Սաբեր Աբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաբեր Աբար
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1984(1984-06-08) (38 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հաղորդավար
Commons-logo.svg Saber Abar Վիքիպահեստում

Սաբեր Աբար (պարսկերեն՝ صابر اَبَر, հունիսի 8, 1984(1984-06-08), Թեհրան, Իրան)[1][2], իրանցի դերասան, թատրոնի ռեժիսոր և գրող, առավել հայտնի է 2009 թվականին «Էլլիի մասին» գեղարվեստական ֆիլմում խաղացած դերով։ Աբարը երկու անգամ առաջադրվել է Քրիստալ Սիմորգ մրցանակի, երկուսն էլ Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում, Ֆաջր 25-րդ և 27-րդ կինոփառատոնների ժամանակ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբարն իր կարիերան սկսել է հեռուստատեսային այնպիսի շոուներում, ինչպիսին է «Ծիածանը», մասնակցել է «100 վայրկյանում» մանկական խաղ-հեռուստաշոուին[4]։ Նա ավելի ուշ ճանաչում է ձեռք բերել Մոհսեն Մախմալբաֆի Sha'ere Zobale-ում խաղացած դերով։ 2006 թվականին Էզզաթոլահ Էնթեզամիի հետ նկարահանվել է «Մինայե Շահր-է Խամուշ» ֆիլմում` խաղալով վարորդի դեր. այս դերի համար առաջադրվել է Քրիստալ Սիմորգի մրցանակի` Երկրորդ պլանի լագավույն դերասան անվանակարգում։ Աբարի տաղանդը նկատվել է «Դայերե Զանգի»-ում (2007), որից հետո նրան դեր է առաջարկվել Ասղար Ֆարհադիի «Էլլիի մասին» ֆիլմում։ Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել, ինչպես օրինակ, Դեյվիդ Բորդվելը, որն այն գլուխգործոց է անվանել։ Աբարը խաղացել է Ալիրեզայի դերը, որի հարսնացուն կորել էր։ Այս դերով նա առաջադրվել է Ֆաջր միջազգային կինոփառատոնում։

Սաբերը խաղացել է նաև Հիչ (2009), Նոխոդի (2009), Տասներեք 59 (2010) և Էնտեհայե Խիաբանե Հաշտոն (2010) ֆիլմերում, ինչպես նաև որպես կամեո երևացել է Այենե-հայե Ռուբերու (2010) ֆիլմում[5]։

Գլխավոր դեր է խաղում «Գորտը» հեռուստասերիալում։

Թատերական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբարը խաղացել է Կարգադան (2008) ներկայացման մեջ` Ֆարհադ Աեեշի, Մեհդի Հաշեմիի և Շահաբ Հոսսեինի հետ, որի ռեժիսորն է Ֆարհադ Աեեշը։ Խաղացել է նաև Դաստան-է յեկ Փելլեկան (2009, ռեժ.` Ռեզա Գուրան), Կալիգուլա (2010, ռեժ.` Հոմայոուն Ղանիզադեհ) և Ժիրե-բանդիե պարե Խորուս բայարե Սուգվարի (2011, ռեժ.` Ալի Նարգես Նեժադ) ներկայացումներում։ 2010 թվականին Սաբերը բեմադրել է Վավ-հա վա Վիրգուլ-հա ներկայացումը[6]։

Որպես գրող[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբարը հեղինակել է երկլեզու «Յոթ երկինք այն կողմ» գիրքը, որը պատմում է իրանցի տատիկների մասին և տպագրվել է Թեհրանում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Ռեժիսոր Նշումներ
2005 Թափոնների բանաստեղծը Մոհամադ Ահմադի [7] Երգիծական կատակերգություն` սենտիմենտալ դռնապանի մասին, ով աղբի մեջ գաղտնիքներ է բացահայտում թաղամասի բնակիչների մասին։
2007 Հիշողության գույները Իրայ Բահրամի Ամիր Շահաբ Ռազավիան [8]
2008 Թամբուրին Մոհամադ Պարիսա Բախտավար [9]
2008 Երեք կանայք Համեդ
2009 Էլլիի մասին Ալիրեզա Ասղար Ֆարհադի [10][11]
2009 Լիլի թխվածքը
2010 Ոչինչ Նիմա
2011 Տասներեք 59
2011 Պարոն Յուսեֆ Սիրուս
2011 Այստեղ առանց ինձ
2011 Հայելիներին դեմ-հանդիման Սադեղ Նեգար Ազերբեյջանի [12]
2012 Ձյունը սոճիների վրա
2012 Համեստ ընդունելություն
2012 Համբուրելով լուսնանման դեմքը Հոմայուն Ասսադիան Դրամա, որը պատմում է տարեց երկու հարևան կանանց մասին, որոնք երկուսն էլ կորցրել են իրենց որդիներին Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, 20 տարի առաջ, և կանանցից մեկն այժմ հիվանդ է[13]։
2012 8-րդ փողոցում
2013 Ծանծաղ դեղին երկինքը
2013 Ոչ մի տեղ, ոչ ոք
2013 Աքրիդ Խոսրով, վարորդ-հրահանգիչ Կիարաշ Ասադիզադեհ [14]
2013 Սիրելի աղբ
2014 Ուղարկելով ցավակցական հայտարարություն` թերթի համար
2014 Ամեն ինչ զեղչված է
2014 Երազկոտը
2015 Ես Դիեգո Մարադոնան եմ
2015 Խելահեղ խաբեբան
2015 Ավելի մոտ
2015 Դովրիի շաքարե թասը
2015 Ես ուզում եմ պարել
2017 Ամառանոցի բնակիչները
2017 Այրող ամառը Էբրահիմ Իրաջզադ [15]
2017 Հասնելով անգամ Ռեզա
2018 Հեթթրիք Կեիվան Ռամթին Լավաֆի Հոգեբանական թրիլլեր երկու զույգերի մասին, որոնց միասին հեռանում են խնջույքից։ Մեքենան անսպասելիորեն մի բանի է բախվում, որից հետո պատմությունը լարված է դառնում` բազմաթիվ գաղտնիքներով[16][17]
2019 Մազերի հեքիաթ Դանեշ, վարսավիր Հոմայուն Ղանիզադեհ Վարդավիրանոց բացելով Իրանում` Դանեշը երազում է վարսավիր դառնալու մասին[18]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Notes
2020– Գորտը Ռամին Ֆայազի ներկայացվել է Նամավայի կողմից

