Սաբիր Ռիզաև
Սաբիր Ռիզաև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1924 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1978 (54 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | կինոքննադատ, կինոգետ, սցենարիստ և թատերագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Սաբիր Ալեքպերի Ռիզաև (ապրիլի 17, 1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 20, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային թատերագետ, կինոգետ։ Ազգությամբ՝ ադրբեջանցի։ ՀՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։ Արվեստագիտության դոկտոր (1969)։
1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը, ապա՝ Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1954 թվականից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնի վարիչը, զուգահեռաբար՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտական աշխատող, 1969 թվականից՝ տնօրենի տեղակալ գիտական գծով, 1975 թվականից՝ նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների տան միության քարտուղար։ Աշխատություններին բնորոշ է գիտական հիմնավորվածությունը, արվեստի տրամաբանական ընդհանրացումները և փաստացի նյութի հարստությունը։ Բազմաթիվ հոդվածներ ունի հայ թատերական նշանավոր գործիչների և ներկայացումների, ինչպես և հայ կինոարվեստի զարգացման խնդիրների վերաբերյալ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքսիմ Դորկու դրամատուրգիան հայ բեմում, Ե․, 1956։
- Հրաչյա Ղափլանյան, Ե․, 1969։
- Վարդան Աճեմյան, Ե․, 1972։
- Թատրոն, Ե․, 1976։
- Թատերայնություն, Ե․, 1978։
- Со Станиславским, Е․, 1963;
- Армянская художественная кинематография, Е․, 1963;
- Страницы дружбы, Баку, 1964;
- Режиссура в армянском театре, Е․, 1968;
- Рачия Нерсесян, М․, 1968․
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Մամուլյան, «Գարուն», 1967, № 6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974. — հատոր 9. — էջ 660—661.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 660)։ |