Սահակ Տրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Տրոյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1949(1949-08-19) (74 տարեկան)
ԾննդավայրՎլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1977)
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրQ4198734?, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Սահակ Անդրեյի Տրոյան (օգոստոսի 19, 1949(1949-08-19), Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, ֆոտոթղթակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ Տրոյանը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 19-ին, Վլադիվոստոկում։ 1962 թվականին Տրոյանների ընտանիքը հաստատվել է Երևանում։ Լուսանկարչության առաջին դասերն առել է հորից։ 1972 թվականին ավարտելով զինվորական ծառայությունը՝ աշխատել է Պատանի տեխնիկների կայանի ֆոտո խմբակի ղեկավար։ 1977 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ֆակուլտետը։ Մասնագիտությամբ աշխատելուն զուգահեռ, զբաղվել է լուսանկարչությամբ, տպագրվել է մամուլում։ 1984 թվականին եղել է «Изобретатель и рационализатор» ամսագրի ֆոտոթղթակից։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դոցենտ է[1][2], լուսանկարչություն է դասավանդում նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Հայկական նորաձևությունների տանը եղել է գովազդի լուսանկարիչ[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մշակույթի նախարարության նախագծած երիտասարդական ֆոտոցուցահանդեսների ժյուրիի անդամ, 2007
  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, 1997

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կովկասը իմ տունը» արվեստների փառատոն, Վրաստան, ք. Բաթումի, առաջին տեղ, լուսանկարչություն, 2007 թ.
  • Անհատական ցուցահանդես «Հայ Արտ» կենտրոնում, 2008 թ.[4]
  • Հայ գեղարվեստական լուսանկարների ցուցահանդես, 2009 թ.
  • Լուսանկարների ցուցահանդես Թեքեյան կենտրոն, 2009 թ.
  • "Негасимое пламя՚" նախաբան լուսանկար, 2010 թ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սահակ Տրոյան». aspu.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  2. «МОЯ ДУША НАЙДЕТ СЕБЕ МЕСТО НА СТЕНАХ АЛЬМА МАТЕР». www.ysu.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.(չաշխատող հղում)
  3. Սահակ Տրոյանի մասին Հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքում
  4. «Фотовыставка «Человек и металл» открылась сегодня в Ереване». newsarmenia.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.