Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (օգոստոս, 2022)
Այս հոդվածում նկարագրվում են ընթացիկ իրադարձություններ:
Տեղեկատվությունը, իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, կարող է շատ արագ փոփոխվել, իսկ սկզբնական լրահոսային հաղորդագրությունները կարող են լինել ոչ արժանահավատ: |
Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայ-ադրբեջանական հակամարտություն | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
![]() |
![]() |
![]() (խաղաղապահ գործառույթներով) | |||||||
Կողմերի ուժեր | |||||||||
![]() |
![]() |
Արցախում ռուսական խաղաղապահ զորամիավորում | |||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
Ադրբեջանական աղբյուրներ՝
|
Հայկական աղբյուրներ՝
|
Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում, 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները Արցախի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել են հատել շփման գիծը։ Հայկական կողմը կասեցրել է հարձակումը։
Կոնֆլիկտի պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանը Արցախը Հայաստանին կապող նոր այլընտրանքային ճանապարհ է կառուցել, որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին[3] և մնալու է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ[4]։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 3-ին հայտարարել է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ[5][6]։
Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հուլիսի վերջին պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ[4]։
Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի հուլիսի 28-ին Արցախի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանական կողմից մոտ 20 րոպե տևողությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։ Հուլիսի 30-ին Ռուսական խաղաղապահ զորակազմը հաստատել է այս տեղեկությունը, բայց Ադրբեջանական կողմը հերքել է իրողությունը[7][8]։
Օգոստոսի 1-ի առավոտյան ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»[7][9]։
Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել, լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում պահպանվել է[10]։
Oգոստոսի 3-ի առավոտյան Արցախի պաշտպանության բանակի հաղորդման՝ ադրբեջանական ստորաբաժանումները առավոտից կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ[11]։ Արցախում մասնակի զորահավաք են սկսել[12]։ Օգոստոսի 3-ի երեկոյան տվյալներով հայկական կողմից երկու հոգի զոհվել են[2], Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հայտնել է, որ վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր[13][14]։
Ադրբեջանական կողմը հաղորդել էր, թե առավոտյան Արցախի Պաշտպանության բանակը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել ադրբեջանական բանակի՝ Բերձորի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների դիրքերը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Հայկական կողմն այս հաղորդագրությանը չի արձագանքել[12]։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված «Հատուցում» փոխադարձ գործողության արդյունքում վերահսկողության տակ են վերցվել Գիրխգիզի (Կրխկըզ) և Սարիբաբա, ինչպես նաև մի շարք այլ գերիշխող բարձունքներ[15]։ Բայց «Sentinel-2A» արբանյակից արված լուսանկարները ցույց են տալիս, որ Գիրխգիզի բարձրունքը մինչև օգոստոսի 3-ը ևս գտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ[16]։
Օգոստոսի 3-ի երեկոյան ռուս խաղաղապահները սկսել են բանակցել ադրբեջանցիների հետ։ Ըստ Արցախի օմբուդսմենի՝ բանակցության ընթացքում հայկական կողմը զիջումների է գնացել, քանի որ «կոպտագույն ձևով խախտվում է մարդկանց կյանքի իրավունքը»[17]։
Օգոստոսի 4-ին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը հանդիպել է Արցախի ընդդիմադիր և հասարակական գործիչների հետ[18], տեղեկացրել, որ «ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը, ինչպես նաև վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է բոլոր միջոցները իրավիճակի հետագա լարում թույլ չտալու համար»[19]։
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Արցախի պաշտպանական գերատեսչության տեղեկությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվել է[20]։
Անդրադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի հարցը։ Նախագահը դիմել է բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն[21]։
- Օգոստոսի 2-ին ռուսական խաղաղապահները հայտարարել են, որ «Շփման գծի փոփոխություն չի թույլատրվել, և ռուս խաղաղապահների անվտանգությունը ապահովելու և հնարավոր նոր միջադեպերը կանխելու համար շարունական համագործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ»[22]։
- Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը մտահոգիչ է համարել հայ-ադրբեջանական լարվածության մասին հաղորդումները[23]։
- Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 3-ին հայտարարել է, որ ճանապարհի ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի և որ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել[5][24]։
- Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական կողմերի միջև լարվածության առթիվ և կարևորել է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը[10]։
- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 3-ին մեկնաբանել է Բերձորում տեղի ունեցած միջադեպը, հաստատել է, որ ադրբեջանցի զինծառայող է զոհվել և մեղադրել է Հայաստանի ղեկավարությանը, որը մինչ օրս դուրս չի բերել իր զինված կազմավորումները հարևան պետության տարածքից, հավելել, որ «Հետագայում ևս բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու համար»[25]։
- Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներին։ Կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար[26]։
- Օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է․ «ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը։»[27]։
- Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և դեսպանների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Արցախում Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին։ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող ջանքերին Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են հայատյաց հռետորաբանությամբ, ագրեսիվ հայտարարություններով, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով։ Նա անընդունելի է համարել ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականությունը[28]։
- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հորդորել է ամեն ջանք գործադրել էսկալացիայից խուսափելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Մակրոնն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի` հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը[29]։
- Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է , որ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և ասել, որ, «Իսկապես, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար, մտահոգված ենք իրավիճակի սրման կապակցությամբ։ Կողմերին զսպվածության կոչ ենք անում»։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Պեսկովն ասել է․ «․․․վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։ Եթե հարցեր կան, ապա, անշուշտ, դրանց պետք է պատասխանել։ Միևնույն ժամանակ, տարբեր մակարդակներում սերտ շփումները, որոնք մենք ունենք հայկական կողմի հետ, մեզ թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք առկա են»[30]։
- Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է․ «Բելառուսի Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է հայ– ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական զարգացումներին և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության ու կայունության հաստատմամբ և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ հարավկովկասյան տարածաշրջանում։ Այս կապակցությամբ մեզ խորը մտահոգել է Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության հերթական սրումը»[31]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ադրբեջանական բանակը հայտնում է Ղարաբաղում մի շարք բարձունքների գրավման մասին»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-08-09
- ↑ 2,0 2,1 «Азербайджан отчитался об итогах операции «Возмездие» в Карабахе: взяты высоты»։ EADaily (ռուսերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ «Լաչինի միջանցքի նոր երթուղին»։ CIVILNET (hy-AM)։ 2022-06-29։ Վերցված է 2022-08-03
- ↑ 4,0 4,1 LLC Helix Consulting։ «Ադրբեջանը լայն թափով այլընտրանքային ճանապարհ է կառուցում. ցանկացած պահի կարող են կտրել Լաչինը. «Հրապարակ»»։ www.pastinfo.am։ Վերցված է 2022-08-03
- ↑ 5,0 5,1 «Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. Արմեն Գրիգորյանը՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջի մասին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ «Լաչինի միջանցքի նոր երթուղին գործարկելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ․ Արմեն Գրիգորյան»։ CIVILNET (hy-AM)։ 2022-08-03։ Վերցված է 2022-08-03
- ↑ 7,0 7,1 «Ադրբեջանական ուժերը դիմել են սադրանքի, իրադրությունը մնում է լարված. ՊԲ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ «Нагорный Карабах вменил Азербайджану попытку продвижения: ситуация напряжëнная»։ EADaily (ռուսերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ «Գանձասարի համար մարտեր չեն մղվել. հակառակորդը հետ է շպրտվել Նարեշտարի ուղղությամբ»։ www.24news.am (հայերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ 10,0 10,1 «Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական լարվածության առթիվ»։ CIVILNET (hy-AM)։ 2022-08-03։ Վերցված է 2022-08-03
- ↑ «Азербайджан применяет дроны, Армия обороны Нагорного Карабахе несëт потери»։ EADaily (ռուսերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ 12,0 12,1 «Հայկական ու ադրբեջանական կողմերը հաղորդել են զոհերի մասին. Արցախում հայտարարվել է մասնակի զորահավաք»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ LLC Helix Consulting։ «Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2022-08-04
- ↑ «Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊՆ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-08-04
- ↑ «Азербайджан отчитался об итогах операции «Возмездие» в Карабахе: взяты высоты»։ EADaily (ռուսերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ «Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-08-04
- ↑ «Իրավիճակն Արցախում. «Հայկական կողմը ստիպված գնում է զիջումների»»։ 5tv (հայերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ Ռուս խաղաղապահների հրամանատարը հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր գործիչներին
- ↑ «Խաղաղապահ զորախմբի հրամանատարը հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր գործիչներին»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2022-08-05
- ↑ «Ապատեղեկատվություն է, թե Արցախի ՊԲ-ն 9 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. հայտարարություն»։ artsakhpress.am։ Վերցված է 2022-08-05
- ↑ «Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան Բերձորի միջանցքի հետ կապված. ԱՀ նախագահ»։ 5tv (հայերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ «Ադրբեջանական կողմը ԼՂ-ում հրադադարը խախտել է երեք անգամ. ՌԴ ՊՆ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ «ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական լարվածության առթիվ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ «Ереван определил нелегитимным требование Баку о замене Лачинского коридора»։ EADaily (ռուսերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ «Բաքուն Հայաստանին մեղադրում է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2022-08-03
- ↑ «ԱՄՆ պետդեպը Ղարաբաղում հետագա էսկալացիայից խուսափելու կոչ է արել»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2022-08-04
- ↑ «Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը. Փաշինյան»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2022-08-04
- ↑ «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ»։ www.mfa.am (հայերեն)։ Վերցված է 2022-08-04
- ↑ Արմենիա Sputnik (20220805T1017+0400)։ «Մակրոնը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2022-08-05
- ↑ «Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը․ Պեսկով»։ CIVILNET (hy-AM)։ 2022-08-04։ Վերցված է 2022-08-05
- ↑ Արմենիա Sputnik (20220804T2041+0400)։ «Մինսկը մտահոգված է ԼՂ-ում իրավիճակի սրմամբ. Բելառուսի ԱԳՆ»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2022-08-05