Դրախտածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դրախտածառ
Cotinus coggygria33.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Աղտորազգիներ (Anacardiaceae)
Ցեղ Դրախտածառ (Cotinus)
Mill., 1754

Դրախտածառ (լատ.՝ Cotinus), նարնջափայտ, պարիկածառ, սպարակ, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է 12 տեսակ, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ դրախտածառ սովորական (C. coggygria)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրախտածառը մինչև 12 մ բարձրությամբ, վրանաձև կամ հովանոցաձև սաղարթով և մինչև 18 սանտիմետրի հասնող բնի տրամագծով ծառ է։ Ցողունի բարձրությունը 4-5 մետր է, բնափայտը՝ դեղին կամ դեղնականաչավուն։ Տերևները պարզ, հերթադիր են, ամբողջական, թխակապույտ կլորավուն, ձվաձև, երկարավուն ձվաձև կամ հակառակ ձվաձև՝ 3-10 սմ երկարությամբ և 3-7 սմ լայնությամբ։ Ծաղկաբույլը փուխր հուրան է, ծաղիկները՝ մանր, դեղնասպիտակավուն կամ կանաչավուն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը չոր կորիզապտուղ է, պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, ներկանյութեր։ Ծաղիկները մանր են, դեղնասպիտակ կամ կանաչավուն, երկսեռ են` հավաքված նոսր, հուրանաձև, գեղեցիկ ծաղկափթթություններում։ Դրախտածառը առանձնապես գեղեցիկ է պտղակալման և տերևների աշնանային գունափոխման շրջանում։ Պատկանում է աղտորազգիների ընտանիքին։Չորադիմացկուն և լուսասեր բույս է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Բավականին ցրտադիմացկուն է։ Տերևները պարունակում են 15-45% տանիդներ, մինչև 92 միլիգրամ/ % վիտամին C, տերևներում և ծաղիկներում պարունակում են մոտ 0,1 % եթերային յուղեր, որոնք օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ։ Բնափայտից ստանում են դեղին ներկ (ֆիզետին)։ Դրախտածառը մեծ քանակությամբ արմատային մացառներ է տալիս, որի շնորհիվ օգտագործվում է հակաէրոզիոն տնկարկներում թեք լանջերը և ձորակները ամրացնելու համար։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Մոլդավիայում, Ուկրաինայի հարավային շրջաններում, Ղրիմում, Միջերկրածովյան ափերին, Փոքր Ասիայում, Չինաստանում, Հիմալայներում։ Հայկական ՍՍՀ-ի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաներում և Զանգեզուրում, որտեղ աճում է չոր, քարքարոտ թեքություններում, ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրությունների վրա։ Հանդիպում է նաև Տավուշի, Սյունիքի մարզերի ցածրադիր և միջին լեռնային գոտիներում։ Աճում է քարքարոտ, բաց, թեք լանջերին, թփուտներում, անտառեզրերին[1]։

Բուժիչ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դեղամիջոց օգտագործում են փշերը և կոները։ Դրանցից պատրաստում են թրմօղի և ստանում եթերային յուղ։ Յուղը ճիշտ օգտագործելու դեպքում ունի հականեխիչ, հակամանրէային, հակաբորբոքային, հակառևմատիկ, լվացնող, մածուցիչ, որդահան և հակասնկային ազդեցություն։ Բժշկության մեջ դրախտածառի յուղն օգտագործվում է իբրև սրտի գործունեությունը խթանող միջոց։ Խորհուրդ է տրվում օգտագործել թոքերում և բրոնխներում կարգային երևույթների ժամանակ։ Օգտագործվում է նաև բրոնխիալ ասթմայի ժամանակ։

Օգտագործվում է գորտնուկների և պապիլոմաների բուժման մեջ, քանի որ ունի ներքաշող ազդեցություն մաշկի և լորձային թաղանթների տարբեր տեսակի նորագոյացությունների վրա։ Ընդհանրապես խորհուրդ է տրվում օնկոլոգիական հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակ։

Դրախտածառի ուժեղ և սուր հոտը ունի թարմացնող ազդեցություն, որը նպաստում է ծանր հիվանդությունների վերականգմանը, ֆիզիկական գերլարվածության և սթրեսի վերացմանը։

Հանգստացնում և թարմացնում է մաշկը, ազատում հոգնածության հետքերից, վերացնում է քորը, ալերգիկ մաշկաբորբը, էկզեման, կոշտուկները, քոսը, օգտագործվում է նաև արտաքին՝ սնկային հիվանդությունների և հերպեսի ժամանակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․ Հարությունյան,Քո շրջապատի ծառերը,1983
  2. Բնությունը՝ հարուստ դեղատուն, Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Չինար հրատարակչություն, Երևան-2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png