Սալոմե Ալեքսի
Jump to navigation
Jump to search
![]() | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1966 (55 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և դերասանուհի |
Սալոմե Ալեքսի (Սալոմե Ալեքսի Մեսխիշվիլի, վրացերեն՝ ნუცა ალექსი-მესხიშვილი, մարտի 1, 1966, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի կինոռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալոմե Ալեքսին ծնվել է 1966 թվականին, Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ 1988-1992 թվականներին եղել է մի շարք լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի և թատերական ներկայացումների նկարիչ և հագուստի ձևավորող։ 1966 թվականին գերազանցությամբ ավարտել է Փարիզի FEMIS կինոդպրոցի ռեժիսուրայի բաժինը։ 1998-1999 թվականներին աշխատել է Ստրասբուրգի Եվրախորհրդում։ 2000 թվականից բնակվում է և՛ Թբիլիսիում, և՛ Համբուրգում։ «Վարկային գիծը» նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է[1]։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մի գիշեր (1994, կարճամետրաժ)
- Իսկ եթե ծով գնա՞նք (1996, կարճամետրաժ)[2]
- Felicità (2009, կարճամետրաժ)
- Վարկային գիծ (2014)
Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երեխաներ», 1976
- «Մի քանի հարցազրույց անձնական հարցերով», 1978
- «Խառնաշփոթ», 1986
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վենետիկի 66-րդ կինոփառատոն, մրցանակ Felicità ֆիլմի համար
- Տրիեստե կինոփառատոն / կարճամետրաժ ֆիլմեր
- Մեդիտերանեո կինոմրցանակաբաշխություն / Տարվա մրցանակ
- XVI DELLA LESSINIA, BOSCO CHIESANUOVA կինոփառատոն, Իտալիա, 2010