Սաղմոսների սիմֆոնիա
Սաղմոսների սիմֆոնիա (անգլ.՝ Symphony of Psalms), Ի․ Ֆ․ Ստրավինսկու եռամաս սիմֆոնիան՝ ստեղծված երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Գրվել է 1930 թվականին, Սերգեյ Կուսևիցկու պատվերով, Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հիսնամյակի կապակցությամբ[1]։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1930 թվականի դեկտեմբերի 13-ին Բրյուսելում, տեղի նվագախմբի կատարմամբ, Էռնեստ Անսերմի ղեկավարությամբ։ Ամերիկական պրեմիերան (Բոստոնի նվագախումբ, Կուսևիցկու ղեկավարությամբ) տեղի է ունեցել 1930 թվականի դեկտեմբերի 19-ին։ Սիմֆոնիայի առաջին ձայնագրությունը տեղի է ունեցել 1931 թվականի փետրվարին Ելիսեյան դաշտերի թատրոնում, Ստրարամա նվագախմբի կատարմամբ` հեղինակի ղեկավարությամբ։
Համարվում է Ստրավինսկու ամենահայտնի ստեղծագործություններից մեկը (հատկապես վերջնամասը)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիբլիական այս թեման մարմնավորելու համար, Ստրավինսկին ընտրել էր սիմֆոնիկ նվագախմբի յուրօրինակ կազմ առանց ջութակների, ալտերի և կլառնետների և ընդգրկել է երկու ռոյալ, իսկ երգչախմբի համար ընտրել է Սաղմոսի լատիներեն տարբերակը[2][3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմֆոնիայում զուգակցվում են մի կողմից բիբլիական, արխաիկ հանդիսավորությունը, որ խորհրդանշում է հավերժությունը, մյուս կողմից՝ հավերժից պոկված, ժամանակի ալեբախումների մեջ ընկած X դարի մարդու փոթորկահույզ հոգին, որն անդադար փնտրում է, տենչում հասնել փրկության ափը և Ստրավինսկին մեծ վարպետությամբ գտնում է համարժեք արտահայտչամիջոցներ մարմնավորելու, դրսևորելու և՛ «պայքարը», և՛ «անդորրը», և այս ամենի համար՝ Աստծո փառաբանությունը։
Սիմֆոնիայի ստեղծման սկզբում Ստրավինսկին, իր իսկ խոստովանությամբ, համակված էր կրոնական և երաժշտական հուզավառությամբ։ Իսկ ավարտից հետո կոմպոզիտորը Ռոբերտ Կրաֆտին ասել է հետևյալը.
Առաջին մաս
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/33/Psalms_chord.png/150px-Psalms_chord.png)
Առաջին մասը հիմնված է 38-րդ սաղմոսի 13-14 համարների վրա.
![]() |
Տէ՛ր, լսի՛ր իմ աղոթքը, ականջ դիր խնդրանքներիս և արտասուքս լռութեան մի՛ մատնիր։ Պանդուխտ եմ ես քո առաջ, օտարական և անցորդ, ինչպես իմ բոլոր նախնիները։ Թո՛ւյլ տուր ինձ, որ հանգստանամ, մինչև իմ գնալն այնտեղ, ուր այլևս չեմ լինի[4]։ | ![]() |
Ըստ մեկնիչների, այս սաղմոսը Դավիթը ստեղծել է իր որդի Աբիսողոմի՝ իր դեմ սկսած ապստամբության ժամանակ, երբ Դավիթը, գիտակցելով իր մեղքը, վախենում էր նաև իր թշնամիների հարվածից։ Թագավորն Աստծուց խնդրում էր կյանք տալ, հնարավորություն տալ իր մեղքերը քավելու և հոգեպես նորոգվելու։
![\relative c'' { \clef treble \time 3/4 \tempo "Tempo" 4 = 92 bes16\p( d f aes g f d b aes' g d b | \time 2/4 bes d f aes g f d b) }](http://upload.wikimedia.org/score/a/t/atbbjpb39hub5aw7l7cav9x6o1k4poh/atbbjpb3.png)
Սիմֆոնիայի առաջին մասը հիմնված է երկու հակադիր թեմայի վրա։
Առաջին թեման բնույթով դրամատիկ է։ Այն հնչում է նվագախմբի բաժնում, որտեղ հուժկու ակորդները կամարակապվում են հոբոյների, ֆագոտների և անգլիական եղջերափողի անհանգիստ զարկերակումով։
Երկրորդ թեման աղոթքային է։ Այն շարադրում է երգչախումբը։ Թեման հիշեցնում է խոսակցական ինտոնացիայի վրա հիմնված կաթոլիկ սաղմոսերգությունը։ Երգչախմբի այդ եռանդագին աղոթքը նվագակցվում է համառորեն կրկնվող (օստինատո) դրամատիկ դարձվածներով։ Եվ այս թեմաների, տարրերի, դրանց տրանսֆորմացման, զարգացման միջոցով Ստրավինսկին կառուցում է առաջին մասը[5]։
![\relative c' { \clef treble \numericTimeSignature \time 4/4 e4(\mf f) f2 | e2~ e4~ e8 r } \addlyrics { E- xau- di }](http://upload.wikimedia.org/score/g/d/gdytp1kub2cji4acuwddgpiq4lsh20a/gdytp1ku.png)
Երկրորդ մաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմֆոնիայի երկրորդ մասում երգչախումբը երգում է 39-րդ սաղմոսի 2, 3, 4 համարները.
