Սահակ Դաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Դաշյան
Ծնվել էնոյեմբերի 16, 1903(1903-11-16)[1] (120 տարեկան)
ԾննդավայրՓիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական լեռնային համալսարան (1936)[1] և Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ (1939)[1]
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ[1]

Սահակ Սարգսի Դաշյան (նոյեմբերի 16, 1903(1903-11-16)[1], Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1]), խորհրդային դիվանագետ, երկրորդ կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1962), ԽՄԿԿ անդամ (1931

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Լեռնային (1936) և Արևելագիտության (1939) ինստիտուտները։ Դիվանագիտական աշխատանքի է անցել 1939 թվականից։ ՄԺՀ-ում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին խորհրդական, դեսպանորդ-խորհրդական (1943-1946, 1955-1957, 1962-1965 թվականներին)։ Երկար տարիներ ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրության կենտրոնական ապարատում պատասխանատու աշխատանք է վարել ՄԺՀ-ի հետ տնտեսական, առևտրական, շինարարական և այլ հարցերով։ 1946-1948 թվականներին մասնակցել է արտասահմանյան հայերի հայրենադարձության կազմակերպմանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան,
  • «Պատվո նշան» երեք շքանշան,
  • Մոնղոլական տարբեր շքանշաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 284