Սաբանջը մզկիթ
Սաբանջը մզկիթ Sabancı Merkez Camii | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Ադանա |
Հիմնվել է | 1998 |
Կառուցման սկիզբ | 1998 |
Կառուցման ավարտ | 1999 |
Ճյուղ/ավանդույթ | ուրբաթօրյա մզկիթ (ջումա մզկիթ) |
Կարգավիճակ | գործող մզկիթ |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Նեջիփ Դինչ |
Մինարեթի բարձրություն | 99 մետր |
Սաբանջը կենտրոնական մզկիթ կամ Սաբանջը մերքեզ (թուրքերեն՝ Sabancı Merkez Camii), գործող մզկիթ, որը գտնվում է Թուրքիայի Ադանա քաղաքում՝ Սեյհան գետի ափին[1]։ Համարվում է Թուրքիայի ամենախոշոր մզկիթը[2]։ Գերազանցում է Ստամբուլի Կապույտ մզկիթին ինչպես տարողունակությամբ, այնպես էլ մինարեթների բարձրությամբ։ Չնայած իր ահռելի չափերին, մզկիթը կառուցվել է մեկ տարուց էլ կարճ ժամանակահատվածում։
Կառուցման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Ադանան մեծապես տուժել է Ադանայի երկրաշարժի արդյունքում, որի արդյունքում զոհվել են բազմաթիվ մարդիկ, իսկ քաղաքը կրել է մեծ վնաս։ Կործանված Ադանայի տուժած բնակչության օգնության համար Թուրքիայի կրոնական ֆոնդը, ինչպես նաև Սաբանջը ֆոնդը, որը հիմնադրվել էր թուրք միլիարդատեր Սաքըփ Սաբանջըի կողմից, հատկացրել են միջոցներ՝ քաղաքում նոր մզկիթի կառուցման համար։ Մզկիթի կառուցումը ավարտվել է 1998 թվականին։ Այդպիսով, մզկիթը դարձել է քաղաքի վերածնման յուրօրինակ խորհրդանիշ։
Նկարագրություն, ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաբանջը մզկիթը գտնվում է Ադանայի հիմնական ավտոճանապարհների և մայրուղիների հատման կետում, այնպես, որ մզկիթի բարձր մինարեթները երևում են քաղաքի ցանկացած հատվածից։ Մզկիթը կառուցվել է օսմանյան դասական ոճով և համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Դրսից այն նման է Ստամբուլի Սուլթանահմեդին, իսկ ներքին տեսքը նման է Էդիրնեի Սելիմիե մզկիթին։ Մզկիթի փակ տարածքը կազմում է 6600 քառակուսի մետր, իսկ հարակից տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 52 600 քառակուսի մետր։ Մզկիթը նախատեսված է 28500 հավատացյալների համար։ Մինարեթներից չորսը ունեն 99 մետր բարձրություն, իսկ երկուսը՝ 75 մետր։ Գլխավոր գմբեթի բարձրությունը կազմում է 54 մետր, իսկ տրամագիծը՝ 32 մետր։
Մինարեթները երկաթեբետոնե են, որը ստացվել է սպիտակ ցեմենտի և փղոսկրի գույնի մանրաքարի խառնուրդի արդյունքում։ Խճանկարների հեղինակը համարվում է Հուսեյն Քութլուն։ Ներկման աշխատանքները, ինչպես սալիկների մոդելների դիզայնը պատկանում են ճարտարապետ-դիզայներ Նակասու Մ. Սեմիհին։ Մզկիթի փայտե դռները պատրաստված են կունդեկարի ոճով, իսկ ապակե առաստաղը ստեղծվել է Աբդուլքադիր Աուդինի կողմից։ Մզկիթը մուտքը պատված է մարմարով։ Արտաքին և ներքին լուսավորության և ձայնային համակարգի աշխատանքներով զբաղվել է Philips ընկերությունը։ Բացի այդ, մզկիթը համալրված է ռադիոհամակարգով, որի օգնությամբ էֆազը կարող է հեռարձակվել 275 մզկիթներում, որոնք գտնվում են 60 կիլոմետր շառավղով։
Մզկիթը գտնվում է Սեյհան գետի ափին։ Մզկիթը շրջապատված է մեծ զբոսայգով։ Մզկիթի արևմտյան մասում գործում է հանրային մեծ գրադարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Мечеть Сабанчи в Адане». infmir.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Мечеть Сабанджи Меркез (Адана)». stambul4you.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.