակայն COVID-19 համավարակի պատճառով այն չեղարկվել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"O!Kartes akadēmijā" uzvar Samanta Tīna» (Latvian). Kasjauns.lv. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Samanta Tīna izcīna "Moldovas kausu" - DELFI
- ↑ Webb, Glen (2011 թ․ օգոստոսի 30). «Latvia revamps national selection rules for 2012». Eurovision.tv. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Samanta Tīna ar ballīti prezentē pirmo albumu
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանթա Թինա» հոդվածին։ |
|