Սաթենիկ Մկրտչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սաթենիկ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Սաթենիկ Մկրտչյան Վիքիքաղվածքում |
Սաթենիկ Մամիկոնի Մկրտչյան (նոյեմբերի 1, 1946[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1989)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաթենիկ Մկրտչյանը ծնվել է 1946 թվականին, Լենինականում։ Ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը, ապա Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1989 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, աշխատել է Հայաստանի գրողների միության պրոպագանդայի բյուրոյում, հրատարակչություններում («Արևիկ», «Անահիտ»), հիմնադրել և հրատարակել է «Արծվիկ» մանկապատանեկան հանդեսը։ Սաթենիկ Մկրտչյանի ստեղծագործությունները տպագրվել են հայաստանյան և արտասահմանյան մամուլում և հանդեսներում, այդ թվում Կահիրեի «Արև» հանդեսում։ Խմբագրել է նաև իրավաբանական աշխատություններ[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաթենիկ Մկրտչյանի վիպակները և պատմվածքները տրագրվել են ռուսական մամուլում, մասնավորապես, «Յունոստ» ամսագրում տպագրված նրա «Հին քաղաքի ամենածեր հնակարկատը» «Կիևնաուչֆիլմը» վերածել է մուլտիպլիկացիոն կինոնկարի։ Հրատարակվել են նրա «Դաշտային ծաղիկներ» (վիպակ, 1980 թվական), «Քառասունվեց ահեղ հնդկացիներ» (վիպակ, 1984 թվական), «Վերադարձ» (պատմվածքների ժողովածու, 2006 թվական), «Այրված կենդանակերպ» (վեպ, 2011 թվական), «Մերկ ինչպես Ադամը» (պատմվածքներ, 2013 թվական) և այլ գրքեր։ Թարգմանել է Սերգեյ Յակովենկոյի «Զարուհի Դոլուխանյան և Պավել Լիսիցյան» (2012), «Մոգական Զարուհի Դոլուխանյանը» (2012) և այլ երկեր։
Սաթենիկ Մկրտչյանի համար ներշնչանքի աղբյուր են եղել այնպիսի գրողներ, ինչպիսիք են Ամբրոզ Բիրսը, Օ. Հենրին, Խուլիո Կորտասարը, Ուիլյամ Ֆոլքները, Գաբրիել Գարսիա Մարկեսը և այլք[4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերկ ինչպես Ադամը (պատմվածքներ) Երևան, 2013
- Այրված կենդանակերպ (վեպ), Երևան, 2011[4]
- Վերադարձ (պատմվածքների ժողովածու) Երևան, 2006
- Քառասունվեց ահեղ հնդկացիներ (վիպակ) Երևան, 1984
- Դաշտային ծաղիկներ (վիպակ) Երևան, 1980
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Յակովենկո, Զարուհի Դոլուխանյան և Պավել Լիսիցյան, Երևան, 2012
- Սերգեյ Յակովենկո, Մոգական Զարուհի Դոլուխանյանը, Երևան, 2012
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Ոսկե մեդալ, 2006
- Ճապոնիայում մանկապատանեկան պատմվածքի մրցույթի առաջին մրցանակ, 2002
- Երիտասարդ ստեղծագործողների քաղաքային ամենամյա մրցույթների պատվոգրեր
- Մկրտչյանի առաջին տպագրված պատմվածքն արժանացել է «Սովետական դպրոց» թերթի առաջին մրցանակին[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://wua.am/en/mkrtchyan-satenik/
- ↑ Սաթենիկ Մկրտչյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում
- ↑ «Zarkfoundation - Սաթենիկ Մկրտչյան». zarkfoundation.com.
- ↑ 4,0 4,1 4,2 ««Հարգում եմ աշխատանքս, հարգում եմ թուղթը, հարգում եմ ինձ». Սաթենիկ Մկրտչյան». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.