Սիմֆոնիայի երկրորդ մասը բացվում է հոբոյի հնաբույր եղերերգով, որին արձագանքում է առաջին ֆլեյտան,
![\relative c'' { \clef treble \key c \minor \time 4/8 \tempo "Tempo" 8 = 60 c8--[\mf \breathe ees--] \breathe b'--[ \breathe d,--~] | d16[ \breathe c(-- ees-.) b'->~] b[ d,( c') ees,(] | b'8) d,16-- r c( ees b') d,( | c') des,( a') c,( bes'8) b,16-- r | r g' bes,( aes') a,( f') aes,( fis') }](http://upload.wikimedia.org/score/h/z/hzfg6bz8ep71gby48cx1dtdbn1bc1eb/hzfg6bz8.png)
այնուհետև հերթով ձայնակցում են երկրորդ ֆլեյտան, երկրորդ հոբոյը և մնացած ֆլեյտաները։
Նույնպես ձայների հերթագայությամբ երգչախումբը երգում է երկրորդ թեման, որից բխում է երկրորդ ֆուգան։
![\relative c'' { \clef treble \key c \minor \time 4/8 \tempo 8 = 60 \autoBeamOff ees->\mf bes->~ | bes8 bes bes a | aes!4~ aes16[ bes] ces8 | bes ges' f4~ | f8 } \addlyrics { Ex- pec- tans ex- pec- ta- vi DO- MI- NUM, }](http://upload.wikimedia.org/score/4/d/4dww7xhzhlx7dl93wp8pbeattmna7t9/4dww7xhz.png)
Գործիքային և վոկալ այս ֆուգաները մշակման բաժնում փոխներթափանցվում են, ենթարկվում պոլիֆոնիկ զանազան փոխակերպումների և ավարտում երկրորդ մասը։ Այս մասը համարվում է կրկնակի ֆուգայի փայլուն օրինակ[6][7]։
Երրորդ մաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմֆոնիայի երրորդ մասն ընդգրկում է 150-րդ սաղմոսն ամբողջությամբ[8]։
![\relative c' { \clef treble \numericTimeSignature \time 4/4 \tempo "Tempo" 2 = 80 \partial 4*2 \times 2/3 { r8 ees\f g } bes4~ | \times 2/3 { bes4 g8 } ees'4~ \times 2/3 { ees4 bes8 } g4~ | \times 2/3 { g8 ees g } \times 2/3 { c->( bes-.) r } aes4~ \times 2/3 { aes8 g ges } | f4~ \times 2/3 { f8 e ees } \times 2/3 { d des c } \times 2/3 { b r r } }](http://upload.wikimedia.org/score/5/7/57vxw4drlhn4opkvdpey7i9cg76lmtb/57vxw4dr.png)
Երրորդ մասը սկսվում է հանդարտ «Ալէլուիայով», որից հետո ներխուժում է Ստրավինսկուն բնորոշ «մոտորային» Ալլեգրոն։ Այստեղ հնչյունների ամեհի ալեկոծումը բախվում է կուլմինացիայի «ժայռերին», որոնցից անդրադառնալով, խաղաղվում է Սիմֆոնիան եզրափակող հանդիսավոր վերջաբանում[9]։
![\relative c { \clef bass \numericTimeSignature \time 4/4 \tempo "Tempo" 4 = 48 d4 ees2 bes4 } \addlyrics { Lau- da- te, }](http://upload.wikimedia.org/score/1/m/1m94xajis9cfe57t72d2a3dlupusk8h/1m94xaji.png)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anon. [n.d.] «Symphony of Psalms». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 26-ին.
