Սաարա դե լա Սիեռա
Սաարա դե լա Սիեռա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 500 ± 1 մետր |
Մակերես | 72 կմ² |
Մասն է | Q100593621?[1], Q107553375?[2] և Սիեռա դե Կադիս[3] |
![]() | |
![]() | |
![]() |
Սաարա դե լա Սիեռա (իսպ.՝ Zahara de la Sierra), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 72 կմ² տարածք։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 1400[4]։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 124 կիլոմետր է։ Անդալուսիայի այսպես կոչված՝ սպիտակ քաղաքներից մեկն է. շինությունների բացարձակ մեծամասնությունը կառուցված է սպիտակ քարով։ Մերձակայքում է գտնվում Անդալուսիայի բնության կարևոր հուշարձաններից մեկը՝ Գարգանտե Վերդե կիրճը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբական տիրապետության շրջանում բնակավայրը՝ շրջապատի նկատմամբ ունեցած իշխող, բարձր դիրքի և Սևիլյայի ու Ռոնդայի միջակայքում գտնվելու շնորհիվ ռազմավարական կարևոր նշանակություն է ձեռք բերել, և արաբներն այստեղ բերդ են կառուցել, որի ավերակները պահպանվել են մինչև օրս։ Արաբներն այստեղ իշխել են մինչև 1407 թվականը։ 1481 թվականին Գրանադայի էմիրության մուսուլմանները վերանվաճել են Սաարա դե լա Սիեռան, և դա առիթ է դարձել, որ կաստիլիացիներն սկսեն ռեկոնկիստան՝ հարյուրավոր տարիներ ձգված ազատագրական պատերազմը արաբ զավթիչների դեմ։ 1483 թվականին կաստիլիացիները, Կադիսի դուքս Ռոդրիգո Պոնսե դե Լեոնի հրամանատարությամբ, վերջնականապես ազատագրել են քաղաքն արաբներից։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
- ↑ Register of Local Entities — Ministry of Finance and Public Administration.
- ↑ ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.) — Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
- ↑ http://www.juntadeandalucia.es/institutodeestadisticaycartografia/sima/ficha.htm?mun=11042%7Ctítulo=Instituto de Estadística y Cartografía de Andalucía. SIMA - Zahara (Cádiz)|fechaacceso=26 de octubre de 2017|sitioweb=www.juntadeandalucia.es|idioma=es}}
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սաարա դե լա Սիեռա Վիքիպահեստում |
---|
- Información Turística de Zahara de la Sierra
- Սաարա դե լա Սիեռա
- Zahara de la Sierra - Sistema de Información Multiterritorial de Andalucía
- Punto de Información Սաարա դե լա Սիեռա
- Paisaje de Interés Cultural de Zahara de la Sierra. Instituto Andaluz del Patrimonio Histórico
- Tourist Information for Sierra de Grazalema in English
|