Յորղոս Սաբանիս
Յորղոս Սաբանիս | |
---|---|
Բնօրինակ անուն | Γιώργος Σαμπάνης |
Ի ծնե անուն | հուն․՝ Γεώργιος Σαμπάνης |
Ծնվել է | մայիսի 15, 1983 (41 տարեկան) Աթենք, Հունաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ, երգերի հեղինակ և թեթևատլետ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Cobalt Music |
Կայք | www.giorgossabanis.gr |
Giorgos Sabanis Վիքիպահեստում |
Յորղոս Սաբանիս (հուն․՝ Γιώργος Σαμπάνης, մայիսի 15, 1983, Աթենք, Հունաստան[1]), հույն թեթևատլետ, սպրինտեր, երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, որը հայտնի է Ելենա Պապարիզուի հետ համագործակցությամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յորղոս Սաբանիսը ծնվել է 1983 թվականի մայիսի 15-ին Աթենքում։ Մանկությունից նա հետաքրքրված էր երաժշտությամբ, կիթառ էր նվագում, բանաստեղծություններ էր գրում։ Սակայն երիտասարդի ամենալուրջ զբաղմունքը սպորտն էր՝ սպրինտ 100 մ-ով։ Մասնագիտական մարզական գործունեության ընթացքում ստացել է 14 ոսկե մեդալ։ Ի թիվս այլ հարգված հույն մարզիկների, նա մասնակցել է 2004 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։
2007 թվականի հոկտեմբերին Յորղոս Սաբանիսը նախ փորձել է իրեն՝ որպես կոմպոզիտոր, երգչուհի Ելենա Պապարիզուի համար գրելով «Το Φιλί Της Ζωής» երգը, որը մեծ հաջողություն է ունեցել և դարձել ռեժիսոր Նիկոս Զապատինասի համանուն հունական ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը։ Դրանից անմիջապես հետո նա թողարկել է իր առաջին անհատական սինգլը՝ «Κάπου αλλού», որն իր մեջ ներառում է «Σ 'αφήνω στον επόμενο» հիթը։
2008 թվականի մարտին Յորղոս Սաբանիսը պաշտոնապես թողարկել է իր առաջին լիարժեք ստուդիական ալբոմը «Χαράματα» վերնագրով։ «Σ'αφήνω στον επόμενο», «Χαράματα» և «Μοιρασιά» (գրված է Խրիստոս Դանտիսի հետ) ալբոմի երգերը հիթեր դարձան Հունաստանում։ Ալբոմի բոլոր երգերի երաժշտությունը գրել է ինքը՝ Սաբանիսը, իսկ բառերը Յանիս Դոկասը, Անաստասիան և Յորղոս Ստավրոպուլոսը։ «Ένα φως ανοιχτό» երգի ձայնագրմանը մասնակցել է Սպիրոս Լամբրոսի մանկական երգչախումբը։ 2008 թվականի ընթացքում երգիչը բազմաթիվ համերգներ է ունեցել Հունաստանում, ինչպես նաև գրել է ևս երկու հիթ Ելենա Պապարիզուի կրկնակի պլատինե ալբոմի համար՝ «Βρίσκω Τον Λόγο Να Ζω», մասնավորապես՝ «Η Καρδιά Σου Πέτρα» և« Πυροτεχνήματα»։
2009 թվականի հունվարից, 3 ամիս շարունակ, Յորղոս Սաբանիսը շոու էր անում Պիրեյոսում ONIRAMA & SALATA LATINA Rise-ի հետ։ 2009 թվականի մայիսին նա թողարկել է իր երկրորդ ստուդիական ալբոմը, որի երգերի մեջ ամենամեծ հաջողությունն ունեցան՝ «Μέρες Που Δεν Σου Είπα Σ 'Αγαπώ» (զուգերգ Ռալիա Խրիստիդուի հետ), «Τι Να Μας Κάνει Η Νύχτα» (զուգերգ Stereo Mike-ի հետ) և «Μια Ζωή Θα'μαι Εδώ»։ Միևնույն ժամանակ, նա երաժշտական շոու է ստեղծել Պեգի Զինայի հետ՝ գրելով նաև 9 երգ իր նոր «Το Πάθος Είναι Αφορμή» ալբոմի համար՝ համագործակցելով բանաստեղծներ Մանոս Էլեֆթերիուի և Էլեանա Վրախալիի հետ։ Հունիսի վերջին Յորղոս Սաբանիսը Պեգի Զինայի հետ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում և Սալոնիկում։