- Berger, Arthur. 1963. "Problems of Pitch Organization in Stravinsky". Perspectives of New Music 2, no. 1 (Autumn–Winter): 11–42. Reprinted in Perspectives on Schoenberg and Stravinsky, 2nd edition, edited by Benjamin Boretz and Edward T. Cone, 123–54. New York: W. W. Norton, 1972.
- Cole, Vincent Lewis. 1980. "Analyses of Symphony of Psalms (1930, rev. 1948) and Requiem Canticles (1966) by Igor Stravinsky." Ph.D., Music Theory. Los Angeles: University of California at Los Angeles.
- Michael Gielen. Stravinsky: Symphony in 3 Movements, Symphony in C, and Symphony of Psalms. South West German Radio Symphony Orchestra and West German Radio Chorus, Hanssler.
- Heinemann, Stephen. 1998. "Pitch-Class Set Multiplication in Theory and Practice." Music Theory Spectrum 20, no. 1 (Spring): 72-96.
- Hill, Peter, and Nigel Simeone. 2005. Messiaen. New Haven and London: Yale University Press. ISBN 0-300-10907-5.
- Holloway, Robin. 1974. "Stravinsky's Self-Concealment". Tempo, New Series, 108:2–10.
- Kang, Jin Myung. 2007. "An Analysis of Stravinsky's Symphony of Psalms Focusing on Tonality and Harmony Արխիվացված 2012-03-16 Wayback Machine". DMA diss. Columbus: Ohio State University. Retrieved November 21, 2010.
- Kerr, Morag G. 1994. "Prokofiev and His Cymbals". Musical Times 135:608–609.
- Kuster, Andrew. «Symphony of Psalms». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 26-ին.
- Steinberg, Michael. 2005. Choral Masterworks: A Listener's Guide. New York: Oxford University Press. ISBN 0-19-512644-0
- Stravinsky, Igor, and Robert Craft. 1962. "A Quintet of Dialogues". Perspectives of New Music 1, no. 1 (Autumn): 7–17.
- Stravinsky, Igor, and Robert Craft. 1963. Dialogues and a Diary. New York: Doubleday, 1963. Reprinted London: Faber, 1968; reissued by Faber in 1982 without the Diary section, as Dialogues.
- Tymoczko, Dmitri. 2002. "Stravinsky and the Octatonic: A Reconsideration". Music Theory Spectrum 24, no. 1:68–102.
- Van den Toorn, Pieter. 1983. The Music of Igor Stravinsky. New Haven: Yale University Press. ISBN 0-300-02693-5
- Van den Toorn, Pieter, and Dmitri Tymoczko. 2003. "Colloquy: Stravinsky and the Octatonic—The Sounds of Stravinsky". Music Theory Spectrum 25, no. 1:167-202.
- Walsh, Steven. 1967. '"Stravinsky's Choral Music". Tempo, New Series, 81 (Stravinsky's 85th Birthday): 41–51.
- White, Eric Walter. 1966. Stravinsky: The Composer and His Works. Berkeley, Los Angeles and London: University of California Press, 1966. LCC 66-27667. (Second edition, Berkeley: University of California Press, 1979. ISBN 0-520-03983-1.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мартынов И. И. Сергей Прокофьев. Жизнь и творчество. — М.: Музыка, 1974. — С. 287. — 560 с. — (Классики мировой музыкальной культуры).
- ↑ Stravinsky and Craft 1962, 15.
- ↑ White 1966, 321.
- ↑ В первоначальных эскизах — на церковнославянские тексты.
- ↑ Kang 2007, 9.
- ↑ Steinberg 2005, 268.
- ↑ Kang 2007, 21.
- ↑ Stravinsky and Craft 1963, 78.
- ↑ Stravinsky and Craft 1962, 17.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Симфония псалмов на сайте Allmusic (անգլ.)
- Symphony of Psalms - Analysis, background, and texts, by Victor Huang. (անգլ.)
|