Jump to content

Ռուննե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուննե
Տեսակկղզի
Երկիր Նորվեգիա
Վարչատարածքային միավորHerøy Municipality?
Մասն էSørøyane?
Երկարություն4 կմ
Լայնություն3,8 կմ
Մակերես6,4 կմ²
Բնակչություն113 մարդ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ռուննե (նորվ.՝ Runde), կղզի Նորվեգական ծովում։ Վարչականորեն պատկանում է Նորվեգիայի Մյորե օգ Ռոմսդալ ֆյուլքեի Հերյոյ կոմունային[2]։ Կղզու բնակչությունը կազմում է 102 մարդ (2011 թվականի նոյեմբեր)։ Կամրջով միանում է Ռեմյոն կղզի հետ։

Ռուննեն հայտնի է այնտեղ բնակվող մեծ քանակությամբ թռչուններով։ Ըստ տարբեր հաշվարկների՝ կղզու վրա է բնակվում 500-700 հազար ծովային թռչուն, որոնցից մեծամասնությունն ապրում է ժայռերի վրա։ Կղզում կա գիտահետազոտական կայան, որը կոչվում է «Ռուննեի էկոլոգիական կենտրոն» (նորվ.՝ Runde Miljøsenter

Կղզին տեղակայված է Նորվեգիայի արևմտյան ափի մոտ, ոչ հեռու Ֆոսնանվոգ, Ուլստեյնվիկ, Վոլդա, Էստա և Օլեսուն բնակավայրերից։ Նորվեգիայի այս հատվածը հայտնի է իր ձգվող ֆյորդերով և ուղղաձիգ, ձյունոտ լեռներով։

Տարիներ շարունակ Նորվեգիայի արևելյան ափի մոտ խորտակվել է մի քանի նավ։ Նրանցից մի քանիսը ոսկով և արծաթով լցված Նիդերլանդական և Իսպանական նավեր էին։

Հայտնաբերված գանձեր
Ռուննեի կամուրջ

Հոլանդական խորտակված նավերից մեկը Աքերենդամն էր, որը կառուցվել և ջրարկվել էր Թեսել կղզու մոտ, 1725 թվականի հունվարի 19-ին։ Աքերենդամը Հոլանդական առևտրական նավատորմի մասն էր և ուղևորվում էր դեպի Բատավիա (Ինդոնեզիա)։ Այն տեղափոխում էր ոսկյա և արծաթյա մետաղադրամներ՝ Հեռավոր Արևելքում համեմունքի առևտուր անելու համար։ Նավը հայտնվեց փոթորկի մեջ Հյուսիսային ծովում և անհետացավ հյուսիսային ուղղությամբ։ Խորտակվել է Ռուննե կղզու մոտակայքում, մահացել է նավի ամբողջ անձնակազմը՝ մոտավորապես 200 մարդ։ Շուտով կղզու բնակիչները գտել են նավի մնացորդները, ինչպես նաև մահացած մարդկանց դիակները, որոնց ջուրը ափ էր դուրս բերում։

Նավաբեկության վայրը մոտ էր կղզու ափին, և 1725 թվականի ամռանը բարձրացվել է չորս սնդուկ և բեռի մի մասը։ Երբ որոնումները ավարտվեցին, նավի կխամքը մոռացվեց։ 19-րդ դարի ընթացքում տեղի բնակիչները հաճախ էին ափին մետաղադրամներ գտնում, բայց դրանց ծագումն այդ ժամանակ մոռացվել էր, և համարվում էր, որ դրանք 16-րդ դարի Իսպանական արմադայի մետաղադրամներ էին։

Կղզին կրկին հայտնաբերվել է 1972 թվականին շվեդ և նորվեգ մարզիկ-ջրասուզակների կողմից։ Ջրիմուռների տակ հայտնաբերվել են բազմաթիվ մետաղադրամներ։ Հաջորդ տարի այդ վայրն ուսումնասիրվել է Բերգենի Sjøfartsmuseum թանգարանի աշխատակիցների կողմից։ Նավից համարյա ոչինչ չէր մնացել, սակայն ափ է բարձրացվել ավելի քան 500 կգ ոսկի և արծաթ։ Ընդհանուր հայտնաբերվել է 57 000 մետադրամ, որից 6600-ը ոսկի՝ հիմնականում 1724 թվականի Ուտրեխտում հատված հազվագյուտ դանիական ոսկե դուկատներ։ Հայտնաբերված գանձերը պահվում են Բերգենի և Օսլոյի թանգարաններում։

Հայտնաբերողներին թույլատրվում էր վերցնել գանձերի երկու երրորդը, որոնք հետագայում վաճառվել են ամբողջ աշխարհում։ Ուտրեխտի ոսկե դուկատները գնահատվում են 700-1000 ամերիկյան դոլար՝ կախված պահպանված վիճակից։ Նորվեգիան և Նիդերլանդները ստացել է գանձերից 25% և 7% համապատասխանաբար։

Ռուննեի էկոլոգիական կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուննե կղզու էկոլոգիական կենտրոնը գիտահետազոտական կայան է։ Կայանն ունի գործունեության մի քանի ուղղություններ՝ ծովային կայան, տեղեկատվական կենտրոն, գիտաժողովների անցկացման վայր։ Կենտրոնն ունի նաև սեփական հյուրանոց։ 2008 թվականին կենտրոնում հիմնադրվել է կղզու զբոսաշրջանին գրասենյակը։

Կղզու թռչուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուննե կղզու թանձրահավեր։
Կղզու փարոսը։
Թռչուն Զույգերի քանակ
Արկտիկական թանձրահավ 100000
Սովորական որոր 50000
Սրակտուց կայրա 8000
Մրկահավեր 5500
Թանձրահավեր 3000
Հյուսիսային խոլահավ 2500
Փոմփոլավոր ձկնկուլ 1500
Մեծ ծովահենաորոր 50
Ոսկրկուլ սպիտակապոչ 20

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (unspecified title) — 2015.
  2. Herøyboka. Heimar og folk. Band 1: Runde, Remøya og Leinøya:s.11

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • J.R. Bruijn, F.S. Gaastra, I. Schöffer Dutch-Asiatic Shipping In The 17th and 18th Centuries. — The Hague: Springer, 1980. — ISBN 978-90-247-2270-9
  • Rønning Bjørn R. Akerendam, The Story of the Runde Treasure. — Осло: Norsk Numismatisk Forlag, 1979.
  • Wilson Derek The World Atlas of Treasure. — Лондон: HarperCollins, 1981. — ISBN 978-0-00-216877-9
  • Muckelroy Keith Archaeology under Water. An Atlas of the World's Submerged Sites. — Нью-Йорк: Mcgraw-Hill. — ISBN 978-0-07-043951-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուննե» հոդվածին։