Jump to content

Սաբիհա Կասիմատի անվան բնագիտության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբիհա Կասիմատի անվան բնագիտության թանգարան
Տեսակբնագիտական թանգարան և թանգարան
Երկիր Ալբանիա
ՏեղագրությունՏիրանայի գավառ և Տիրանա
ՎայրՏիրանա
Մասն էՏիրանայի համալսարան
ՀասցեRruga Petro Nini Luarasi 76, Tirana
Հիմնադրվել է1948
Կայքtirana.al/pika-interesi/muzeu-i-shkencave-te-natyres
Քարտեզ
Քարտեզ

«Սաբիհա Կասիմատի» բնագիտության թանգարան (ալբ․՝ Muzeu i Shkencave të Natyrës «Sabiha Kasimati»), բնական գիտությունների թանգարան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնագիտության թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին՝ կապված Տիրանայի համալսարանի հետ։ Թանգարանը ունի մասնաճյուղեր նվիրված կենդանաբանությանը, բուսաբանությանը և երկրաբանությանը[1]։

2018 թվականի մարտի 8-ին թանգարանը կոչվել է ալբանացի գիտնական Սաբիհա Կասիմատիի անունով, ով նշանակալի ներդրում է ունեցել քաղցրահամ ջրերի ձկների ուսումնասիրության բնագավառում[2]։ 1951 թվականի փետրվարի 26-ի գիշերը նա 21 հոգուց բաղկացած խմբի կազմում առանց դատավարության գնդակահարվել է Սիգուրիմիի անդամների կողմից։ Կասիմատին բացահայտորեն ընդդիմացել է կոմունիստական ​​ռեժիմին, որը հաստատվել էր երկրում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նրան մեղադրել են 22 ալբանացի մտավորականներից կազմված խմբի մաս լինելու մեջ, որոնք ռումբ են պայթեցրել Տիրանայում խորհրդային դեսպանատան մոտ։ 1991 թվականին՝ երկրում բռնապետության տապալումից հետո, բոլոր մահապատժի ենթարկվածները ռեաբիլիտացվել են նոր իշխանությունների կողմից և հետմահու պարգևատրվել «Ազգի պատիվ» շքանշանով։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բաղկացած է յոթ սրահից, որտեղ ներկայացված են 3000 ցուցանմուշներ՝ կապված Ալբանիայի հարուստ կենսաբազմազանության հետ, ներառյալ կենդանիներ (կաթնասուններ, թռչուններ, սողուններ, երկկենցաղներ, ձկներ, միջատներ և ջրային անողնաշարավորներ) և բույսեր։ Անողնաշարավորները հանդիսանում են թանգարանում ցուցադրվող և պահեստներում պահվող կենդանական աշխարհի ամենամեծ ցուցանմուշները։ Թանգարանի հարուստ հավաքածուն հավաքվել է նրա հետ համագործակցած տաղանդավոր գիտնականների շնորհիվ, ինչպիսիք են Սաբիհա Կասիմատին, Իլյա Միտրուշինը, Վասիլ Պուզանովը, Ֆոտակ Լյամանին, Կաստրիոտ Միսյան, Իդրիզ Հաջիուն, Վանգել Անդոնին, Լեկա Գիկնուրին, Իսլամ Զեկոն, Անդրիան Վասոն, Ֆերդինանդ Բեգոն, Տաուլանտ Բինոն, Սայմիր Բեկիրայը և ուրիշներ։ Բացի այդ, թանգարանի հավաքածուի պահպանման գործում կարևոր ներդրում են ունեցել թանգարանապահներն ու խրտվիլակագործները, այդ թվում Մուխամետ Շպատին և Գրիգոր Իյորգոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Salzman, Michael (2003). The World of Learning 2004 (54 ed.). Europa Publications, Routledge. էջ 44. ISBN 1-85743-182-0.
  2. «Muzeu i Shkencave të Natyrës të njihet me emrin Sabiha Kasimati» (ալբաներեն). 2018 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.