Ռութ Քիրնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռութ Քիրնի
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 11, 1984(1984-11-11) (39 տարեկան)
Ծննդավայր՝Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Իռլանդիա
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 2083022

Ռութ Քիրնի (անգլ.՝ Ruth Kearney, նոյեմբերի 11, 1984(1984-11-11), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), իռլանդացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիրնին ծնվել է Լոնդոնում, իռլանդական ընտանիքում։ Երբ նա հինգ տարեկան էր, ծնողների հետ տեղափոխվել է Դուբլին։ Վաղ տարիքում որոշել է դերասանուհի դառնալ։ Քիրնին սովորել է Թրինիթի քոլեջի դրամայի դպրոցում, այնուհետև վերադարձել Անգլիա և շարունակել ուսումը Բրիստոլ Օլդ Վիկի թատերական դպրոցում[1]։ Ուսման վարձը վճարելու համար Ռութը մատուցողուհի է աշխատել և կես դրույքով այլ աշխատանքներ է կատարել[2]։ 2009-2010 թվականներին նա խաղացել է թատրոնում, մասնակցել «Օ, ինչ հրաշալի պատերազմ է», «Օթելլո», «Որքան կարևոր է լուրջ լինելը», «Երեք քույր» և այլն ներկայացումների[3][4]։ 2010 թվականին ուսումն ավարտելուց հետո Քիրնին ստացել է Ջես Փարքերի դերը «Յուրայի շրջանի պորտալ» գիտաֆանտաստիկ սերիալում, որտեղ նկարահանվել է երկու եթերաշրջանների ընթացքում[1][5]։

2012 թվականին Քիրնին նորամուտը նշել է ամերիկյան հեռուստատեսությամբ՝ դրվագային դեր խաղալով «Գաղտնի կապեր» սերիալում, 2014 թվականին նկարահանվել է «Տիրան» սերիալի երկու դրվագներում[6][7]։ Ավելի խոշոր` սերիական մարդասպան Դեյզի Լոկի դերը նա ստացել է Fox հեռուստաալիքի «Հետևորդներ» դետեկտիվ սերիալում, որտեղ նրա հերոսուհին պարբերաբար հայտնվում էր երրորդ եթերաշրջանի ընթացքում, որն էկրան էր բարձրացել 2015 թվականին։ Այս սերիալում նկարահանումների ավարտից հետո Քիրնիին հրավիրել են Լոս Անջելես՝ Netflix-ի նոր կատակերգական սերիալում դերի համար։ Այնուհետև Ռութը «Մաքուր էջից» սերիալում ստացել է Լոնդոն անունով մատուցողուհու դերը։ Նրա հերոսուհին սերիալի կենտրոնական կերպարներից մեկն է, որը սիրային եռանկյունում է Ուիլ Առնետի և Դևիդ Սալիվանի հերոսների հետ։ Առաջին հաջող խաղաշրջանից հետո սերիալը երկարացվել է երկրորդով, որտեղ նույնպես Քիրնին նկարահանվել է[2]։ Քիրնին նաև նկարահանվել է Epix հեռուստաալիքի «Հասնել գաճաճին» սերիալի երեք դրվագներում, որի ցուցադրությունը սկսվել է 2017 թվականին[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Քիրնին սկսել է հանդիպել դերասան Թեո Ջեյմսի հետ, որի հետ սովորել է Բրիստոլի թատերական դպրոցում։ Նրանց հարաբերությունների մասին հանրությանը հայտնի է դարձել 2012 թվականին, հաղորդվել էր, որ 2015 թվականին նրանք նշանադրվել են[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 հֆ ««Գրքեր» փորձը» Booky’s Crush աղջիկ խնջույքին
2009 հֆ Գրեյսի Gracie! Միրիամ
2010 հֆ Յուրայի ժամանակաշրջանի պորտալ․ Վեբիզոդներ Primeval: Webisodes Ջես Պարկեր
2011 հֆ Յուրայի ժամանակաշրջանի պորտալ Primeval Ջես Պարկեր
2011 հֆ Հոլբի Սիթի Holby City Ջենի Պրոկտոր
2011 հֆ Արագ Ֆրեդին, այրին և ես Fast Freddie, the Widow and Me մատուցողուհի
2012 հֆ Գաղտնի կապեր Covert Affairs սենատոր Գոթֆրիդի կինը
2013 հֆ Ռեակտիվ հոսք Jet Stream Էնջել
2014 հֆ Տիրան Tyrant Կատերինա
2015 հֆ Հետևորդներ The Following Դեյզի
2016 հֆ 2017 Մաքուր թերթից Flaked / Լոնդոն
2017 հֆ Հասնել գաճաճին Get Shorty Բեքա Մորգան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nordstrom, Leigh. (2016 թ․ մարտի 10). «Meet Ruth Kearney, Netflix's Latest Breakout Star» (անգլերեն). WWD. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 «Irish Actress Tipped for Stardom» (անգլերեն). Magpie. 2017 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Ruth Kearney» (անգլերեն). Sportlight. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «What's on: The Man of Mode» (անգլերեն). Theatre Bristol. 2009 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. Jeffery, Morgan. (2010 թ․ դեկտեմբերի 10). «Ruth Kearney teases 'Primeval' role» (անգլերեն). Digital Spy. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. Byrne, Katie. (2016 թ․ փետրվարի 14). «Irish actress Ruth loves LA and her Netflix leading role» (անգլերեն). Independent.ie. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Ruth Kearney» (անգլերեն). TV.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. Cabin, Chris. (2017 թ․ օգոստոսի 10). «'Get Shorty' Review: Epix's Dark-ish Hollywood Melodrama Takes the 'Fargo' Route» (անգլերեն). Collider. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. Alcala, Eunice. (2016 թ․ փետրվարի 25). «The Reason Behind Theo James And Ruth Kearney's Wedding Delay And It Doesn't Involve Shailene Woodley» (անգլերեն). Inquisitr. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.