2010 թվականին Սաբանիսը շարունակել է իր հաջող համագործակցությունը Ելենա Պապարիզուի[2] հետ և նաև գրել մի շարք հիթեր Պեգի Զինայի, Յորղոս Մազոնակիսի համար[3]։ Համագործակցել է Յորղոս Դալարասի, Յանիս Դոկսասի և Աննա Վիսիի հետ՝ վերջինիս համար գրելով № 1 վերջին հիթը հունական «Fabulous» հիթ-շքերթում։ Նա նաև մասնակցել է Վիսսի «The Fabulous Show»-ին, որն անցկացվել է Աթենքի Արենայում[4][5]։ 2011 թվականի մարտին թողարկվել է երրորդ ստուդիական «Μυστήριο Τρένο» ալբոմը։ Սաբանիսը զուգերգ է ձայնագրել Դեսպինա Օլիմպիուի հետ՝ «Ακίνδυνη αγκαλιά» վերնագրով[6]։
Սաբանիսի մեծ հաջողությունը գալիս է 2016 թվականին՝ «Λόγια που Καίνε» ալբոմով։ Ալբոմը արժանացել է չորս անգամ պլատինե հավաստագրի՝ վաճառվելով 50.000 օրինակ[7]։ 2019 թվականի ապրիլի 1-ին թողարկել է իր «Παράξενα Δεμένοι» ստուդիական ալբոմը[8]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 Χαράματα
- 2009 Μέρες που δεν σου είπα σ αγαπώ
- 2011 Μυστήριο Τρένο
- 2012 Δεν είμαι ήρωας
- 2014 Μόνο εξ΄επαφής
- 2016 Λόγια που καίνε
- 2019 Παράξενα δεμένοι
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 Τι να μας κάνει η νύχτα (feat. Stereo Mike)
- 2009 Σαν τον κλέφτη
- 2011 Μεταξύ μας
- 2011 Σαν το φύλλο στον αέρα (Universal Music)
- 2012 Ώρα μηδέν (Universal Music)
- 2012 Μόνο αν θες εμένα (Universal Music)
- 2013 Μη μιλάς (Cobalt Music)
- 2013 Ό,τι και να είμαι (Cobalt Music)
- 2014 Μακριά (για όσο ζω) (Cobalt Music)
- 2014 Το καλοκαίρι αυτό (Cobalt Music)
- 2014 Στων ματιών σου το γκρίζο (τι τα κορίτσια ζητάνε) (Cobalt Music)
- 2014 Ποιον αγαπάς (Cobalt Music)
- 2014 Κανείς δεν ξέρει (Cobalt Music)
- 2015 Πριν πεις σ' αγαπώ (Cobalt Music)
- 2015 Αν ρωτήσει κανείς (Cobalt Music)
- 2015 Να 'ρθεις (Cobalt Music)
- 2016 Μόνο εσύ (Cobalt Music)
- 2016 Σε σένα σταμάτησε η καρδιά (Cobalt Music)
- 2016 Μην ανησυχείς (Cobalt Music)
- 2017 Σκιά στη γη (Cobalt Music)
- 2018 Φταίει (Cobalt Music)
- 2019 Επιλογή (Cobalt Music)
- 2019 Μ' ένα σου βλέμμα (Cobalt Music)
- 2020 Άλλαξέ τα όλα (Cobalt Music)
- 2020 Άγρια Θάλασσα (Cobalt Music)
- 2020 Αυτό που Αγαπάς (Cobalt Music)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Σαμπάνης Γιώργος, Γεννήθηκε: 1983». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Η συνεργασία έκπληξη: Παπαρίζου — Σαμπάνης, 7 Νοε 2009». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Ο Γιώργος Σαμπάνης υπογράφει την μουσική σε 3 απο τα καινούρια τραγούδια του Γιώργου Μαζωνάκη, 27 Ιούν 2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Αθηνών Αρένα — The Fabulous Show: Άννα Βίσση, Μπλε, Γιώργος Σαμπάνης, Μαριώ(չաշխատող հղում)
- ↑ Ο Γιώργος Σαμπάνης εμφανίζεται με την Άννα Βίσση στο Αθηνών Αρένα σε ένα show ..Fabulous!(չաշխատող հղում)
- ↑ «Γιώργος Σαμπάνης — Δέσποινα Ολυμπίου: 'Ακίνδυνη αγκαλιά', 29 Μαρ 2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ MusicPress. «Ο Γιώργος Σαμπάνης έγινε πολυπλατινένιος & ήταν όλοι εκεί». MusicPress (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
{{cite web}}
: Unknown parameter|ημερομηνία=
ignored (օգնություն) - ↑ «Γιώργος Σαμπάνης: Ακούστε το νέο άλμπουμ «Παράξενα Δεμένοι»». Hit Channel (հունարեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.