Ռույ
Ռույ | |
---|---|
բուլղար․՝ Руй | |
Տեսարան դեպի լեռը Գլոգովիցա գյուղից | |
Տեսակ | լեռ և բնակավայր |
Երկիր | Սերբիա, Բուլղարիա և Ռուսաստան |
Վարչատարածքային միավոր | Պեռնիկի մարզ |
Լեռնաշղթա | Ռույ-Վերիլա լեռնաշղթա |
Հարաբերական բարձրություն | 611 |
Բարձրագույն գագաթ | Ռույ (1705,6 մ) |
Ռույ, լեռ Արևմտյան Բուլղարիայում և Հարավարևելյան Սերբիայում[1]` Կրայիշտե պատմաաշխարհագրական մարզում։ Ռույ-Վերիլա լեռնաշղթայի մասն է։ Հյուսիսից սամհանափակում է Տրինյան գոգահովիտը։ Վասիլ Միկովի համաձայն՝ լեռան անվանումը ծագում է դրախտածառի լատինական անվանումից (Rhus cotinus), որը լայն տարածված էր այդ տեղերում[2]։
Լեռը տեղակայված է Ռույ-Վերիլա լեռնաշղթայի ամենարևմտյան հատվածում՝ Սերբիայի հետ սահմանին։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք նրա երկրարությունը կազմում է մոտավորապես 12 կմ, իսկ լայնությունը՝ մինչև 10 կմ։ Ընդհանուր առմամբ՝ լեռան մակերեսը կազմում է մոտավորապես 86 կմ2։ Հյուսիս-արևելքում, արևելքում և հարավ-արևելքում այն հասնում է մինչև Երմա գետի հովիտ, իսկ հարավում նրա սուր լանջերը իջնում են Տրինյան գոգահովիտ։ Հյուսիսում Սերբիայում նա տարածվում է մինչև Բլատանիցա գետի հովիտ (Երմա գետի ձախ վտակ), իսկ հարավում 1243 մ բարձրության վրա թամբով կապված է Միլոսլավսկա լեռնաշղթայի հետ։
Ռույը բլոկային տեսակի տիպիկ լեռ է՝ բեկումներից առաջացած սուր լանջերով սահմանափակված։ Լեռան հարթ գագաթը տեղակայված է 1600-1700 մ բարձրության վրա։ Ամենաբարձր կետը հարավային հատվածում գտնվող Ռույ համանուն գագաթն է (1705,6 մ)՝ բուլղար-սերբական սահմանին։
Ռույը կազմված է պրոտերոզոյյան գնեյսներից, թերթաքարերից և ամֆիբոլիտներից, ինչպես նաև պալեոզոյյան գրանիտներից և գրանոդիորիտներից։ Կան անագե-երկաթաքարի և պղնձաքարի հանքավայրեր։ Հողերը գորշ և անտառային բաց շագանակագույն են։ Բուսականությունը ներկայացված է լայնատերև անտառներով՝ հաճարենի, կաղնի, բոխի, իսկ գագաթին կան ընդարձակ մարգագետիններ։
Լեռան հարավային ստորոտին, բուլղարական տարածքում տեղակայված են Տրան քաղաքը և 3 գյուղ՝ Զաբել, Զելենիգրադ և Տուրոկովցի։ Լեռան հյուսիսային լանջին, բուլղարական տարածքում տեղակայված են 3 գյուղ՝ Վուչի Դել, Ռակիտա և Յասենով դել։
Լեռան հարավային ստորոտին անցնում է № 63 երկրորդ կարգի յոթ կիլոմետրանոց ճանապարհ՝ Պերնիկ - Բրեզնիկ - Տրան - Ստրեզիմիրովցի։
Ռույի գագաթի մոտակայքում կառուցված է Ռույ տնակը, իսկ Երմի գետի փախ ափին, Լոմնիցա գյուղի մոտակայքում, գտնվում է Տրանի վանքը։ Լեռան արևելյան մասում գտնվում է գեղատեսիլ Տրանի կիրճը, որում հոսում է Երմա գետը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լեռան աշխարհագրական դիրքը
- ↑ «Planina Ruj» (Serbian). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мичев, Н и Ц. Михайлов, И. Вапцаров и Св. Кираджиев, Географски речник на България, София 1980 г., стр. 418. http://alba-books.com/alba-books/index.php?route=product/product&product_id=7581 Արխիվացված 2017-07-30 Wayback Machine
- Николов, В., Йорданова, М. Планините в България, София, 1997, стр.80-83.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռույ» հոդվածին։ |
|