Ռուսլան Կոկաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսլան Կոկաև
Руслан Таймуразович Кокаев
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ74
Իրական հասակ180
Ծննդյան թվականՍեպտեմբերի 12, 1980 (34 տարեկան)
ԾննդավայրՎլադիկավկազ, Հյուսիսային Օսիա
ՄարզիչՄաիրբեկ Գիզիկով, Կազբեկ Դեդեգկաև, Ռուսլան Ռուբաև

Ռուսլան Կոկաև (օսերեն՝ Кокайты Таймуразы фырт Руслан, սեպտեմբերի 12, 1980(1980-09-12), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և հայ ըմբշամարտիկ, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազ քաղաքում, օսերի ընտանիքում։ Մանկուց սկսել է զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով, մարզվելով Մաիրբեկ Ազդաբեյեվիչ Գիզիկովի մոտ։ 2001, 2003 և 2004 թվականներին դարձել է Ռուսաստանի առաջնության փոխչեմպիոն։ 2004 թվականին նաև դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2006 թվականին նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ Հանդես է եկել ԲԿՄԱ և «Ալաններ» ակումբում։ 2006 թվականից ելույթ է ունենում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում[1]։ Խաղում է 72 կգ քաշայինների կարգում։

Համարվում է North Ossetian State University սանը։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոն Անկարայում։ 2004
  • Միջազգային մրցաշար «Իվան Յարիգին» Գրան-պրիի շարքի հաղթող (2004)
  • Բելոգլազով եղբայրների անվան միջազգային մրցաշարի հաղթող (2003)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]