Jump to content

Ռուսաստանցի խաղաղապահների սպանությունն Արցախում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանցի խաղաղապահների սպանությունն Արցախում
Թվականսեպտեմբերի 20, 2023
Մասն էԱդրբեջանի ռազմական գործողություններ Արցախում
ՎայրՃանկաթաղ գյուղի մոտ, Արցախ
Հակառակորդներ
Ռուսաստան ՌուսաստանԱդրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմԱդրբեջանի զինված ուժեր
Ռազմական կորուստներ
5անհայտ
Ընդհանուր կորուստներ

2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների հարձակման հետևանքով Արցախի Ճանկաթաղ գյուղի շրջակայքում սպանվել է հինգ ռուսաստանցի խաղաղապահ[1][2][3]։ Մահացածների թվում է խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, առաջին աստիճանի կապիտան Իվան Կովգանը[4][5]։ Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Արցախ ներխուժման ժամանակ[6][7]։

Նախորդող իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները 5 տարի ժամկետով հրադադարի մասին հայտարարություն են ստորագրել, ըստ որի՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար Արցախի տարածքում գտնվելու է ռուսական խաղաղապահ զորախումբ[8]։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2022 թվականին՝ օգոստոսի Ադրբեջանի ռազմական գործողություններ, սկսելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից հետո[9][10]։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Արցախում[11]։

Իրադարձությունների ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 20-ին Ճանկաթաղ գյուղի մոտ գտնվող դիտակետից վերադառնալիս թեթեւ զենքերից կրակել են հինգ ռուս խաղաղապահներով ավտոմեքենայի վրա։ Մեքենայում գտնվող բոլոր զինվորականները սպանվել են[12]։

Հետագա իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում ադրբեջանական և հայկական կողմերը չեն մեկնաբանել կատարվածը[8]։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ռուս խաղաղապահները «հարվածը վերցրել են հանուն տարածաշրջանում խաղաղության»[13]։

Սեպտեմբերի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև, որի ընթացքում Ալիևը ցավակցություն է հայտնել և ներողություն խնդրել Պուտինից ռուս խաղաղապահների մահվան համար՝ նշելով, որ կկատարվի մանրակրկիտ հետաքննություն, և մեղավորները կպատժվեն։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև զոհվածների ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին[14]։

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ զինվորականները «բարդ տեղանքի և մառախլապատ ու անձրևոտ եղանակային պայմանների պատճառով» ռուս խաղաղապահների հետ մեքենան շփոթել են հայկական զինված ուժերին մեքենայի հետ։ Երկու փաստով էլ Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. RFE/RL. «Top Russian Officer Among Troops Killed During Azerbaijan's Attack On Nagorno-Karabakh». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. «Алиев извинился за гибель российских военных в Карабахе. Среди погибших — замкомандующего миротворческого контингента». BBC News Русская служба (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «Ильхам Алиев принес извинения Путину за убийство российских миротворцев. Что ответил Путин — в сообщении Кремля не говорится». Meduza (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «В Карабахе при обстреле погиб замкомандующего российскими миротворцами». fontanka.ru - новости Санкт-Петербурга (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. «В Карабахе погиб замкомандующего подводными силами Северного флота». Радио Свобода (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «Russia reports peacekeepers killed in Nagorno-Karabakh fighting». POLITICO (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. Osborn, Andrew (2023 թ․ սեպտեմբերի 22). «Questions about Russia's clout in ex-USSR grow after Karabakh crisis». Reuters (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. 8,0 8,1 «В Карабахе погибли российские миротворцы. Кого подозревают в нападении?». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. «Азербайджан проводит контртеррористическую операцию в Нагорном Карабахе. Сообщается о массированных артобстрелах». BBC News Русская служба (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  10. ««Очень сильная эскалация»: эксперты о текущем обострении и будущем Карабаха». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  11. «Азербайджан начал большую войну с Арменией? Что будет делать Запад? На чьей стороне Россия (и важно ли это)? Нагорный Карабах. Ответы на главные вопросы». Meduza (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  12. «Минобороны РФ: в Карабахе погибли российские миротворцы». fontanka.ru - новости Санкт-Петербурга (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  13. «Захарова: погибшие в Карабахе миротворцы России приняли на себя удар ради мира в регионе». TACC. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  14. «Алиев извинился перед Путиным из-за гибели миротворцев в Карабахе». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. «Азербайджан заявил о гибели шести российских миротворцев в Нагорном Карабахе». Forbes.ru (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.