Սաբոտաժ (ֆիլմ, 2000)
Սաբոտաժ անգլ.՝ Sabotage! | |
---|---|
Երկիր | Իսպանիա Ֆրանսիա Մեքսիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Թագավորություն[1] |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2000 |
Լեզու | իսպաներեն և անգլերեն |
Ռեժիսոր | Ջոս Միգել Իբբարետկսե[2] և Էստեբան Իբարրետկսե[2] |
Պրոդյուսեր | Ֆիլիպ Կարկասոն |
Սցենարի հեղինակ | Էստեբան Իբարրետկսե և Ջոս Միգել Իբբարետկսե |
Դերակատարներ | Դևիդ Սուշե, Սթիվեն Ֆրայ, Դոմինիկ Պինոն, Ալեքսանդրա Վանդերնոտ, Սանտիագո Սեգուրա[1], Միքաել Հալսեյ[1] և Ջեֆֆերի Ֆրեշուոտեր[1] |
Օպերատոր | Կիկո դե լա Ռիկա |
Պատմվածքի վայր | Վաթերլու |
Կինոընկերություն | RTVE և EITB? |
Տևողություն | 97 րոպե |
Բյուջե | 750 000 000 պեսետա |
«Սաբոտաժ» (անգլ.՝ Sabotage!), ռեժիսոր Էստեբան Իբարետկսի և Խոսե Միգել Իբարետկսի ֆիլմը, նկարահանված 2000 թվականից։ Իսպանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրությունն է։ Ֆիլմը կատակերգություն է Վաթեռլոոյի ճակատամարտի մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձությունները տեղի են ունենում 1815 թվականին։ Մեծ ճակատամարտից առաջ մարտական ոգին բարձրացնելու համար ֆրանսիացիների ճամբարում կազմակերպվում է հայրենասիրական ներկայացում, որն ավարտվում է կայսր Նապոլեոնի ելույթով։ Նրա վրա հարձակում է նախապատրաստվում, սակայն կապրալ Արմանին պատահական կրակոցով սպանում է դավաճանին։ Երախտապարտ Նապոլեոնը նրան տալիս է ֆելդմարշալի կոչում։ Հաջորդ օրը ֆրանսիացիների ճամբար է թափանցում անգլիական լրտես տիկին Էդվինան։ Նրան սխալմամբ ընդունում են բելգիական լրտեսի տեղ, ով վերադարձել է թշնամու բանակատեղուց, ուր մեկնել էր հանձնարարությամբ։ Նապոլեոնն ու Էդվինան սիրահարվում են առաջին հայացքից, սակայն գործը մնում է գործ, և Էդվինան առաջին հնարավորության դեպքում գողանում է ճակատամարտի գլխավոր պլանը, հեռանում է անգլիացիների հրամանատարի` լորդ Վելլինգտոնի, մոտ։ Իմանալով այդ մասին` Նապոլեոնը, գնչուհու հագուստ հագնելով, գնում է նրա հետևից և հրամանատարությունը ժամանակավորապես թողնում է Արմանիի վրա։ Սակայն Արմանին տառապում էր վեհության մոլուցքով, ժամանակ առ ժամանակ նա իրեն Նապոլեոն էր երևակայում։ Եվ այժմ իշխանություն ստանալով` նա զորքերը հարձակման է առաջնորդում (այսպես են ֆիլմի հեղինակները բացատրում ֆրանսիացիների ռազմավարական սխալները)։ Ճակատամարտի արդյունքում ֆրանսիական բանակը կործանվում է, իսկ անգլիացիները գերի են վերցնում միանգամից երկու Նապոլեոնի. իսկական Նապոլեոնին, ով գլխից վիրավորում է ստանում փախուստի փորձի ժամանակ և այժմ իրեն սովորական գյուղացի է համարում, և Արմանիին, ով վստահ է, որ Բոնապարտն ինքն է։ Երկուսի դատավարությունն էլ անց է կացնում ինքը` Անգլիայի արքա Գեորգ III-ը, և նա որոշում է, որ Արմանիին պետք է ուզուրպատոր ճանաչել ու աքսորել Սուրբ Հեղինեի կղզի, իսկ իսկական Նապոլեոնին` ազատ արձակել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դէվիդ Սուշե-Նապոլեոն Բոնապարտ-ֆր.՝ Napoleon Bonaparte
- Սթիվեն Ֆրայ-լորդ Վելինգտոն-անգլ.՝ lord Wellington
- Դոմինիկ Պինոն-Արմանի-ֆր.՝ Armani
- Ալեքսանդրա Վանդերնոտ-լեդի Էդվինա-անգլ.՝ lady Edwina
- Ջիմ Դանկ-կապիտան Կլոշար-ֆր.՝ Capt. Clochard
- Ջեյսոն Ուոթքինս-կապիտան Ուորպլեսդոն-անգլ.՝ Capt. Worplesdon
Ֆիլմի հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]80-ականների վերջին Խավիեր Ինարետկսը (Javier Ibarretxe, 1961—2014) և նրա եղբայրները հիմնել են Ibarretxe & Co կինոընկերությունը։ Էստեբանը և Խոսե Միգելը սցենարներ էին գրում և պատասխանատու էին ռեժիսուրայի համար, Խավիերը կինոպրոդյուսեր էր, իսկ Սանտյագոն երաժշտություն էր գրում[3][4][5]։ Կինոստուդիայում նկարահանում էին հիմնականում կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից «7:35 de la mañana» («Առավոտյան 7:35») ֆիլմը 2005 թվականին առաջադրվել է Օսկար կինոմրցանակի։ Կինոստուդիայի այլ հայտնի արտադրանքներից են «Malditas sean las suegras» (1994), «Sólo se muere dos veces» (1997), «Vaya semanita» (հեռուստասերիալ, 2003), «Un mundo casi perfecto» (2011) ֆիլմերը[6]։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումներն անց են կացվել Իբարեկստ եղբայրների հայրենիքում, Բասկերի Երկրում, 1999 թվականի օգոստոսի 2-հոկտեմբերի 5-ին[7]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ներկայացվել է Սիդժեսի կինոփառատոնին (2000 թվականի հոկտեմբերի 14) և Մայամիի ֆրանկո-իսպանական ֆիլմերի փառատոնին։ Պարգևների չի արժանացել։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հանդիսատեսի շրջանում հաջողություն չի ունեցել, Իսպանիայում այն դիտել է 50.825 մարդ, 2002 թվականի օգոստոսի 10-ի տվյալներով այն հավաքել է 205.940 եվրո` կինոդահլիճների դիտումներից[8]։ IMDb վարկանիշը 10-ից 4,6 է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ BEATRIZ RUCABADO (2014 թ․ ապրիլի 17). «OBITUARIO Javier Ibarretxe: Impulsor decidido del cine vasco» (իսպաներեն). El Mundo. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Fallece a los 52 años el cineasta y productor bilbaíno Javier Ibarretxe» (իսպաներեն). Noticias de Álava. 2014 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Fallece a los 52 años el cineasta bilbaíno Javier Ibarretxe» (իսպաներեն). elcorreo.com. 2014 թ․ ապրիլի 15. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Хосе Мигель Ибарекст на сайте Internet Movie Database» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Sabotage (2000)» (անգլերեն). Silver Screen Spain. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Sabotage! (2000) - Box office / business
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sabotage!(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|