Սալվադոր Դալիի թանգարան (Սենտ Պիտերսբերգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալվադոր Դալիի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՍենթ Պետերսբուրգ
ՎայրՍենթ Պետերսբուրգ
Ղեկավարության նստավայրՍենթ Պետերսբուրգ, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1]
ՀասցեOne Dali Blvd.
Հիմնադրվել է1982
Կայքthedali.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Սալվադոր Դալիի թանգարան (անգլ.՝ Salvador Dalí Museum), թանգարան ԱՄՆՍենտ Պիտերսբուրգ քաղաքում (Ֆլորիդա), որը պարունակում է իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարների հավաքածու։ Տարեկան թանգարան է այցելում մոտ 200.000 այցելու ողջ աշխարհից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին կայացած իրենց ամուսնությունից հետո Ալբերտ Ռեյնոլդս Մորզե և Էլյանոր Ռիզ Մորզե ամուսինները (Albert Reynolds Morse & Eleanor Reese Morse) ներկա են եղել Սալվադոր Դալիի աշխատանքների հետահայաց ցուցադրությանը, որը կազմակերպվել է Քլիվլենդի արվեստի թանգարանում։ Տպավորվելով նկարչի աշխատանքներով` ամուսինները մեկ տարի անց ձեռք են բերել առաջին նկարները. հենց այս գնումներից էլ սկսվել է Ալբերտ և Էլյանոր ամուսինների` 40 տարի տևած բարեկամությունը Սալվադոր Դալիի հետ։ Այդ տարիների ընթացքում ամուսինները հովանավորել են նկարչին և հավաքել Դալիի բնօրինակ աշխատանքների համապարփակ հավաքածու։

Արդեն 1965 թվականին նրանց հավաքածուում հաշվվում էր ավելի քան 200 աշխատանք։ Մինչև 1971 թվականը Մորզե ամուսինները հավաքածուն ներկայացրել են Քլիվլենդի իրենց տանը (Օհայո)։ 1971 թվականին նրանք իրենց ցուցադրությունը տեղափոխել են Բիչվուդի` հատուկ այդ նպատակով առանձնացված գրասենյակային շինություն։ Տասնամյակի վերջին, պայմանավորված այցելուների անընդհատ աճող թվաքանակով, այն նոր տեղ տեղափոխելու որոշում է կայացվել։ Այս անգամ թանգարանը բացվել է 1982 թվականի մարտի 10-ին Սենտ Պիտերսբերգ քաղաքի (Ֆլորիդա նահանգ) կենտրոնական մասում։

Գեղարվեստական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն իր մեջ ներառում է 96 նկար յուղաներկով, մոտ 100 աշխատանք ջրաներկով, 1.300 գրաֆիկական ստեղծագործություն, լուսանկարներ, քանդակներ և գեղարվեստական օբյեկտներ, ինչպես նաև արխիվային մեծ գրադարան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.charitynavigator.org/ein/592015192
  2. «Museum History». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվադոր Դալիի թանգարան (Սենտ Պիտերսբերգ)» հոդվածին։