Պարգևներ և առադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրված ֆիլմի վերնագիր Արդյունք Վայր Նշումներ
2007 Քրիստալ Սիմորգ մրցանակ, Ֆաջր 25-րդ կինոփառատոն Երկրորդ պլանի լավագույն դերասան Գույների հիշողությունը Առաջադրված Թեհրան, Իրան [19]
2007 Իրանյան 11-րդ կինոփառատոն Երկրորդ պլանի լավագույն դերասան Գույների հիշողությունը Հաղթանակ Թեհրան, Իրան
2009 Քրիստալ Սիմորգ մրցանակ, Ֆաջր 27-րդ կինոփառատոն Երկրորդ պլանի լավագույն դերասան Էլլիի մասին Առաջադրված Թեհրան, Իրան [19]
2010 Իրանյան 14-րդ կինոփառատոն Երկրորդ պլանի լավագույն դերասան Էլլիի մասին Հաղթանակ Թեհրան, Իրան [3]
2010 Իրանի կինոքննադատների և գրողների ասոցիացիայի երրորդ մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան Էլլիի մասին Հաղթանակ Թեհրան, Իրան
2013 Իրանի կինոքննադատների և գրողների ասոցիացիայի վեցերորդ մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան Ձյունը սոճիների վրա Առաջադրված Թեհրան, Իրան
2013 Իրանի կինոքննադատների և գրողների ասոցիացիայի երրորդ մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան Համբուրելով լուսնանման դեմքը Առաջադրված Թեհրան, Իրան
2013 Հռոմի 8-րդ կինոփառատոն Առաջին պլանի լավագույն դերասան Աքրիդ Հաղթանակ Հռոմ, Իտալիա [3][14][20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Saber Abar Biography»։ WhatsUpIran.com (պարսկերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-ին։ Վերցված է 2019-11-22 
  2. «Saber Abar»։ Noovie (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-23-ին։ Վերցված է 2019-11-23 
  3. 3,0 3,1 3,2 «دایرکتوری فیلم و هنرمندان» [Directory of Movies and Artists, Saber Abar, Awards]։ WhatsUpIran.com (պարսկերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2019-11-22 
  4. fa:صابر ابر#.D8.A7.D8.AC.D8.B1.D8.A7
  5. Saber Abar | FilmsTV | WhatsUpIran دایرکتوری فیلم و هنرمندان
  6. fa:صابر ابر#.D8.AA.D8.A6.D8.A7.D8.AA.D8.B1
  7. Edwards Russell (2005-10-27)։ «Poet Of The Wastes»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  8. «Colors of Memory»։ Tiburon International Film Festival։ Վերցված է 2019-11-23 
  9. «Dayereh-e zangi (Tambourine) (2008)»։ Rotten Tomatoes 
  10. Simon Alissa (2009-02-07)։ «About Elly»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  11. Harvey Giles (2019-01-31)։ «How Iran’s Greatest Director Makes Art of Moral Ambiguity»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-11-23 
  12. Scheib Ronnie (2011-09-07)։ «Facing Mirrors»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  13. «Kissing the Moon-Like Face (2012) - Movie»։ www.moviefone.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  14. 14,0 14,1 Weissberg Jay (2013-11-20)։ «Rome Film Review: ‘Acrid’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  15. «» Searing Summer» (de-DE)։ Վերցված է 2019-11-23 
  16. «'Hat Trick': Film Review»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  17. «Hat-Trick»։ www.siff.net (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  18. Kończak Joanna (2019-11-08)։ «Film Review: A Hairy Tale (2019) by Homayoun Ghanizadeh»։ Asian Movie Pulse (en-US)։ Վերցված է 2019-11-23 
  19. 19,0 19,1 «Installation Art and Performance»։ Financial Tribune (անգլերեն)։ 2015-08-06։ Վերցված է 2019-11-23։ «Abar, 31, is best known for his role in ‘About Elly’. He was nominated for two Crystal Simorgh Prizes, both for Best Supporting Actor at the 25th and 27th Fajr International Film Festival.» 
  20. «Director says "Acrid" got mixed reception in Iran, abroad»։ IRNA 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]